Իրական պատմություն

Իրական պատմություն
հին հունարեն՝ Ἀληθῆ διηγήματα և լատին․՝ Vera Historia
ՀեղինակԼուկիանոս
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրերգիծանք, ֆենթեզի և գիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուհին հունարեն
Ստեղծման տարեթիվ166[1]
Նկարագրում էԼուսին
ԵրկիրՀին Հռոմ
 True History (Lucian) Վիքիպահեստում

«Իրական պատմություն» (նաև «Իրական պատմություններ», «Իրական միջադեպ»; հին հունարեն՝ Ἀληθῆ διηγήματα, Alēthē diēgēmata; լատին՝ Vera Historia կամ Verae Historiae), 2-րդ դարում գրված ասորական ծագումով հունախոս հեղինակի՝ Լուկիանոսի ամենահայտնի աշխատությունը։ Համարվում է առաջին հայտնի գեղարվեստական ​​ստեղծագործությունը, որը կարելի է անվանել գիտաֆանտաստիկա[2][3][4][5]՝ ներառյալ տիեզերական ճանապարհորդությունները, այլմոլորակայինների կյանքի ձևերը և միջմոլորակային պատերազմները:

Այն սատիրա է հին աղբյուրներում տեղ գտած արտասովոր պատմությունների մասին, որոնք ֆանտաստիկ կամ առասպելական իրադարձությունները ներկայացնում էին որպես իրականություն:

«Իրական պատմությունը» չի տեղավորվում միայն մեկ գրական ժանրի մեջ. նրա բազմաշերտ սյուժեն և կերպարները մեկնաբանվում են որպես գիտաֆանտաստիկա, ֆանտաստիկա, երգիծանք, պարոդիա և հանդիսանում են գիտական ​​բանավեճի առարկա։

Սյուժե

Լուկիանոսն ու իր ընկերները ճամփորդության են մեկնում դեպի Հերկուլեսյան սյուներ[6][7], բայց փոթորիկը շեղում է նրանց ուղությունը, և նրանք հասնում են մի կղզի։ Կղզում նրանք հայտնաբերում են մի գինու գետ, որտեղ լողում են ձկներ ու արջեր (սա մեկնաբանվում է որպես ապացույց նրան, որ Հերակլես ու Դիոնիսոսը ճանապարհորդել են այս վայր), և ծառեր, որոնք նման են կանանց[8][9]։ Կղզուց հեռանալուց հետո պտտահողմը նավերը բարձրացնում է օդ և հասցնում լուսին[10]։ Այնտեղ նրանք հայտնվում են լայնածավալ պատերազմի մեջ, որը տեղի էր ունենում Լուսնի և Արևի թագավորների միջև Վեներայի գաղութացման համար[11]։ Երկու բանակներում էլ կռվում էին տարօրինակ հիբրիդային էակներ[7]. Արևի զորքերը հաղթում են պատերազմը, խավարեցնում Լուսինը ու արգելափակում Արևի լույսը[7][12]։ Այնուհետև պատերազմող կողմերը խաղաղության պայմանագիր են կնքում[13]։ Լուկիանոսը սկսում է նկարագրել կյանքը Լուսնի վրա և նրա տարբերությունները երկրայինից[7][14]։

