Բիբլիական արտահայտություն Առակների գրքից։ Լրիվ խոսքը այսպես է հնչում. «Մրջյունի մոտ գնա՛, ո՛վ ծույլ, նախանձի՛ր նրա գործերին և իմաստուն եղիր նրանից ավելի»[1]։
vade mecum
«Արի ինձ հետ»
«Վադեմեկում»-ը մի բան է, որը մարդ միշտ իր հետ է պահում, օրինակ տեղեկատուն կամ ուղեցույցը։
vade retro Satana
«Հետ գնա, Սատանա...»
Չարհալած բացականչություն, որը կոչված է հեռու վանել չարքերին կամ սատանային, հաճախ օգտագործվում է ի արձագանք գայթակղության։ Սերում է ժամանակին տարածված Միջնադարյան Կաթոլիկ էքզորսիզմային բանաձևրց, և գալիս է Հիսուսի կողմից Սուրբ Պետրոսին հղված կշտամբանքից, Ավետարան ըստ Մարկոսի 8։ 33[2], «vade retro me Satana» («Ետևս գնա, սատանա, որովհետև դու աստծո բաները չես խորհում, այլ մարդկանց»). Պորտուգալական մի ժամանակակից կարգախոս ծաղրաբար վերաշարադրել է արտահայտությունը. «Vai de metro, Satanás» («Գնա մետրոյով, սատանա»։).
Մի կանխագուշակություն, որն իբր գրվել է իր նկարագրած իրադարձություններից առաջ, մինչդեռ փաստացիորեն գրվել է դրանցից հետո։
vel non
"թե ոչ"
Իրավաբանական եզր է. այլընտրանքների ամփոփում, օրինակ "օրենքի այս պահանջը գործում է անկախ այն հանգամանքից, հանդիսանում է պատասխանողը տվյալ երկրի քաղաքացի, vel non (թե ոչ)։
veni, vidi, vici
Եկա, տեսա, հաղթեցի
Մ.թ.ա. 47 թ. Պոնտոսի Փարնակես II արքայի դեմ տարած հաղթանակը նկարագրող Հռոմի սենատին ուղարկված հաղորդագրությունն է, որը վերագրվում է Հուլիոս Կեսարին։
via
"միջոցով"
Գործածական է անգլերենում «միջոցով», «ճանապարհով» իմաստով, օրինակ՝ "I'll contact you via e-mail."
Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.