Իրժի Տրնկա (չեխ․՝ Jiří Trnka, փետրվարի 24, 1912(1912-02-24)[1][2][3][…], Պլզեն, Պլզենի շրջան, Չեխիա[4][5][6][…] - դեկտեմբերի 30, 1969(1969-12-30)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[4][5][6][…]), չեխ կինոռեժիսոր-մուլտիպլիկատոր։ ՉԽՍՀ ժողովրդական արտիստ (1963)։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1928 թվականին, տիկնիկների թատրոնում՝ Յն. Մկուպայի ղեկավարությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Պրահայի Ազգային թատրոնում որպես նկարիչ։ Պատերազմից հետո Տրնկան եղել է տիկնիկային կինոյի առաջին ստեղծողներից։ Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմերից են՝ «Արքայազն Բայայան» (1950, ըստ Նեմցովայի), «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» (1955, ըստ Հաշեկի), «Գուր-վինեկի կրկեսը» (1955), «Ձեռք» (1966)։ ճանաչվել է նաև որպես մանկական գրքեր պատկերազարդող։ ՉԽՍՀ պետական (1954), ՉԽՍՀ խաղաղության (1958) մրցանակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։