Երկիր վերադառնալուց հետո ճանապարհորդներին կուլ է տալիս 320 կմ երկարությամբ հսկա կետը[15][16]։ Կետի ներսում նրանք հայտնաբերում են բազմաթիվ ցեղեր, որոնց հետ պատերազմում են և հաղթանակ տանում[16][17]։ Կետի միջից դուրս գալու համար ճանապարհորդները կրակ են վառում և փախչում բերանով[4]։ Հետո իրենց ճանապարհորդության ընթացքում նրանք հայտնաբերում են կաթի ծովը, պանրի կղզին և օրհնյալների կղզին[17][4]։ Այնտեղ Լուկիանոսը հանդիպում է Տրոյական պատերազմի հերոսներին, առասպելական մարդկանց ու կենդանիների, ինչպես նաև Հոմերոսին ու Պյութագորասին[17][4]։ Նրանք գտնում են, որ մեղավորները պատժվում են, որոնցից ամենավատը նրանք են, ովքեր գրքեր են գրել ստերով և երևակայություններով, ներառյալ Հերոդոտոսը և Կտեսիասը: Օրհնյալմերի կղզում նրանք գտնում են մի խումբ մեղադրյալների,որոնց պատժում էին, ամենավատ պատիժը հասնում էր այն ստեղծագործությունները գրողներին, որոնց մեջ կար սուտ և երևակայական երևույթներ։ Պատժվողների թվում էին նաև պատմաբաններ Հերոդոտոսը և Կտեսիասը[17][4]։

Օրհնյալների կղզուց հեռանալուց հետո նրանք Կալիպսոյին տալիս են Ոդիսևսի նամակը, որում նա խոստովանում է, որ կցանկանար մնալ Կալիպսոյի հետ՝ հանուն հավերժական կյանքի[17][4]։

Հետո նրանք օվկիանոսում հայտնաբերում են անդունդ, լողում են դրա շուրջը, հայտնաբերում մայրցամաք և որոշում ուսումնասիրել այն[4][17]։ Գիրքը կտրուկ ավարտվում է Լուկիանոսի մեկնությամբ, որում նա խոստանում է նկարագրել ապագա արկածները հետագա գրքերում[17][4]։

Վերլուծություն

Երգիծանք

Լուկիանոսը հորինել էր իր ստեղծագործությունը որպես գրական քննադատության ձև, երգիծանքն ընդդեմ ժամանակակից և հին աղբյուրների, որոնք որպես ճշմարտություն մեջբերում էին ֆանտաստիկ և առասպելական իրադարձությունները: Նա նշում է Կտեսիասի, Իամբուլոսի և Հոմերոսի պատմությունները և գրում. «Ես զարմացած եմ նրանց ենթադրությունից, որ ոչ ոք չի նկատի սուտը»։ «Իրական պատմության» հերոսներից և իրադարձություններից շատերը չափազանցված են մինչև ծիծաղելիության աստիճան՝ բնօրինակ պատմությունները հեգնելու համար: Ինչպես նշում է դասական գիտնական Բ. Ռիռդոն «Առաջին հերթին այն գրական պարոդիա է գրական այնպիսի ստախոսների հանդեպ, ինչպիսիք են Հոմերոսը և Հերոդոտոոսը[18]։ «Իրական պատմության» սկզբում Լուկիանոսը գրում է․«Ստեղծագործության մեջ խոսքը այն բաների մասին է, որոնք ես ոչ մեկից չեմ տեսել, չեմ զգացել, ոչ էլ լսել եմ. ավելին, բաներ, որոնք իրականում գոյություն չունեն և երբեք չեն կարող լինել: Ուստի իմ ընթերցողները չպետք է հավատան իմ ասած ոչ մի բառին»։[19] Սա արդարացնում է ստեղծագործության վերնագիրը։ Այն միակ ճշմարիտ դիցաբանական պատմությունն է, քանի որ միակն է, որը հերքում է գրվածի ճշմարտացիությունը։ Լուկիանոսը խոստանում է շարունակություն, սակայն անհայտ է, թե արդյոք այն գոյություն ուներ։

