Լա Շատր

Բնակավայր
Լա Շատր
ֆր.՝ La Châtre[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Համայնքarrondissement of la Châtre?
Մակերես6,06 կմ²
ԲԾՄ198 մետր, 263 մետր
Բնակչություն4038 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ36400[3]
Պաշտոնական կայքlachatre.fr(ֆր.)
Լա Շատր (Ֆրանսիա)##
Լա Շատր (Ֆրանսիա)

Լա Շատր (ֆր.՝ La Châtre. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( )), համայնք Ֆրանսիայում՝ Կենտրոն երկրամասի Էնդր դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի, ինչպես նաև նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է։ Ընկած է երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 260, Օռլեան քաղաքից՝ 150 կիլոմետր դեպի հարավ[4]։ Զբաղեցնում է 6,06 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 4416[5]։

Ժողովրդագրություն

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Ուշագրավ փաստեր

Լա Շատրը 19-րդ դարի ֆրանսիացի անվանի իրավաբան ու օրենսգետ, սոցիալիստ և հակամիլիտարիստ Էմիլ Ակոլայի (1826—1891) ծննդավայրն է։

Լա Շատրի մերձակայքում գտնվող Նոան Վիք գյուղում է իր կյանքի մեծ մասն անցկացրել 19-րդ դարի ֆրանսիացի նշանավոր կին գրող, վիպասանուհի Ժորժ Սանդը (1804—1876): Ընդ որում՝ նա հաճախակի այցելել է Լա Շատր։ Ներկայումս և՛ Նոան Վիքում, և՛ Լա Շատրում գործում է Ժորժ Սանդին նվիրված թանգարան։

Ծանոթագրություններ

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Физические расстояния рассчитаны по координатам населённых пунктов
  5. «Кількість населення у 2011 році». INSEE. Արխիվացված է օրիգինալից 10 січня 2016-ին. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Շատր» հոդվածին։