ԼաՎեյան սատանիզմ
Ասոցիացված կազմակերպություններ |
---|
Սատանայի եկեղեցի |
Հայտնի գործիչներ |
Անտոն ԼաՎեյ |
Հայեցակարգեր |
Ձախ և Աջ ձեռքերի ուղիներ |
ԼաՎեյան սատանիզմ, աշխարհայացք և պրակտիկ ուսմունք, որն օգտագործվում է Սատանայի եկեղեցում, որի հիմնադիր է համարվում Անտոն ԼաՎեյն, ով 1960-ական թվականներին ձևակերպել է այն և հանդիսանում է «Սատանայի աստվածաշնչի» հեղինակն ու Սատանայի եկեղեցու հիմադիրը։ Սատանիզմն որպես «կրոնի նոր տեսակ» (ԼաՎեյ) իրենից ներկայացնում է ժամանակակից շարժում, որն իրականացնում են ամբողջ աշխարհում մի քանի միլիոնի հասնող սատանիստների կողմից։
Սատանան ԼաՎեյան սատանիզմում համարվում է աշխարհընկալման, ազատության, ինքնազարգացման, ինդիվիդուալիզմի[1] և անարդարության դեմ պայքարի խորհրդանիշ։

Պատմություն
Իր կողքին հավաքելով տարբեր մարդկանց՝ Անտոն Շադոր ԼաՎեյը ներկայիս ԼաՎեյան սատանիզմը որպես ուսմունք հիմնադրեց 1960 թվականին՝ ԱՄՆ-ում։ Դրա աղբյուրները գալիս են դեռ 1950-ական թվականներից, երբ ԼաՎեյը ստեղծել էր Տրապեզոիդի օրդեն անվանմամբ խմբակցությունը, որտեղ միավորել էր մարդկանց, որոնք հետազոտում էին օկուլտականությունն ու մոգությունը որպես ամբողջություն, իսկ ԼաՎեյի փիլիսոփայությունը՝ հեդոնիզմի տեսանկյունից։
Ավելի ուշ, բավականաչափ նյութեր ու փորձ ձեռք բերելուց հետո, Անտոն ԼաՎեյը եկավ այն եզրակացության, որ աշխարհում ինչ-որ փոփոխություններ իրականացնելու համար ևս մեկ փիլիսոփայությունը բավական չէ․ անհրաժեշտ է այս ոչ ստանդարտ աշխարհայացքը պաշտոնապես ճանաչել որպես կրոն, որը կանվանվի սատանիզմ։ 1966 թվականին ԼաՎեյը հիմնեց Սատանայի եկեղեցին, իսկ երեք տարի անց՝ 1969 թվականին, հրատարակեց «Սատանայի աստվածաշունչը» որտեղ նկարագրված էր սատանայական աշխարհայացքի ամբողջ կառուցվածքը։
Սատանայի եկեղեցին ունի պաշտոնական կարգավիճակ և ընդգրկված է ԱՄՆ-ի զինված ուժերի ռեեստրում որպես կրոն (կապված Սատանայի եկեղեցու անդամ հանդիսացող զինվորի հողարկավորությունը կազմակերպելու դիմումով), և տեղի ունեցած, ծիսակատարությունները, միջոցառումները, սատանայական կնունքներն ու հարսանիքները մամուլի կողմից մեծ ուշադրություն են գրավում։ 2004 թվականի աշնանը Բրիտանական զինված ուժերը պաշտոնապես գրանցեցին առաջին սատանիստին՝ տեխնիկական ծառայության սերժանտ Քրիս Քրանմերին, ով ծառայել է «Քամբերլենդ»[2][3] նավի ֆրիգատում, ծովակալ Ջոն Ֆորսթեր Վուդվարդն այս առիթով ասել է՝
![]() |
Իմ առաջին բառերը, երբ ես իմացա այդ մասին եղան՝ «Աստված իմ, ի՞նչ, գրողը տանի ի՞նչ է այստեղ կատարվում» Երբ ես էի ծառայում նավատորմում, այստեղ միայն անգլիական եկեղեցու հետևորդներ, իսկ մյուսները կաթոլիկներ էին, բայց ոչ մի սատանիստի մասին ես երբեք չէի լսել։ Իմ կարծիքով, սա շատ տարրօրինակ է | ![]() |
Հավատքի վարդապետություն

Սատանիստները չեն հավատում Աստծո քրիստոնեահուդայական կազմությանն ու նրանցից շատերն իրենց համարում են ագնոստիկ աթեիստներ։ Փիթեր Գիլմորն ասում է, որ՝ «աթեիզմն առաջնային, իսկ սատանիզմը երկրորդային է»[4]։
