Լաթիֆե Ուշաքլըգիլ
Լաթիֆե Ուշաքլըգիլ թուրքերեն՝ Latife Uşaklıgil, օսման.՝ لطیفه عشاقیزاده և օսման.՝ لطیفه عشاقی | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1898[1] |
Ծննդավայր | Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 12, 1975 (77 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Edirnekapı Martyr's Cemetery |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և իրավաբան |
Ամուսին | Մուստաֆա Քեմալ Աթաթուրք |
Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի առաջին տիկին |
Latife Hanım Վիքիպահեստում |
Լաթիֆե Ուշաքլըգիլ (թուրքերեն՝ Latife Uşakizade, կամ Լաթիֆե Ուշաքիզադե հունիսի 17, 1898[1], Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 12, 1975, Ստամբուլ, Թուրքիա), Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կինը։ Աթաթուրքը Լաթիֆեի հետ ամուսնացած է եղել 1923- 1925 թվականներին։
Կենսագրություն
Լաթիֆեն ծնվել է 1896 թվականին Իզմիրում՝ առևտրականի ընտանիքում։ Նրա հայրը ծնունդով Ուշաքից է եղել։ Այստեղից էլ եկել է նրանց տոհմի ոչ պաշտոնական Ուշաքիզադե անվանումը։ Հոր կողմից բարեկամական կապ է ունեցել թուրք գրող Հալիտ Զիե Ուշաքլըգիլի հետ։ Ավարտել է Իզմիրի միջնակարգ դպրոցը, իսկ 1919 թվականից սկսել է սովորել իրավագիտություն Լոնդոնում և Փարիզում։ Երբ նա վերադարձավ Թուրքիա, Թուրքիայի անկախության պատերազմը մոտենում էր իր ավարտին։ 1922 թվականի սեպտեմբերի 11-ին, իմանալով, որ Մուստաֆա Քեմալ փաշան գտնվում է Իզմիրում, Լաթիֆեն գնում է Մուստաֆայի մոտ շտաբ և առաջարկում մնալ իրենց ընտանեկան առանձնատանը՝ անվտանգությունից ելնելով։ Մուստաֆա Քեմալը սիրով ընդունում է հրավերը, որից հետո էլ սկսվում են նրանց հարաբերությունները։ Լաթիֆեն և Մուստաֆա Քեմալը ամուսնացել են 1923 թվականի հունվարի 29-ին, երբ Մուստաֆա Քեմալը վերադարձել էր Իզմիր՝ մոր Զյուբեյդե հանըմի մահվան կապակցությամբ։
Երկու տարի տևած ամուսնության, Լաթիֆեն, որպես Թուրքիայի առաջին տիկին ընթացքում, եղել է կանանց իրավունքների պաշտպանության խորհրդանիշ, երբ ընթանում էին Աթաթուրքի բարեփոխումները[2]։
Մուստաֆա Քեմալը և Լաթիֆեն բաժանվել են 1925 թվականի օգոստոսի 5-ին։ Դրանից հետո Լաթիֆեն ապրել է մինչ 1975 թվականը Իզմիրում և Ստամբուլում՝ խուսափելով ինչ- որ մեկի հետ կապ պահպանել։ Մուստաֆա Քեմալից բաժանվելուց հետո նա այլև չամուսնացավ և թաքցրեց գաղտնի իրենց ամուսնական հարաբերությունների մանրամասնությունները։ 2005 թվականին Լաթիֆեի ընտանիքը հրաժարվեց հրապարակել նրա օրագիրը և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ նամակագրությունը[3]։
Լաթիֆեի նմանատիպ կենսագրությունը, գրված Ջումհուրիյեթ թերթի լրագրող Իփեք Չալըշարի կողմից, հրատարակվել է 2006 թվականին։ Վերջինս Թուրքիայում մեծ իրարանցում առաջացրեց[4]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ «Turkey in the 21st century: The Legacy Of Mrs Ataturk». Pelin Turgut. The Independent. 2006 թ․ հուլիսի 1. Արխիվացված է Article: օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 29-ին.
{cite web}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Article: «Ataturk diaries to remain secret». BBC. 2005 թ․ փետրվարի 4. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 29-ին.
{cite web}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Atatürk, his wife and her biographer». Emrah Güler. Turkish Daily News. 2006 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է Article: օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 29-ին.
{cite web}
: Check|url=
value (օգնություն)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաթիֆե Ուշաքլըգիլ» հոդվածին։ |
|