Լա Շո դը Ֆոն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լա Շո դը Ֆոն | |||||
ֆր.՝ La Chaux-de-Fonds | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Նևշատել | ||||
Մակերես | 5566 կմ², 55,72 կմ² | ||||
ԲԾՄ | 1039 մետր, 997 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▼37 942 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 032 | ||||
Փոստային դասիչ | 2300[2] և 2301[3] | ||||
Ավտոմոբիլային կոդ | NE | ||||
Պաշտոնական կայք | chaux-de-fonds.ch(ֆր.) | ||||
| |||||
Լա Շո դը Ֆոն-(ֆր.՝ La Chaux-de-Fonds, գերմ.՝ Tschuderifung), քաղաք և համայնք Շվեյցարիայում, որը Բիլ քաղաքի հետ միասին շվեյցարական ժամացույցների խոշորագույն արտադրողն է։ Հարևան Լը Լոկլ քաղաքի հետ ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես ակնառու նմուշ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանի «գործարան-քաղաքի»-ի , որը մասնագիտացած է որոշակի արտադրության, տվյալ դեպքում՝ ժամացույցների արտադրության մեջ[4][5]։
Աշխարհագրություն
Լա Շո դը Ֆոն քաղաքը գտնվում է Շվեյցարիայի արևմտյան մասում, Նևշատել կանտոնի հյուսիս-արևմուտքում։ Լա Շո դը Ֆոնը մեծությամբ երրորդ քաղաքն է այսպես կոչված՝ Ֆրանսիական Շվեյցարիայում՝ Ռոմանդիայում (Ժնևից և Լոզանից հետո) և ամենամեծ քաղաքը Վերին Յուրայի տարածաշրջանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 992 մետր բարձրության վրա և այդ առումով ամենաբարձրադիր բնակավայրերից մեկն է Եվրոպայում։ Զբաղեցնում է 55.66 քառակուսի կիլոմետր տարածք։
Բնակչություն
Քաղաքի բնակչությունը կազմում է 37 433 մարդ։ Բնակչության 85,5%-ը ֆրանս-շվեյցարացիներ են, 3,6%-ը իտալա-շվեյցարացիներ, 3,2%-ը պորտուգալացիներ, 2,4%-ը գերմանա-շվեյցարացիներ։
Պատմություն
Լա Շո դը Ֆոնը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1350 թվականին՝ որպես La Chaz de Fonz: Դեռևս 16-րդ դարում այն մի աննշան բնակավայր էր՝ մեկ տասնյակից մի փոքր ավելի փայտե խրճիթներով։ Լա Շո դը Ֆոն քաղաքի բուռն զարգացումը սկսվել է 17-րդ դարի երկրորդ կեսին։ Ժամացույցի արտադրությունն այստեղ սկիզբ է առել 18-րդ դարի սկզբին, և նույն դարի վերջին Լա Շո դը Ֆոնը վերածվել է արդյունաբերական կենտրոնի։
1794 թվականին քաղաքի 3/4 մասը ավերվել է հրդեհների պատճառով, այնուհետև այն վերակառուցվել է՝ ժամացույցի արտադրության կարիքներին համապատասխանեցված պլանավորումով։ Մինչև 1806 թվականը քաղաքը հայտնվել է Նևշատելի իշխանության տակ, որը կապված էր Պրուսիայի հետ անհատական ունիայով։ Այնուհետև 1806-1815 թվականներին դարձել է Ֆրանսիայի մաս կազմող քաղաք։
Անվանի անձինք
Լա Շո դը Ֆոն քաղաքում ծնվել են՝
- Շառլ Էդուար լը Կորբյուզիե - մոդեռնիստ ճարտարապետ, այստեղ է կառուցել իր առաջին շենքերը՝ տուն ծնողների համար (Սպիտակ վիլլան), Շվոբ վիլլան և կինոթատրոն։
- Լուի Շևրոլե - մեքենայի դիզայներ և ավտոարշավորդ, Chevrolet ապրանքանիշի ստեղծողը
- Պիեռ-Ժակ Դրոզ - մաթեմատիկոս և մեխանիկ, ժամացույցների, ավտոմատ տիկնիկների կոնստրուկտոր
- Բլեզ Սանդրար, բանաստեղծ, գրող և էսսեիստ
1848 թվականին Լա Շո դը Ֆոն քաղաքում հիմնադրվել է Omega ժամացույցների արտադրության ընկերությունը։
1895 թվականին հիմնադրվել է Rotary ժամացույցների արտադրության ընկերությունը։
1992 թվականին հիմնադրվել է Bell & Ross ժամացույցների արտադրության ընկերությունը։
Տրանսպորտ
Քաղաքում գործում է Լա Շո դը Ֆոն երկաթուղային կայարանը, Les Eplatures օդանավակայանը և Լա Շո դը Ֆոն տրոլեյբուսի համակարգը։
Տնտեսություն
Քաղաքի տնտեսությունը հիմնված է արդյունաբերության և ժամացույցների արտադրության վրա։
Գրականություն
- «Шо-де-Фон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
- ↑ Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018 — FSO, 2019.
- ↑ GeoNames — 2005.
- ↑ https://www.post.ch/en/pages/plz-suche
- ↑ «Шо-де-Фон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ La Chaux-de-Fonds. Brief Description
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Շո դը Ֆոն» հոդվածին։ |
|