ԼաՎեյն ասում է՝ «Ես փիլիսոփայություն չունեմ։ Իմ ունեցածը հավատալ սովորեցնելն է։ Սատանան տիրապետում է մարդկային մութ կողմին։ Մեր բոլորի մեջ էլ Սատանա կա։ Խնդիրը կայանում է նրանում, որ ճանաչենք ու դուրս հանենք նրան։ Սատանայական սկիզբը, առաջնայինն ու առավել մոգականը ավարտվում են մարդու մեջ։ Նրանց հպարտություն է պետք ձանձրույթի փոխարեն։ Նրան պետք է կուլտիվացիայի ենթարկել (մշակել), ինչը և մենք անում ենք մեր տաճարում տարբեր մոգությունների օգնությամբ»[5]
1986 թվականին Վաշինգտոն Փոստին տված իր հարցազրույցում ԼաՎեյը նշում է, որ՝ «Սատանան ընդամենը սիմվոլ է և ոչինչ ավելին։ Սատանան խորհրդանշում է մեր սերը դեպի երկրայինը, որը նաև մերժում է Քրիստոսի խաչումը»[6]։
Սատանայական ինը պատվիրաններ
Սատանայի աստվածաշնչում ԼաՎեյն առանձնացնում է 9 սատանայական պատվիրաններ, որոնք պետք է պահպանի ցակացածն, ով իրեն սատանիստ է համարում՝
- Սատանան ներկայացվում է որպես հանդուրժողականություն, այլ ոչ թե լարվածություն։
- Սատանան ներկայացվում է որպես կենսական էություն անիրականանալի երազանքների փոխարեն։
- Սատանան ներկայացվում է որպես ձեռք չտված իմաստություն ինքնախաբեության փոխարեն։
- Սատանան ներկայացվում է որպես ներողամտություն նրանց հանդեպ, ով արժանի է, ոչ թե ծախսած սեր անարժանների վրա։
- Սատանան ներկայացվում է որպես վրեժ, այլ ոչ թե հարվածից հետո մյուս այտն է դեմ տալիս։
- Սատանան ներկայացվում է որպես պատասխանատվություն պատասխանատուների համար, այլ ոչ թե մասնակցություն հոգու վամպիրներին։
- Սատանան ներկայացնում է մարդուն որպես ընդամենը կենդանի, հազվադեպ ավելի լավը, և հաճախ ավելի վատը, քան նրանք, ովքեր քայլում են չորս թաթերի վրա։ Կենդանի, որն իր հոգևոր, աստվածային և ինտելեկտուալ զարգացման ընթացքում դարձել է ամենավտանգավորը բոլոր կենդանիներից։
- Սատանան ներկայացվում է որպես այսպես կոչված մեղքերը, քանզի դրանք տանում են դեպի ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ բավարարվածության։
- Սատանան միշտ եղել է եկեղեցու լավագույն ընկերը, աջակցել նրա բիզնեսին այդ տարներին։
Ութերորդ պատվիրանը նշանակում է նաև, որ սատանիզմը մյուս այլ շատ պահպանողական գաղափարների և կրոնների համեմատ առավել հանդուրժողական են (միայն այն պայմանով, որ պահպանվի բոլոր պատվիրանները), հարաբերություններում օրինակ՝ համասեռականությունը, երկսեռականությունը, սեքսուալ ֆեթիշիզմը և այլ սեքսուալ տիպեր։
Սատանայական տասնմեկ երկրային կանոններ
Սատանայի աստվածաշնչում ԼաՎեյն առանձնացնում է տասնմեկ երկրային կանոններ, որոնք պետք է պահպանվեն այն մարդկանց կողմից, ովքեր իրենց սատանիստ են համարում՝
- Չհայտնեք ձեր կարծիքն ու խորհուրդներ չտաք, եթե ձեզ չխնդրեն դա անել։
- Ձեր անհաջողությունների մասին չպատմեք, մինչև վստահ չլինեք, թե ուզում են ձեզ լսել։
- Ուրիշի հարկի տակ կամ հարգանք ցուցաբերեք կամ էլ ընդհանրապես մի եղեք այնտեղ։
- Եթե ձեր հյուրը ձանձրացնում է ձեզ, նրա հետ վարվեք կոպիտ և անողոք։
- Սեռական մոտեցման քայլեր մի ձեռնարկեք, մինչև չստանաք հրավիրող ազդանշան։
- Մի վերցրեք իրեր, որոնք ձեզ չեն պատկանում, մինչև որ այդ իրի տերը ձեզ չխնդրի ազատել իրեն այդ բեռից։
- Ընդունեք մոգության ուժը, եթե այն օգնել է ձեզ հասնելու ձեր նպատկաներին։ Եթե դուք ժխտեք այն, ապա կզրկվեք բոլոր ձեռքբերումներից։
