Լաշա Բեքաուրի
Լաշա Բեքաուրի վրաց.՝ ლაშა ბექაური | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 26, 2000[1] (24 տարեկան) |
Ծննդավայր | Արխիլոսկալո, Դեդոփլիս Ծղարոյի շրջան, Վրաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ձյուդոիստ |
![]() |
Լաշա Բեքաուրի (հուլիսի 26, 2000[1], Արխիլոսկալո, Դեդոփլիս Ծղարոյի շրջան, Վրաստան), վրացի ձյուդոյիստ։ 2020 թվականին Տոկիոյում և 2024 թվականին Փարիզում դարձել է օլիմպիական չեմպիոն, 2019 թվականի Նեապոլում ամառային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր, 2021 թվականի Լիսաբոնում կայացած Եվրոպայի առաջնության հաղթող։ Դարձել է 2022 և 2023 թվականների աշխարհի առաջնությունների մրցանակակիր։ Ճանաչվել է Վրաստանի առաջնությունների չեմպիոն և կադետների հաղթող, Եվրոպայի և կադետների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն պատանիների, Եվրոպայի գավաթի փուլերի հաղթող։
Նա հանդես է գալիս միջին քաշային կարգում (մինչև 90 կիլոգրամ)։
Կենսագրություն
Լաշա Բեքաուրին ծնվել է 2000 թվականի հուլիսի 26-ին Թբիլիսիում[2]։
Լաշա Բեքաուրիի կնքահայրը ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Զուրաբ Զվիադաուրին է[3][3]։
Կարիերա
2018 թվականին նա մասնակցել է Նասաուի աշխարհի պատանեկան առաջնությանը, որտեղ մինչև 90 կիլոգրամ քաշային կարգում, որպես կադետների աշխարհի չեմպիոն, հասել է կիսաեզրափակիչ, որտեղ երկու վադզա-արիով հաղթել է սերբ Դարկո Բրասնյովիչին։ Եզրափակչում մրցել է ճապոնացի Սանշիրո Մուրաոյի հետ և մենամարտի 39-րդ վայրկյանին իպոն նետումով հաղթել՝ Վրաստանին բերելով առաջնության առաջին ոսկին[4]։
Նեապոլում կայացած ամառային ունիվերսիադայում մինչև 90 կիլոգրամ քաշային կարգում Բեքաուրին նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում պարտվելով ավստրիացի Յոհաննես Պախերին[5]։ 2019 թվականին Լաշա Բեքաուրին ճանաչվել է «տարվա նորեկ» ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից[2], ինչպես նաև պաշտպանել է իր աշխարհի պատանեկան տիտղոսը Մարաքեշում կայացած մրցաշարում, որտեղ նա թիմային մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ[2]։ Բեքաուրին մասնակցել է Ցինդաոյի Մասթերս մրցաշարին, որտեղ նվաճել է ոսկե մեդալ[2]։
Լիսաբոնում կայացած 2021 թվականի Եվրոպայի առաջնությունում Բեքաուրին դարձել է չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով իր հայրենակից Բեկա Գվինիաշվիլիին[6]։ Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում խառը թիմի կազմում զբաղեցրել է յոթերորդ տեղը։ Դոհայում կայացած Մաթերս մրցաշարում նա նվաճել է բրոնզե մեդալ[2]։
Տոկիոյի Օլիմպիական խաղերը, որոնք կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էին մինչև 2021 թվականը, Բեքաուրիի առաջին օլիմպիական խաղերն էր իր կարիերայում: Մինչև 90 կիլոգրամ քաշային կարգում նա առաջին ռաունդում հանդիպել է լեհ Պյոտր Կուչերայի հետ և իպոն նետումով հաղթել նրան։ Նույն կերպ նա իր հաջորդ երկու մենամարտերում հաղթանակ է տարել իսրայելցի Լի Կոհմանի և ուզբեկ ձյուդոիստ Դավլաթ Բոբոնովի նկատմամբ։ Ռուս Միխայիլ Իգոլնիկովի դեմ կիսաեզրափակչում վրացի մարզիկը հաղթել է վադզա-արի հնարքի շնորհիվ, նույն կերպ եզրափակչում հաղթել է գերմանացի Էդուարդ Տրիպելին՝ դառնալով օլիմպիական չեմպիոն[2]։ Ոսկի մեդալը Վրաստանի համար առաջինն էր Ճապոնիայի Օլիմպիական խաղերում[7]։
2023 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Դոհայում, վրացի մարզիկը նվաճել է արծաթե մեդալ։ Եզրափակչում նա չի կարողացել հաղթել իր հայրենակից Լուկա Մաիսուրաձեին։
2024 թվականին Փարիզում կայացած ամառային Օլիմպիական խաղերում Լաշան նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակիչ գոտեմարտում հաղթելով ճապոնացի մարզիկ Սանշիրո Մուրաոյին։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/143218
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Judo BEKAURI Lasha - Tokyo 2020 Olympics». Tokyo 2020 (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-28-ին. Վերցված է 2022-05-09-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 3,0 3,1 «Как Зураб Звиадаури поддержал Лашу Бекаури». Արխիվացված է օրիգինալից 2021-07-31-ին. Վերցված է 2021-07-31-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Pickering, Mark. (2018-10-19). «European takeover in the Bahamas». IJF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-02-02-ին. Վերցված է 2022-05-09-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Napoli 2019 - Judo Results Book» (PDF). universiade2019napoli.microplustiming.com (անգլերեն). 2019. էջեր pages 50-51. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020-05-24-ին. Վերցված է 2022-05-09-ին.
{cite web}
:|pages=
has extra text (օգնություն); Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Чистова, Елена. (2021-04-18). «Инал Тасоев стал чемпионом Европы по дзюдо в весовой категории свыше 100 кг». Чемпионат (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-11-ին. Վերցված է 2022-05-09-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Шебика, Антон. (2021-07-28). «Дзюдоист Лаша Бекаури принёс Грузии первое золото на Олимпиаде-2020». Чемпионат (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-28-ին. Վերցված է 2022-05-09-ին.
{cite web}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)