Իսրայելի զինանշան
![]() | |
Մանրամասնություններ | |
---|---|
Հաստատված | ![]() |
Հիմք | փետրվարի 10, 1949 |
Այլ տարրեր | ישראל «Իսրայել» |
Օգտագործում | կապույտ սելեստա, արծաթյա դափնու տերևներ, արծաթյա գրվածք՝ ישראל «Իսրայել» |
Իսրայելի Հանրապետության զինանշան (եբրայերեն՝ סמל מדינת ישראל, արաբ․՝ شعار دولة إسرائيل), Իսրայելի խորհրդանիշ, դրոշի և օրհներգի հետ միասին կազմում է Իսրայելի երեք ազգային խորհրդանիշները։
Իսրայելի զինանշանի վրա օգտագործված են երկու հիմնական գույներ՝ կապույտ և սպիտակ։ Այն իրենից ներկայացնում է կապույտ սելեստա, մեջտեղում՝ ազգային ուխտի խորհրդանիշ, որը շրջապատված արծաթյա դափնու տերևներով։
Նրանց մեջտեղում երևում է արծաթյա գրվածք, որի վրա նշված է երկրի ներկայիս անվանումը՝ Իսրայել (եբրայերեն՝ ישראל):
Պատմություն
Իսրայելը, որպես խորհրդարանական հանրապետություն իր անկախությունը հռչակել է 1948 թվականի մայիսի 14-ին։ Դրան հաջորդել են մի շարք գործընթացներ, որոնցից են ազգային բանակի ստեղծումը, պետական մարմինների կազմավորումը և իհարկե ազգային խորհրդանիշների ընդունումը։
Իսրայելի ազգային խորհրդանիշներն են դրոշը, զինանշանը և օրհներգը։ Իսրայելի զինանշանը ընդունվել է 1848 թվականին՝ Իսրայելի կառավարության կողմից։
Զինանշանի արտաքին տեսքի հեղինակներն են Գաբրիել Շամիրը և Մաքսիմ Շամիրը, որոնց օգնել են նաև մի շարք այլ անձիք[1]։
Իսրայելի անկախության յոթերորդ տարեդարձի առթիվ առաջին անգամ հրատարակվել են փոստային նամականիշներ՝ Իսրայելի զինանշանի պատկերով[2]։ Այս զինանշանի պատկերը լայնորեն կիրառվում է նաև հրեական մետաղադրամների վրա։
Իսրայելի ներկայիս զինանշանը գործում է գրեթե 70 տարի։
Սիմվոլիզմ

Տիտոսի կամարի վրա հայտնաբերված խորհրդանիշը ներկայումս Իսրայելի զինանշանի գլխավոր բաղադրիչն է։ Այն օգտագործված է Երուսաղեմի տաճարում, ինչպես նաև հուդայականության խորհրդանիշն է դեռևս անհիշելի ժամանակներից ի վեր։
Այն խորհրդանշում է լույսը և ինչպես գրված է Աստվածաշնչի Եսայիա գրքում՝
![]() |
Ազգերը կգան դեպի քո լույսը, և թագավորները՝ դեպի քո պայծառ լուսավորությունը - «Աստվածաշունչ», Եսայիա 60:3
|
![]() |
Խորհրդանշական բնութագրումներ հանդիպում են նաև Աստվածանչի Զաքարիա գրքում։
![]() |
Մի ճրագակալ եմ տեսնում ամբողջովին ոսկուց, գլխին՝ գավաթ։ Դրա վրա յոթ ճրագներ կան, և վրայի ճրագները յոթ խողովակներ ունեն։ Ճրագակալի կողքերին երկու ձիթենիներ կան՝ մեկը գավաթի աջ կողմում, մյուսը՝ ձախ - «Աստվածաշունչ», Զաքարիա 60:2-4
|
![]() |
Զինանշանի վրայի ձիթենու ճյուղերը խաղաղության խորհրդանիշներն են։
Տարբերակներ
-
Իսրայելի նախագահի խորհրդանիշը
-
Զինանշանի հավանական մեկ այլ տարբերակ
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Israel. Naissance d'un Etat. En Images. Dinosoria». Dinosoria.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Mishory, Alec. The Israeli Emblem. Jewish Virtual Library. [1]. American-Israeli Cooperative Enterprise. Accessed 9 Jul. 2012.
Գրականություն
- Alec Mishory (2003 թ․ ապրիլի 28). «The Flag and the Emblem». Israeli Ministry of Foreign Affairs. Վերցված է 2007 թ․ ապրիլի 1-ին.
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայելի զինանշան» հոդվածին։ |
|