- Մի հայտնեք դժգողություն այն բաների առթիվ, ինչը ձեզ չի վերաբերվում։
- Մի նեղացրեք փոքր երեխաներին։
- Մի սպանեք կենդանիներին, եթե ոչ ապա միայն սնվելու կամ նրանցից պաշտպանվելու համար։
- Գտնվելով բաց տարածությունում` մի խանգարեք ոչ ոքի։ Եթե ինչ որ մեկը խանգարում է ձեզ, խնդրեք նրան դադարեցնել։ Եթե չի դադրեցնում, ոչնչացրեք նրան։
Սատանայական ինը «մեղքեր»
ԼաՎեյն առանցնարել է ինը սատանայական «մեղքեր», այսինքն, որոնք չպետք է գործեն սատանիստները՝
- Հիմարություն (ծանր մեղք սատանիզմում)։
- Հավակնոտություն։
- Սոլիպսիզմ։
- Ինքնախաբեություն։
- Հոտային հարմարվողականություն։
- Լայնախոհ մտածողության բացակայություն։
- Սերունդների փորձի չիմացություն։
- Անարդյունավետ հպարտություն։
- Գեղագիտական զգացողության բացակայություն։
ԼաՎեյան սատանիզմ և հանցագործության մեղադրանք
1980-ական թվականներին սատանիստների և Սատանայի եկեղեցու վրա քննադատությունների մեծ ալիք թափվեց, հիմնականում ավետարանական հեռուստաալիքների կողմից, այն պնդմամբ, որ ԱՄՆ-ում գոյություն ունի սատանիստների ճյուղավորված կապ, որում ընդգրկված են միլիոնավոր մարդիկ ովքեր զբաղվում են արգելված գործունեությամբ (սպանություններ, բռնաբարություններ, առևանգումներ և այլն) և որոնք ներխուժում են տարբեր կառավարական կառույցներ։ Մեղադրանքների ենթարկվեցին իրար հետ բացառապես կապ չունեցող կազմակերպություններ, սկսած Սատանայի եկեղեցուց և Արևելյան տամպլերների օրդենից, վերջացրած Հիսուս Քրիստոսի եկեղեցու սուրբ Վերջին օրերով ու New Age շարժումով։ Այս ֆենոմենն անվանվեց «Սատանայական խառնաշփոթ»։ Սակայն ՀԴԲ-ի հետազոտությունների արդյունքում այս մեղադրանքները հերքվեցին[7]։
Սատանայական տաճարը ԼաՎեյան սատանիզմի մասին
ԼաՎեյան սատանիզմը «Սատանայական տաճարի» աշխարհականների կողմից քննադատության արժանացավ։ Այս կազմակերպության ներկայացուցիչ Լյուսեն Գրիվզը ԼաՎեյան սատանիզմը համարում էր սատանիզմի հին տեսակ, մեղադրելով այն ավտորիտարիզմի և հիերարխության մեջ, որտեղ բացակայում են քաղաքական լոբբինգը, սոցիալ-դարվինիզմի սկզբնական տարրերը և այլն։ Բացի այդ «Սատանայական տաճարը» հեռավորություն է պահպանում ԼաՎեյան սատանիզմի հավատքից որտեղ գոյություն ունեն մոգություն ու գերբնականություն[8]։
Սատանայական խորհրդանիշեր
- Բաֆոմետի կնիքը համարվում է Սատանայի եկեղեցու խորհրդանիշը։
- Գազանի թիվ (666) Փիթեր Գիլմորն ասել է, որ սատանիստներն այդ թիվը կսկսեն առավել հաճախ օգտագործել, եթե իմանան, որ դա կվախեցնի քրիստոնյաներին։
Տես նաև
- Սատանայի աստվածաշունչ
- Սատանայապաշտություն
- Օկուլտականություն
- Դիվայնություն
- Միստիկա
- Մոգություն
- Լոկայաթա
Սատանիստների գրականություն
Անտոն Շադոր ԼաՎեյի գրքեր
- The Satanic Bible (Avon, 1969, ISBN 0-380-01539-0)
- The Complete Witch, or, What to do When Virtue Fails (Dodd, Mead, 1971, ISBN 0-396-06266-0); republished as The Satanic Witch (Feral House, 1989, ISBN 0-922915-00-8); re-released with an introduction by Peggy Nadramia, and an afterword by Blanche Barton (2003, ISBN 0-922915-84-9).
