Ինտերնետ-սրճարան

Ինտերնետ-սրճարան Սեուլում

Ինտերնետ-սրճարանը (անգլ.՝ Internet café) հրապարակական հիմնարկ է, որը ինտերնետի մուտք է տրամադրում։ Ըստ սովորության ինտերնետ-սրճարանում կարելի է թեթև ուտել, սուրճ խմել (կամ այլ ըմպելիքներ) և զրուցել։

Երկու 16 բիթանոց համակարգիչ՝ կապված online սպասարկման ցանցերին հեռախոսագծերի միջոցով։ Սրճարաններում անցկացվում էին օֆլայն հանդիպումներ, որոնք ծառայում էին որպես առցանց և օֆլայն գործունեությունը կապող վայր է[1]։ 1991 թվականի հուլիսին Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ) բացվեց SFnet Caffe house Network_ը Ուեյն Գրեգորիի կողմից։ Գրեգորին մետաղադրամով աշխատող համակարգչային տերմինալներ է տեղադրել Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի սրճարաններում։ Ինտերնետ սրճարանը ընդհանուր առմամբ առաջարկում է նաև ըմպելիքներ կամ այլ ծառայություններ, ինչպիսիք են հեռախոսի վերանորոգումը։ Ինտերնետ սրճարանը հաճախ հյուրընկալվում են խանութում։ Բացի ճանապարհորդներից, շատ զարգացող երկրներում ինտերնետ սրճարանները քաղաքացիների համար ինտերնետ հասանելիության հիմնական ձևերնեն, քանի որ ընդհանուր հասանելիության մոդելն ավելի մատչելի է, քան սարքավորումների և ծրագրային ապահովման անձնական սեփականությունը։ Մարտի 12ից 13ը հանգստյան օրերին ICAի թատրոնում Պոպը գործարկեց ինտերնետ սրճարան, որը բաղկացած է բազմաթիվ Apple MAC համակարգիչներից՝ սրճարանային ոճի սեղանների վրա հասանելի ծառայությունների ցանկով[2]։ 1994թվականի հունիսին Տորոնտոյում բացվեց The Binary Caffe Կանադայի առաջին ինտերնետ սրճարանը։ Առաջին հանրային, առևտրային ամերիկյան ինտերնետ սրճարանը ստեղծվել և բացվել է Ջեֆ Անդերսոնի և Ալան Վայնկրեցի կողմից։ Արդեն օգոստոսին Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի ինֆորմատում է ստեղծվում ինտերնետ սրճարան և կոչվում է The HighTech Cafee[3]։ Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Հյուսիսային Ամերիկայում, բեռնատարների շատ կանգառներում կան ինտերնետ կրպակներ, որոնց համար սովորական վճարը կազմում է 20 ցենտ/ րոպե։ 1995 թվականի հունվարին Քեմբրիջի CB1 սրճարանը տեղադրեց ինտերնետ կապ։ Այն Միացյալ Թագավորության ամենաերկար գործող ինտերնետ սրճարանն էր, որն ի վերջո փակվեց 2015թ[4]։ 1995 թվականի հունիսին Նյու Յորքի Իսթ Վիլիջ թաղամասում բացվեցին երեք ինտերնետ սրճարաններ՝ բացված Արթուր Պերլիի կողմից, @Cafe և Heroic Sandwich[5] :

Որոշ հիմնարկներում ինտերնետի մուտքը մտնում է մուտքի տոմսի մեջ։ Նրանցից կարելի է օգտագործել տանը ինտերնետային կապ չունենալու, օտար քաղաքում գտնվելու, ինչպես նաև այլ պարագաներում։

Ծանոթագրություններ

  1. "Cyber Internet History Museum". Eng.i-museum.or.kr. 2009-09-24. Archived from the original on 2015-01-09. Retrieved 2013-11-02
  2. More theorists than you could shake a stick at: Rupert Goodwins floats in organic creme de menthe after a meeting of art and artifice at London's ICA
  3. Lewis, Peter H. (1994-08-27). "Here's to the Techies Who Lunch". The New York Times. Retrieved 2007-11-17.
  4. Paul Mulvey (1994-12-06). "Coffee and a byte?". The Bulletin (Australian periodical). Archived from the original on 2008-03-08. Retrieved 2010-06-20.
  5. "New York's Latest Virtual Trend: Hip Cybercafes on the Infobahn". Los Angeles Times. 1995-06-29. Retrieved 2009-08-12.