Գիտական ֆանտաստիկա

Ի տարբերություն որոշ դասականների՝ ֆանտաստիկայի ժամանակակից քննադատները «պատմության» երգիծական առանձնահատկությունները անհամատեղելի չեն համարում ֆանտաստիկայի ժամանակակից հայեցակարգին։ Գիտության որոշիչ տարրերը կարելի է գտնել Լուկիանի հատուկ, բայց արդյունավետ մոտեցման մեջ՝ բացահայտելու ժամանակակից փիլիսոփայության կեղծ արժեքներն ու սխալ սահմանումները, որոնք սովորական էին իր ժամանակի գիտության մեջ[20]։ Դրանք ապացուցում են,որ «Իրական պատմությունը» գրվել է ի պատասխան՝ Անտոնիուս Դիոգենեսի «Անհավանական արկածները Թուլից այն կողմ» ստեղծագործության, որը նույնպես գիտաֆանտաստիկայի տարրեր էր պարունակում, և որի գլխավոր հերոսը նույնպես հասել է Լուսին[20]։ Ըստ Գրիուելի, ում գիտական ​​ֆանտաստիկայի սահմանումը կենտրոնանում է կյանքի ավելի բարձր և ցածր ձևերի միջև պայքարի վրա, պատմվածքի այն մասը, որը պատմվածքը դարձնում է գիտաֆանտաստիկա, այլ ոչ թե ֆանտաստիկա կամ գեղարվեստական, Լուկիանոսի և նրա ընկերների ճակատամարտն է իրավունքի և տարածքի համար[21]: .

Ամփոփելով՝ վեպը բացահայտում է գիտական գանտաստիկայի տիպիկ թեմաներ[22]:

  • ճանապարհորդություն դեպի տիեզերք,
  • հանդիպում այլմոլորակային էակների հետ, ներառյալ առաջին շփման փորձը,
  • միջմոլորակային պատերազմ և իմպերիալիզմ,
  • մոլորակների գաղութացում,
  • արհեստական ​​մթնոլորտ,
  • հեղուկ թթվածին,
  • ռեֆլեկտոր
  • գիգանտիզմի դրդապատճառները,
  • արարածներ, որոնք առաջացել են մարդու կողմից ստեղծված տեխնոլոգիաների արդյունքում (ռոբոտներ),
  • աշխարհներ, որոնք ենթարկվում են ֆիզիկայի այլընտրանքային օրենքներին,
  • պրոտագոնիստի հետախուզելու հստակ ցանկությունը

Ժամանակակից համարժեքները, որոնք համատեղում են և՛ գիտաֆանտաստիկան, և՛ պարոդիան, կարելի է գտնել Վոլտերի «Միկրոմեգա»-ում և Դուգլաս Ադամսի ստեղծագործություններում:

Բացի վերը նշվածից, գիրքն արտահայտում է Կոլումբոսից գրեթե 1400 տարի առաջ Ատլանտյան օվկիանոսը հատելու և մյուս կողմում գտնվող հողերը ուսումնասիրելու գաղափարը։

Ծանոթագրություններ

  1. Ph. Renault - Catalogue des oeuvres de Lucien
  2. Grewell, 2001
  3. Swanson, 1976, "Lucian of Samosata, the Greco-Syrian satirist of the second century, appears today as an exemplar of the science-fiction artist. There is little, if any, need to argue that his mythopoeic Milesian Tales and his literary fantastic voyages and utopistic hyperbole comport with the genre of science fiction"
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Georgiadou, Larmour, 1998
  5. Gunn, 1988, էջ 249
  6. Casson, 1962, էջ 15
  7. 7,0 7,1 7,2 7,3 Georgiadou, Larmour, 1998, էջեր 53–155
  8. Georgiadou, Larmour, 1998, էջեր 53—155
  9. Casson, 1962, էջեր 15–17
  10. Casson, 1962, էջեր 17–18
  11. Casson, 1962, էջ 18
  12. Casson, 1962, էջ 22
  13. Casson, 1962, էջեր 22–23
  14. Casson, 1962, էջեր 23–25
  15. Casson, 1962, էջեր 27–28
  16. 16,0 16,1 Georgiadou, Larmour, 1998, էջեր 156—177
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 Casson, 1962
  18. Reardon, էջ 619
  19. Reardon, էջ 622
  20. 20,0 20,1 Swanson, 1976
  21. Grewell, 2001, էջեր 30–31
  22. Fredericks, 1976

Գրականություն

Արտաքին հղումներ