Լա Լինեա
Լա Լինեա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 5 ± 1 մետր |
Մակերես | 26,1 կմ² |
Մասն է | Q100593631?[2], Q107553374?[3] և Campo de Gibraltar?[4] |
Ջրլիցի ափին | Միջերկրական ծով |
Ձևավորում | 1870 |
Անվանված է | Immaculate Conception of Mary? |
![]() |
Լա Լինեա[5], Լա Լինեա դե լա Կոնսեպսիոն[6] (իսպ.՝ La Línea de la Concepción), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Կամպո դե Խիբրալթար շրջանում։ Զբաղեցնում է 26 կմ² տարածք։ Բնակչության թիվը 2010 թվականի տվյալներով եղել է 64645 մարդ։ Ալխեսիրասի հետ կազմում է քաղաքային ագլոմերացիա։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 134 կիլոմետր է։ Սահմանակից է Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք Ջիբրալթարին։
Բնակավայրի հովանավոր սուրբը Անարատ հղության Սուրբ Կույսն է՝ Ինմակուլադա Կոնսեպսիոնը։
Քաղաքն ընկած է Ջիբրալթարի ծոցը եզերող արևելյան պարանոցի վրա՝ Ջիբրալթարի և Իսպանիայի միջև սահմանից հյուսիս (ի դեպ, Ջիբրալթար տարածքի հետ սերտ կապեր ունի); Առաջին բնակավայրն այստեղ հիմնվել է 18-րդ դարումև գտնվել է Կադիսի Սան Ռոկե համայնքի կազմում՝ մինչև 1870 թվականը, երբ Լա Լինեան որպես վարչական միավոր առանձնացվել է։
18-րդ դարից սկսած՝ այս բնակավայրի մարդիկ հիմնականում աշխատել են Ջիբրալթարում, որն այդ ժամանակներից ի վեր կարևոր նավահանգիստ է։ Այդ օրինաչափությունն ընդհատվել է միայն 1969 թվականի հունիսի 9-ին[7] և 1985 թվականի դեկտեմբերի 15-ին[8], երբ իսպանական իշխանությունները Ջիբրալթարի պատկանելության հետ կապված վեճի պատճառով փակել են սահմանը։ 1985 թվականի փետրվարի 5-ից սահմանը վերաբացվել է[9]։
Լա Լինեան է հիմնականում Ջիբրալթար տարածքին մրգեր ու բանջարեղեն մատակարարում։ Արտադրում ու արտահանում է նաև խցաններ, լիկյորներ, ձկնեղեն։ Այստեղ կա կարևոր կայազոր՝ ուժեղացված ամրություններով ու նավահանգստով հանդերձ։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ Nomenclátor Geográfico de Municipios y Entidades de Población — 2024.
- ↑ Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
- ↑ Register of Local Entities — Ministry of Finance and Public Administration.
- ↑ ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.) — Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
- ↑ Географический энциклопедический словарь|с=273
- ↑ Официальный сайт муниципалитета Արխիվացված 2015-02-19 Wayback Machine(իսպ.)
- ↑ "Spanish close off 'Rock'", Montreal Gazette, June 9, 1969, p1
- ↑ "Spain ends Gibraltar blockade", by John Hooper, The Guardian (London), December 15, 1982, p1
- ↑ "The siege of Gibraltar is over", The Observer (London), February 3, 1985, p17
Արտաքին հղումներ
- Լա Լինեայի համայնքապետարանի կայքէջ
- Patrimonio cultural de La Línea de la Concepción. Guía Digital del Patrimonio Cultural de Andalucía. Instituto Andaluz del Patrimonio histórico
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Լինեա» հոդվածին։ |
|