Լանտերն ռուժ
Լանտերն ռուժ | |
---|---|
Տեսակ | booby prize? և distinction in a cycle race? |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 1903 |
Պարգևադրող | Տուր դը Ֆրանս |
Շնորհվում է | ընդհանուր հաշվարկով վերջին տեղը գրավողին |
Առաջին շնորհում | 1903 թվական |
Լանտերն Ռուժ (ֆր.՝ Lanterne rouge, կարմիր լապտեր), Տուր դը Ֆրանս մրցավազքում ընդհանուր հաշվարկով վերջին տեղն զբաղեցրած հեծանվորդը, ինչպես նաև այդ մարզիկին շնորհվող մրցանակը։ Անվանումը ծագում է գնացքի վերջին վագոնին ամրացվող լապտերի անունից[1]։ Լանտերն Ռուժը միջին տեղ է զբաղեցնում խայտառակության ու ձեռքբերման միջև։ Նրա համարվում է նմանօրինակն է եղել սև շապիկը, որ հանձնվել է Ժիրո դ’Իտալիայում վերջին տեղն զբաղեցրած հեծանվորդին 1946-1951 թվականներին։
Պատմություն

Առաջին Լանտերն Ռուժը դարձել է Արսեն Միլոշոն, որը գրեթե 65 ժամով զիջել է 1903 թվականի հաղթող Մորիս Գարենին։ Հեծանվասպորտի պատմության մեջ քիչ բան է հայտնի նրա մասին. նորամուտային Գրանդ Տուրին մասնակցությունից բացի հայտնի է միայն նրա մեկնարկը 1921 թվականի Փարիզ-Բրեստ-Փարիզ հեծանվամարաթոնի ժամանակ, երբ նա արդեն եղել է 54 տարեկան[2]։ 1919 թվականին վերջինը վերջնագծին հասել է Ժյուլ Նեմպոնը, որը դարձել է տասներորդն ընդհանուր հաշվարկով և հաղթել սիրողական հաշվարկում, իսկ մյուս 23 ոչ պրոֆեսիոնալները դուրս են մնացել։ Այդ ժամանակներում վերջնագծին հասնում էին մեկնարկածների կեսից քիչ, այդ պատճառով վերջին մարզիկն արժանացել է երկրպագուների սատարմանը որպես արիության ու մարզական ոգու օրինակ։ Նույնիսկ երբ էտապների երկարությունը կրճատել են, վերջին հեծանվորդը ավելի մեծ հիացմունքի է արժանացել երկրպագուների կողմից, քան շարքային գրեգարիները, որ զբաղեցրել են միջին տեղեր։
Որոշ հեծանվորդներ պայքարել են հենց վերջին տեղը գրավելու համար՝ խախտելով մարզական սկզբունքները։ Նրանց նպատակն է եղել յուրաքանչյուր էտապ անցնել հնարավորինս վատ, բայց միևնույն ժամանակ դուրս չգալ ժամանակային սահմանից։ 1979 թվականին Կարմիր լապտերի համար պայքարել են մրցանակի՝ նախորդ տարվա դափնեկիր Ֆիլիպ Տենիերը և ավստրիացի Գերհարդ Շյոնբախերը։ Վերջին՝ 48,8 կմ երկարության ունեցող հատվածը նրանք երկուսն էլ անցել են բոլորից վատ. Շյոնբախերն այն անցել է 1 ժամ 21 րոպե 52 վայրկյանում, Տենիերը՝ 1 ժամ 23 րոպե 32 վայրկյանում։ Վերջինը մեկնարկած Բեռնար Ինոն հաղթել է էտապում՝ այն անցնելով 1 ժամ 8 րոպե 53 վայրկյանում, Տենիերի ցույց տված ժամանակը գերազանցել է 20 տոկոսանոց սահմանը, և նա դուրս է մնացել մրցավազքից[3]։ Շյոնբախերն իր «հաջողության» շնորհիվ գրավել է