Լայթս
Լայթս | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Valerie Anne Poxleitner |
Նաև հայտնի է որպես | Lights |
Ծնվել է | ապրիլի 11, 1987[1] (37 տարեկան) Թիմինս |
Երկիր | Կանադա |
Ժանրեր | սինթիփոփ, էլեկտրոփոփ, փոփ ռոք, post-rock?, նոր ալիք, ալտերնատիվ ռոք, ինդի փոփ և Դաբստեպ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգչուհի, կիթառահար, դաշնակահարուհի, նկարչուհի, երաժշտական պրոդյուսեր, ստուդիական երաժիշտ, երաժիշտ և կոմպոզիտոր |
Գործիքներ | keytar?, կիթառ, սինթեզատոր, դաշնամուր, դաշնամուր, թավջութակ և վոկալ |
Լեյբլ | Sire Records, Universal Music Group, Warner Bros. Records, Last Gang Records?, Doghouse Records? և Underground Operations? |
Կրթություն | John G. Diefenbaker High School? և R. E. Mountain Secondary School? |
Ամուսին | Beau Bokan?[2] |
Պարգևներ | |
Կայք | music.iamlights.com |
Lights (musician) Վիքիպահեստում |
Լայթս Բոկան (անգլ.՝ Lights Bokan, ապրիլի 11, 1987[1], Թիմինս), ի ծնե՝ Վալերի Էնն Պոքսլեյնտեր (անգլ.՝ Valerie Anne Poxleitner), կանադացի երգչուհի, երգերի հեղինակ, կիթառահարուհի, թմբկահարուհի, դաշնակահարուհի, թավջութակահարուհի, նկարչուհի և հասարակական գործիչ։
Կենսագրություն
Վալերի Էնն Պոքսլեյնտերը ծնվել է 1987 թվականի ապրիլի 11-ին Թիմինսում, զինվորականների ընտանիքում։ Մանկությունն անցել է տարբեր երկրներում՝ Ֆիլիպիններ, Ճամայկա, Կանադա, Բրիտանական Կոլումբիա։ 18 տարեկանում նա տեղափոխվել է Տորոնտո և այդ ընթացքում փոխել է իր անուն՝ Լայթս[3]։
Կարիերա
Լայթսը սկսել է իր կարիերան 2006 թվականին որպես «Sony/ATV Music Publishing» ընկերության երաժշտության հեղինակ։ 2007 թվականին նրա տաղանդը հայտնաբերել է կանադացի երաժիշտ Ջիան Ղոմեշը, որը դարձավ նրա մենեջերը։ 2013 թվականին նա ձայնագրել էր 3 երաժշտական ալբոմ՝ «The Listening», «Siberia» и «Siberia Acoustic».։ 2014 թվականի սեպտեմբերի վերջին Լայթսը հրապարակել է իր չորրորդ ալբոմը՝ «Little Machines», որի շնորհիվ նա մեկնեԼ Է շրջագայության ԱՄՆ և Եվրոպա։
Լայթսը նաև նկարչուհի է, հիմնականում նկարում է երգիծական նկարներ, զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ։ Մասնակցել է բրիտանական «Bring Me The Horizon» մետալ խմբի «Don' t Go» երգի և «Blessthefall» մետալ խմբի «Crucify Me» երգերի ձայնագրություններին։
Անձնական կյանք
2012 թվականի մայիսի 12-ից Լայթսը ամուսնացած է երաժիշտ Բոու Բոկանի (ծնված 1981 թ.) հետ։ 2014 թվականի փետրվարի 15-ին ծնվել է նրանց դուստրը։
Սկավառակագրություն
- The Listening (2009)
- Siberia (2011)
- Siberia Acoustic (2013)
- Little Machines (2014)
- Skin & Earth (2017)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #140674772 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.rocksound.tv/features/read/beau-bokan-on-lights
- ↑ «Lights Bokan Лайтс - музыкант: краткая биография, официальный сайт, синглы, альбомы, премии, дискография». www.prostosound.com.ua. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայթս» հոդվածին։ |
|