Մակերեսը 662 հազար կմ2 է, առավելագույն խորությունը՝ 3385 մ։ Խոշոր ծոցերն՝ Խատանգայի, Օնելյոկի, Բուոր Խայի։
Լապտևների ծովն են թափվում Խատանգա, Լենա, Յանա, Օլենյոկ, Անաբար գետերը։ Գլխավոր նավահանգիստն է Տիքսին։
Անվանում
Անվանված է ի պատիվ Հյուսիսային ծովի մեծ արշավախմբի մասնակից ռուս ծովագնացների, հորեղբոր որդիներ Դմիտրի Յակովլևիչ և Խարիտոն Պրոկոֆևիչ Լապտևների։ Գրականության մեջ հայտնի է նաև Սիբիրական և Նոգենշելդի ծով անուններով[1]։
Ծանոթագրություններ
↑Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
1-Ջրաբանական, ջրաքիմիական և այլ չափանիշներով դասվում է ծովերի շարքին: 2- Բարենցի ծովի հարավարևելյան մասը:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 490)։