նոր հովանավորի ուշադրությունը, որի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ նա պետք է վերջին տեղն զբաղեցներ նաև 1980 թվականին։ Կազմակերպիչները բարդացրել են ավստրիացու խնդիրը՝ հինգ էտապներից յուրաքանչյուրից հետո մրցավազքից հանելով ընդհանուր հաշվարկով վերջին տեղն զբաղեցրած մարզիկին, բայց դա Շյոնբախերին չի խանգարել նորից զբաղեցնելու վերջին տեղը։ Սակայն նրա թիմի ավագ Պատրիկ Լեֆևերը նույնպիսի խանդավառությամբ չի վերաբերվել նրա՝ Լանտերն Ռուժի համար պայքարին, և Լեֆևերի պնդմամբ ավստրիացին հեռացվել է[4]։ Ժակի Դյուրանը 1999 թվականին նույնպես դարձել է վերջինը, բայց ոչ ոք չի կարողացել նրան մեղադրել չպայքարելու համար. միաժամանակ նա արժանացել է նաև Ամենաագրեսիվ հեծանվորդի մրցանակին։ Չորս հեծանվորդներ արժանացել են Լանտերն Ռուժի երկուական անգամ, իսկ 2008 թվականին Վիմ Վանսևենանտը սահմանել է ռեկորդ՝ երրորդ անգամ անընդմեջ դառնալով վերջինը։ Ելույթների ընթացքում ընդամենը երեք մրցավազք հաղթած բելգիացին կարիերայի ավարտից հետո էլ արժանացել է միայն տխրահռչակ բախտի՝ բռնվելով դոպինգի տեղափոխման ժամանակ[5][6]։
Լանտերն Ռուժի դափնեկիրներ
- 1903
Ֆրանսիա Արսեն Միլոշո
- 1904
Ֆրանսիա Անտուան Դեֆլոտրիեր
- 1905
Ֆրանսիա Քլովիս Լակրուա
- 1906
Ֆրանսիա Ժորժ Բրոնշար
- 1907
Ֆրանսիա Ալբեր Շարտիե
- 1908
Ֆրանսիա Անրի Անտուան
- 1909
Ֆրանսիա Ժորժ Դեվիլլի
- 1910
Ֆրանսիա Կոնստան Կոլլե
- 1911
Ֆրանսիա Լյուսիեն Ռոքեբեր
- 1912
Ֆրանսիա Մորիս Լարտիգ
- 1913
Ֆրանսիա Անրի Ալավուան
- 1914
Ֆրանսիա Անրի Լեքլերկ
- 1915-1918 - չի անցկացվել (ԱՀՊ)
- 1919
Ֆրանսիա Ժյուլ Նեմպոն
- 1920
Ֆրանսիա Շառլ Ռաբուասոն
- 1921
Ֆրանսիա Անրի Կատելան
- 1922
Բելգիա Դանիել Մասսոն
- 1923
Բելգիա Դանիել Մասսոն
- 1924
Բելգիա Վիկտոր Լաֆոս
- 1925
Ֆրանսիա Ֆեռնան Բեսնիե
- 1926
Ֆրանսիա Անդրե Դրոբեկ
- 1927
Ֆրանսիա Ժակ Պֆիստեր
- 1928
Ֆրանսիա Էդուար Պերսեն
- 1929
Ֆրանսիա Անդրե Լեժեր
- 1930
Ֆրանսիա Մարսել Իլպիդ
- 1931
Ավստրիա Ռիչարդ Լեմբ
- 1932
Գերմանիա Ռուդոլֆ Ռիշ
- 1933
Ֆրանսիա Էռնես Նյոար
- 1934
Իտալիա Անտոնիո Ֆոլկո
- 1935
Գերմանիա Վիլլի Կուչբախ
- 1936
Ֆրանսիա Ալդո Բերտոկո
- 1937
Լյուքսեմբուրգ Ալոիս Կլենշ
- 1938
Նիդերլանդներ Յանուս Հելլեմոնս
- 1939
Ֆրանսիա Արման Լե Մոալ
- 1940-1946 չի անցկացվել (ԵՀՊ)
- 1947
Շվեյցարիա Պիետրո Տարկինի
- 1948
Իտալիա Վիտորիո Սեգեցցի
- 1949
Իտալիա Գուիդո դե Սանտի
- 1950
Շվեյցարիա Ֆրից Ցբինդեն
- 1951
Ալժիր Աբդել Քադել Զաաֆ
- 1952
Ֆրանսիա Անրի Պարե
- 1953
Ֆրանսիա Կլոդ Ռուեր
- 1954
Լյուքսեմբուրգ Մարսել Դիրկենս
- 1955
Միացյալ Թագավորություն Թոնի Հոեր
- 1956