- The Satanic Rituals (Avon, 1972, ISBN 0-380-01392-4)
- The Devil’s Notebook (Feral House, 1992, ISBN 0-922915-11-3)
- Satan Speaks!, introduction by Blanche Barton, foreword by Marilyn Manson (Feral House, 1998, ISBN 0-922915-66-0)
Անտոն Շադոր ԼաՎեյի մասին գրքեր
- Burton H. Wolfe. The Devil’s Avenger: A Biography of Anton Szandor LaVey. — Pyramid Books, 1974. ISBN 0-515-03471-1 — Out of print. (Отрывки из книги Արխիվացված 2004-08-22 Wayback Machine(ռուս.))
- Blanche Barton. The Secret Life Of A Satanist: The Authorized Biography of Anton LaVey. — LA.: Feral House, 1990, ISBN 0-922915-12-1
- Jack Fritscher. Popular Witchcraft: Straight from the Witch’s Mouth; featuring Anton LaVey. — University of Wisconsin Press: Popular Press, 2004. ISBN 0-299-20300-X, hardcover, ISBN 0-299-20304-2, paperback.
Փիթեր Գիլմորի հրապարակումներ
- Peter Gilmore. Satanism // The Encyclopedia of Religion and Nature. — L., NY.: Thoemmes Continuum, 2005. pp. 1483—1484. ISBN 1-84371-138-9
- Peter Gilmore. The Satanic Scriptures Արխիվացված 2015-05-31 Wayback Machine / Foreword by Blanche Barton, Biographical sketch by Peggy Nadramia, Illustrated by Timothy Patrick Butler. — Scapegoat Publishing, 2007. ISBN 978-0-9764035-9-3, ISBN 978-0-9764035-7-9
Գիտական գրականություն
- Bromley David G. Satanism // Encyclopedia of Religion / ed. Linsay Jones. — Second Edition. — 2005. — Т. 12. — ISBN 0-02-865982-1
- Lewis, James R. Who Serves Satan? A Demographic and Ideological Profile // Marburg Journal of Religion. — Marburg: Philipps-Universität Marburg, 2001. — В. 6. — № 2. — С. 1—25.
- Lewis, James R. Satanism Today: An Encyclopedia of Religion, Folklore, and Popular Culture.. — Abc-Clio Inc., 2001. — ISBN 1-57607-292-4
- Melton J. G. Church of Satan // Encyclopædia Britannica Online. — Encyclopædia Britannica, 2008. Архивировано из первоисточника 4 հունիսի 2008.
- Arthur Lyons. The second coming: Satanism in America. — NY., 1970.
- Arthur Lyons. Satan Wants You: The Cult of Devil Worship in America. — Mysterious Press, 1988, ISBN 0-89296-217-8; Warner Books, 1989, ISBN 0-445-40822-7
- Bill Ellis. Raising the Devil: Satanism, New Religions and the Media. — University Press of Kentucky, 2000.
