Իննովկենտիոս III (հակապապ)
Իննովկենտիոս III | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | մոտ 1110 Սեցե, Լատինա, Լացիո, Իտալիա |
Մահ | մոտ 1183 Կավա դե Տիրենի, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա |
Իննովկենտիոս III (լատին․՝ Innocentius Tertius, մոտ 1110, Սեցե, Լատինա, Լացիո, Իտալիա - մոտ 1183, Կավա դե Տիրենի, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ, որը կառավարել է 1179-1180 թվականներին։ Աշխարհիկ անունը՝ Լանդո Դի Սեցա։ Ալեքսանդր III պապի կառավարման ժամանակաշրջանի չորս հակապապերից վերջինն էր։
Կենսագրություն
Իննովկենտիոս III պապը սերում է գերմանական ծագում ունեցող ընտանիքից։ 1179 թվականի սեպտեմբերի 29-ին մի խումբ ընդդիմադիրներ, որոնք չէին ընդունում Ալեքսանդր III պապին, Լանդո դի Սեցեին ընտրում են պապ։ Նա հաստատվում է Հռոմից ոչ հեռու մի փոքր ամրոցում, որը ստացել էր իր եղբորից՝ Վիկտոր IV հակապապից։ Ընտրությունից մի քանի ամիս անց նա հրաժարվում է գահից և 1180 թվականին մահանում է Լա-Կավա վանքում։
Ընտրություն
1179 թվականին Ալեքսանդր III պապի թշնամիները ստիպում են նրան փախչել Հռոմից։ Սակայն շատ եվրոպական երկրներ որպես պապ ընդունում էին նրան, իսկ նորընտիր՝ Իննովկենտիոս III-ին սատարում էր Ֆրիդրիխ I Բարբարոսա կայսրը։
Հռոմում նրա աջակիցները եղել են հռոմեական հզոր Տուսկուլում ընտանիքները, ովքեր նաև աջակցում էին նախորդ երկու հակապապերին ՝Վիկտոր IV-ին և նրա հաջորդ Պասքալիս III-ին։ Վերջինիս եղբայրը՝ Վիկտոր IV-ը, Լանդոյին տալիս է մի ամրոց Պալոմբարայում, որպեսզի այնտեղ նա պաշտպանվի Ալեքսանդր III-ի կողմնակիցներից։ Մի քանի ամիս անց կարդինալ Հուգոն կաշառելով պահակներին՝ ներխուժում է ամրոց։ Իննովկենտիոս III-ն ու նրա կողմնակիցները փակվում են Լա Կավա վանքում 1180 թվականին։
Տես նաև
Արտաքին հղումներ
- «Иннокентий III» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
|
|