Իսահակ դը Բենսերադ
Իսահակ դը Բենսերադ ֆր.՝ Isaac de Benserade | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 5, 1613[1][2][3] |
Ծննդավայր | Լիոն լա Ֆորե[3] |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1691[1][3] (77 տարեկան) |
Մահվան վայր | Ժանտիլի[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Երկեր | Iphis et Iante? |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, լիբրետիստ, պարուսույց և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | seat 7 of the Académie française? և verderer? |
Անդամություն | Ֆրանսիական ակադեմիա[4] |
Ստորագրություն![]() | |
![]() |
Իսահակ դը Բենսերադ (նոյեմբերի 5, 1613[1][2][3], Լիոն լա Ֆորե[3] - հոկտեմբերի 10, 1691[1][3], Ժանտիլի[3]), ֆրանսիացի պոետ Լյուդովիկոս XIV պալատում[5], դրամատուրգ։ Նրբակերտ գրականության դարաշրջանի պոետ, Րամբույեյի հյուրանոցի հասարակության սիրահար, զվարճալի սոնետների և ռոնդոների հեղինակ, ողբերգությունների և գեղեցիկ լիբրետոներ (բանաստեղծություններում) էր գրում բալետների համար[6]։
Կենսագրություն
Ծնվել է Նորմանդիայում։ Պատանեկության շրջանում Իսահակ դե Բենսերադը սկսեց աստվածաբանություն ուսումնասիրել Սորբոնում։ Ճանաչում ձեռք բերեց վերամբարձ ոճով գրած բանաստեղծություններով, որոնց մեծ մասը էրոտիկ ովանդակություն ունեին[5]։ Սկսեց հետաքրքրվել թատրոնով, և 1636 թվականին Բուրգունդյան հյուրանոցում ներակայացված «Կլեոպատրա» ողբերգության հաջողությունը նրան ստիպեց հրաժարվել եկեղեցական կարիերան շարունակելու մտքից։ Երկար ժամանակ Բենսերադը համագործակցելով կոմպոզիտոր Լամբերի, այնուհետև նաև Լյուլլի հետ, ստեղծեց 23 պալատական բալետ։ Հասուն տարիքում գրել է դիդակտիկ ռոնդոներ և առակներ։ 1674 թվականից Բենսերադը Ֆրանսիական ակադեմիայի անդամ է[5]։ Նրա ժառանգությունը ներառում է էպիգրամաներ, սոնետներ, գովերգեր, ռոնդո, էնիգմաներ Օվիդիուսի «Կերպարանափոխություն» (1676) պոեմի և Եզոպոս առակի (1678) թեմաներով գրել է ողբերգություններ և կատակերգություններ, այդ թվում «Iphis et Iante»
Հրատարակություն

- «Երկերի ժողովածու» («Oeuvres», 2 հ., 1697)[6]
Հիշողություն
Վլադիսլավ Խոդասևիչը Բենսերադին է նվիրել իր կատակ բանաստեղծություններից մեկը 1935 թ. («…Օ՜ ընկերներ, Երկու ժամ անդադար, կրկնում եմ Բենսերադի անունը…»)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ֆրանսիական ակադեմիա — 1635.
- ↑ 5,0 5,1 5,2 «Бенсерад». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 6,0 6,1 Бенсерад // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ դը Բենսերադ» հոդվածին։ |
|