- Gavin Baddeley, Paul Woods. Lucifer Rising: A Book of Sin, Devil Worship and Rock 'n' Roll. — Plexus Publishing (UK), 2000. ISBN 0-85965-280-7
- Gareth J. Medway. Lure of the Sinister: The Unnatural History of Satanism. — NY.: New York University Press, 2001.
- Tony M. Kail. Cop’s Guide to Occult Investigations: Understanding Satanism, Santeria, Wicca, and Other Alternative Religions. — Paladin Press, 2003.
- Белоусова Е. В. Старая и новая магия // Вестник Челябинского государственного университета. — Челябинск: ЧелГУ, 2009. — № 42. — С. 19—25. — ISSN 1994-2796.
- Сатанизм / Воропаев Д. Н. // Румыния — Сен-Жан-де-Люз. — М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 452. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 29). — ISBN 978-5-85270-366-8.
- Григулевич И. Р. Пророки «новой истины»: Очерки о культах и суевериях современного капиталистического мира. — М: Политиздат, 1983. — 303 с. — 100 000 экз.
- Львов В. Е. Фабриканты чудес. — Л.: Лениздат, 1974. — 300 с.
- Терюкова Е. А. Социология религии. § 5. Теория секуляризации // Религиоведение: Учебное пособие / Под ред. М. М. Шахнович. — СПб: Питер, 2007. — С. 345. — 432 с. — («Учебное пособие»). — 3500 экз. — ISBN 978-5-469-00861-3
- Уразбаев А. О проблемах идеологического противодействия проникновению религиозного экстремизма в Республику Казахстан // Мир Евразии. — 2008. — № 8. — С. 42—44.
Արտաքին հղումներ
- Ա․ Շ․ ԼաՎեյ, «Սատանիզմ» Արխիվացված 2009-02-27 Wayback Machine (1968-1969)
- Փ․ Գիլմոր, «The Satanic Scriptures Արխիվացված 2007-07-05 Wayback Machine (չաշխատող հղում)» (отрывок(անգլ.))
- Փիթեր Գիլմորի հարցազրույցը Արխիվացված 2009-07-28 Wayback Machine
- «Սատանայի Մանիֆեստ»
- Ս․ Մարտինի հարցազրույցը //«Fакел» թերթ
- [https://web.archive.org/web/20190316174745/http://www.religioustolerance.org/satanism.htm Արխիվացված 2019-03-16 Wayback Machine Սատանիզմը Ontario Consultants on Religious Tolerance կայքում](անգլ.)
- Բաֆետի կնիգը որպես Սատանայի եկեղեցու սիմվոլ օգտագործելու պատմությունը
- Vexen Crabtree, «Black Solstice’s Holy War» (2001)(անգլ.)
- Rev. D. R. Deinsen, «Why I’m not a Satanist» (2001—2004) Արխիվացված 2012-06-26 Wayback Machine(անգլ.)
- Satanism — A Critique?(անգլ.)
- Սատանիզմը որպես աշխարհայացք // РСА, 2004—2006.
- Ամերիկյան առօրյան ու սատանիզմը Արխիվացված 2008-08-02 Wayback Machine
Կայքեր
- Սատանայի եկեղեցու պաշտոնական կայքէջը(անգլ.)
- Սատանիզմի պրոգրեսիայի կայք Արխիվացված 2019-01-24 Wayback Machine
- Description, Philosophies and Justification of Satanism(անգլ.)
Ծանոթագրություններ
- ↑ Melton, 2008
- ↑ «Navy approves first ever Satanist» // BBC News. — 24 October, 2004.(անգլ.)
- ↑ Всеволод Драпкин В ЕС статанисты рвутся во власть Արխիվացված 2014-03-25 Wayback Machine // Сетевое издание Сегодня.ру
- ↑ Lewis James R., Hammer Olav Handbook of Religion and the Authority of Science. — Brill, 2010. — P. 93 ISBN 978-90-04-18791-7
- ↑ Григулевич, 1983, էջ 182
- ↑ Walt Harrington Anton LaVey — America’s Satanic Master of Devils, Magic, Music and Madness // The Washington Post Magazine, 23.02.1986
- ↑ Lanning, Kenneth V. «Satanic Ritual Abuse: A 1992 FBI Report» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ How does TST’s Satanism differ from LaVeyan Satanism?