Լասսի (ըմպելիք)
Լասսի | |
---|---|
![]() | |
Տեսակ | կերակուր |
Ենթատեսակ | մածնային խմիչք |
Բաղադրամասեր | Յոգուրտ և Դահի |
Ծագման երկիր | ![]() |
![]() |
Լասսի, հայտնի ավանդական յոգուրտային խմիչք, որը ծագել է Հնդկաստանում[2][3]։ Լասսին յոգուրտի, ջրի, համեմունքների և երբեմն մրգերի խառնուրդ է։ Նամկին (աղի) լասսին նման է թանի, մինչդեռ քաղցր և մանգոյի լասսիները նման են կաթնային կոկտեյլների։ Բհանգ լասսիի մեջ լցնում են կանեփի հատիկներ, բհանգի տեսքով։ Չաասն ավելի նոսր բաղադրությամբ նմանաատիպ ըմպելիք է։
Տարբերակներ
Ավանդական նամկին (աղի) լասսի
Ավանդական նամկին (կամ աղի) լասսին ավելի տարածված է Հնդակաստանում։ Այն պատրաստվում է դահիով (յոգուրտ), որին ավելացվում էջուր և աղ։ Արդյոււնքում ստացված խմիչքը հայտնի է որպես աղի լասսի։ Սա նման է թանի։
Քաղցր լասսի
Քաղցր լասսին լասսիի մի տեսակ է, որը պատրաստվում է շաքարով, վարդաջրով կամ կիտրոնով, ելակով կամ այլ մրգահյութերով։ Զաֆրանով լասսիները, որոնք շատ խիտ են, բնորոշ են Ռաջաստանին և Հնդկաստանի Գուջարաթ նահանգին և Սինդին։ Մակխանիա լասսին պարզապես ըմպելիք է, որի մեջ պարունակում է կարագի գունդ (մակխանը գուջարատի, ուրդու, հինդի, սինդի և փանջաբի կարագն է)։ Այն սովորաբար յուղալի է, ինչպես թանը։
Մանգո լասսի
Մանգո լասսին պատրաստվում է յոգուրտով, կաթով և մանգոյի միջուկով։ Այն կարող է պատրաստվել շաքարով կամ առանց շաքարի։ Կանադայի տարբեր մասերում մանգոյի լասսին համարվում է սառը խմիչք, որը բաղկացած է քաղցրացրած մանգոյի միջուկից՝ խառնած յոգուրտի, սերուցքի կամ պաղպաղակի հետ։ Այն մատուցվում է բարձր բաժակում՝ ծղոտով, հաճախ գագաթին ցողված ցամաքային պիստակի ընկույզներով[4]։
Բհանգ լասսի

Բհանգ լասսին կանեփով պատրաստված խմիչք է, որը պարունակում է բհանգ, հեղուկ մարիխուանա, որն ունի այնպիսի ազդեցություն, ինչպիսին ուտելի կանեփի տարբեր ձևերը[5]։ Այն օրինական է Հնդկաստանի շատ վայրերում և հիմնականում վաճառվում է Հոլիի ժամանակ, երբ երբեմն ուտում են բհանգ պարունակող պակորասը։ Ուտար Պարդեշը հայտնի է բհանգի խանութներով և շատ տեղերում կարելի է գնել բհանգ և խմել բհանգ լասսիներ[6]։
Չաաս
Չաասը աղի խմիչք է լասսիի նման, բայց կարող է պարունակել ավելի շատ ջուր քան լասսին։ Համի համար կարող են ավելացնել աղ, չաանի սերմեր կամ թարմ գինձ։ Թարմ աղացած կոճապղպեղը և կանաչ չիլի պղպեղները նույնպես կարող են ավելացվել որպես համեմունք։ Չաասը տարածված է Հնկաստանում, որտեղ այն սովորական ըմպելիք է՝ ուտելու ժամանակ կամ դրանից հետո։
Մշակութային ծանոթագրություններ

Էյչ-Էս-Բի-Սիի 2008 թվականի գրատպության[7] և հեռուստատեսություն[8][9] գովազդային արշավում պատմվում է, թե ինչպես լեհական լվացքի մեքենաներ թողարկմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչը ուղարկվում է Հնդկաստան, պարզելու, թե ինչու է նրանց վաճառքն այնտեղ այդքան բարձր։ Ժամանելուն պես ներկայացուցիչն ուսումնասիրում է լասիի սրահը, որտեղ նրան ջերմորեն ողջունում են և նա տեսնում է, որ այնտեղ մի քանի լվացքի մեքենա է օգտագործվում ըմպելիքը խառնելու համար։ Սեփականատերը ասում է, որ ինքը ի վիճակի է «տաս անգամ ավելի շատ լասսի պատրաստել, որքան նախկինում»։
Իր No Reservations հեռուստածրագրում հանրահայտ խոհարար Էնթոնի Բուրդայնը այցելում է Ռաջաստանի Ջեյսալմեր Ֆորտ քաղաքում գտնվող «Կառավարության կողմից թույլատրված» բհանգի խանութ։ Սեփականատերը նրան առաջարկում է երեք տեսակ բհանգ լասսի․ նորմալ թունդ, գերթունդ, և «շատ թունդ, 24 ժամ ոչ զուգարան, ոչ ցնցուղ»։
2013 թվականին Kshitij-ը՝ IIT Kharagpur-ի տեխնո-կառավարման ամենամյա փառատոնում արշավ է նախաձեռնել բջջային օպերացիոն համակարգ Android-ի հաջորդ տարբերակը լասսի անվանելու համար[10]։
Տես նաև
- Բորհանի
- Ձաձիկի
- Մատթա
- Կումիս
- Health shake
- Կաթնային կոկտեյլ
- Ֆրեշ
- Հնդկական ըմպելիքների ցանկ
- Յոգուրտով պատրաստված ուտեստների և ըմպելիքների ցանկ
Ծանոթագրություններ
- ↑ https://www.britannica.com/topic/lassi
- ↑ «Indian Lassi: The Ultimate Summer Refresher». Imbibe. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Lassi». Encyclopædia Britannica.
- ↑ Wayne Collins (1970 թ․ հունվարի 1). «Food - Recipes : Mango lassi cocktail». BBC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Staelens, Stefanie. «The Bhang Lassi Is How Hindus Drink Themselves High for Shiva». Vice.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Anthony Bourdain: No Reservations Collection 2, Episode 5; Final Segment.
- ↑ «Can This Lassi Ad Really Be True?». indiablogs.searchindia.com. 2008 թ․ հոկտեմբերի 4.
- ↑ «HSBC Bank : Washing Machine and Lassi». Adoholik. 2008 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «HSBC Lassi/Washing Machines TV Ad». HSBC. 2012 թ․ ապրիլի 30. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ TOI Tech Sep 11, 2013, 06.56PM IST (2013 թ․ սեպտեմբերի 11). «IIT grads plead Google to name Android version Lassi - Times Of India». Articles.timesofindia.indiatimes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
{cite web}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)