Իոսեբ Գրիշաշվիլի վրաց.՝ იოსებ გრიგოლის ძე გრიშაშვილი |
---|
![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Ioseb_Grishashvili.jpg/250px-Ioseb_Grishashvili.jpg) |
Ծնվել է | ապրիլի 12 (24), 1889 |
---|
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
---|
Վախճանվել է | օգոստոսի 3, 1965(1965-08-03) (76 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
---|
Գերեզման | Մթածմինդա |
---|
Մասնագիտություն | պատմաբան, բանաստեղծ, գրականության պատմաբան, գրականագետ, թարգմանիչ և գրող |
---|
Լեզու | վրացերեն |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
---|
Ուշագրավ աշխատանքներ | «Վարդերի փունջ»,«Երևակայություն» |
---|
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Պարգևներ | |
---|
Ioseb Grishashvili Վիքիպահեստում |
Իոսեբ Գրիգորի Գրիշաշվիլի (իսկական ազգանունը՝ Մամուլաիշվիլի, ապրիլի 12 (24), 1889, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 3, 1965(1965-08-03), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային բանաստեղծ, գրականագետ։ Վրաստանի Ժողովրդական բանաստեղծ (1959)։ ՎԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1946), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։
«Վարդերի փունջ» (1906) և «Երևակայություն» (1907) բանաստեղծությունների առաջին ժողովածուներում տուրք է տվել մոդեռնիզմին։ Երկրում խորհրդային իշխանության հաստատումից հետո երգել է «վերածնված Վրաստանը»։ Բանաստեղծությունների միհատորյակի (1949) համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1950)։ Գրել է «Սայաթ-Նովա», «Հին Թբիլիսիի գրական բոհեման», Գաբրիել Սունդուկյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, գրականության և թատրոնի, հայ-վրացական, ռուս-վրացական, վրաց-ուկրաինական գրական կապերի մասին աշխատություններ։ Մտերիմ է եղել Հովհաննես Թումանյանի հետ։ Վրացերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի պոեմները, «Գիքոր»-ը, Նաղաշ Հովնաթանի, Գուրգեն Մահարու և ուրիշ հայ գրողների ստեղծագործություններ։
Գրականություն
- Կարապետյան Տ., Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին, Ե., 1962, էջ 72—93։
- Ахумян Т., Лирика Иосиба Гришашвили, в его кн.; Литературные статьи и воспомина–ния, Е., 1966.
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 230)։
|