Ինգիլոյներ (էրեր) (վրաց.՝ ინგილოები), ներկայիս Ադրբեջանական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում բնակվող վրացիների ազգագրական խումբ։ Խոսում են վրացերենի ինգիլոյական բարբառով։ Կրոնական առումով ինգիլոյները բաժանվում են սուննի մուսուլմանների և քրիստոնեյաների։ Մուսուլման ինգիլոյները հիմնականում բնակվում են Բալակենի և Զաքաթալայի շրջաններում, իսկ քրիստոնյա ինգիլոյները՝ Կախի շրջանում[1]։