Լանոլին (լատին․՝ lana - բուրդ և oleum - յուղ), կենդանական մոմ. ստացվում է ոչխարի բուրդը լվանալիս։
Մածուցիկ գորշ-դեղնավուն յուղ է։ Մնացած մոմերից տարբերվում է ստերինների (մասնավորապես խոլեսթերինի) մեծ պարունակությամբ։ Լանոլինը լավ ներծծվում է մաշկի մեջ և օժտված է փափկացնող հատկությամբ։
Կիրառվում է կոսմետիկայում, բժշկության մեջ՝ որպես հիմնական նյութ տարբեր քսուքներ պատրաստելու, ինչպես նաև մաշկը փափկացնելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 485)։