Ֆրանսիա Ռոժե Շոսաբել
- 1957
Ֆրանսիա Գի Միյոն
- 1958
Շվեյցարիա Վալտեր Ֆավր
- 1959
Ֆրանսիա Լուի Բիսիլյա
- 1960
Իսպանիա Էռերո Բերենդերո
- 1961
Ֆրանսիա Անդրե Ժենեստ
- 1962
Իտալիա Աուգուստո Մարկալետի
- 1963
Բելգիա Վիլլի Դերբովեն
- 1964
Ֆրանսիա Անատոլ Նովակ
- 1965
Ֆրանսիա Ժոզեֆ Գրուսսար
- 1966
Ֆրանսիա Պաոլո Մանուչչի
- 1967
Ֆրանսիա Ժան Պիեռ Ժենե
- 1968
Ֆրանսիա Ջոն Քլերի
- 1969
Ֆրանսիա Անդրե Վիլհելմ
- 1970
Նիդերլանդներ Ֆրիստ Հոգերհեյդե
- 1971
Ֆրանսիա Ժորժ Շապպ
- 1972
Ֆրանսիա Ալեն Բելուի
- 1973
Ֆրանսիա Ժակ Անդրե Օշար
- 1974
Ֆրանսիա Լորենցո Ալեմո
- 1975
Ֆրանսիա Ժակ Բուլա
- 1976
Նիդերլանդներ Ադ վան դեն Հուկ
- 1977
Բելգիա Ռոժե Լուաշ
- 1978
Ֆրանսիա Ֆիլիպ Տենիեր
- 1979
Ավստրիա Գերհարդ Շյոնբախեր
- 1980
Ավստրիա Գերհարդ Շյոնբախեր
- 1981
Ֆրանսիա Ֆաուստինո Քուելլի
- 1982
Բելգիա Վերներ Դևոս
- 1983
Բելգիա Մարսել Լաուրենս
- 1984
Շվեյցարիա Գիլբերտ Գլաուս
- 1985
Իտալիա Մանրիկո Ռոնկյատո
- 1986
Իտալիա Էննիո Սալվադոր
- 1987
Նիդերլանդներ Մաթյո Հերմանս
- 1988
Բելգիա Դիրկ Վայենբերգ
- 1989
Նիդերլանդներ Մաթյո Հերմանս
- 1990
Իտալիա Ռոդոլֆո Մասսի
- 1991
Նիդերլանդներ Ռոբ Հարմելինգ
- 1992
Իսպանիա Ֆեռնանդո Կևեդո
- 1993
Բելգիա Էդվիգ վան Հոյդոնկ
- 1994
Նիդերլանդներ Ջոն Տալեն
- 1995
Ֆրանսիա Բրունո Կորնիյե
- 1996
Ֆրանսիա Ժան Լյուկ Մասդյուպյույ
- 1997
Ֆրանսիա Ֆիլիպ Գոմոն
- 1998
Ֆրանսիա Դամիեն Նազոն
- 1999
Ֆրանսիա Ժաքի Դյուրան
- 2000
Ֆրանսիա Օլիվիե Պերոդո
- 2001
Ֆրանսիա Ջիմմի Կասպեր
- 2002
Իսպանիա Իգոր Ֆլորենս
- 2003
Բելգիա Հանս դե Քլերկ
- 2004
Ֆրանսիա Ջիմմի Կասպեր
- 2005
Իսպանիա Իկեր Ֆլորենս
- 2006
Բելգիա Վիմ Վանսեվենանտ
- 2007
Բելգիա Վիմ Վանսեվենանտ
- 2008
Բելգիա Վիմ Վանսեվենանտ
- 2009
Բելառուս Եվգենի Գուտարովիչ
- 2010
Իտալիա Ադրիանո Մալորի
- 2011
Իտալիա Ֆաբիո Սաբատինի
- 2012
Ֆրանսիա Ջիմի Էնգուլվեն
- 2013
Կանադա Սվեյն Թավտ
- 2014
Չինաստան Ցզի Չեն
- 2015
Ֆրանսիա Սեբաստիան Շավանել
- 2016
Իռլանդիա Սեմ Բենետ
- 2017
Միացյալ Թագավորություն Լյուկ Ռոուվ
- 2018
ԱՄՆ Լոուսոն Քրեդոկ
Ծանոթագրություններ
- ↑ «The Tour's Master of Last Place» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Millocheau pour l'honneur». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Leidsch Dagblad, 20/07/1979; p. 9/20». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Leidsche Courant, 21/07/1980; p. 10/16». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Wim Vansevenant il sito del Ciclismo classificazione
- ↑ Vansevenant alleged to have imported doping products