Լարիսա Լատինինա
Լարիսա Լատինինա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | ուկրաիներեն՝ Лариса Семенівна Дирій |
Բնօրինակ անուն | Лариса Семеновна Латынина |
Ազգություն | ռուս |
Մասնագիտացում | կանանց գեղարվեստական մարմնամարզություն |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 27, 1934 (90 տարեկան) |
Ծննդավայր | Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 161 սանտիմետր |
Քաշ | 52 կիլոգրամ |
Լարիսա Սեմյոնովնա Լատինինա (ռուս.՝ Лариса Семеновна Латынина, ուկրաիներեն՝ Лариса Семенівна Латиніна, օրիորդական ազգանունը՝ Դիրիյ, դեկտեմբերի 27, 1934[1], Խերսոն, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մարմնամարզուհի, Օլիմպիական խաղերի իննակի չեմպիոն (1956, 1960, 1964), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1956), Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն (1957-1962), ԽՍՀՄ բազմակի չեմպիոն (1956-64) անհատական ու թիմային առաջնություններում, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1972), Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող։
Մինչ 2012 թվականը Լարիսա Լատինինային է պատկանել Օլիմպիական խաղերում վաստակած մեդալների ամենամեծ հավաքածուն՝ 9 ոսկե, 5 արծաթե ու 4 բրոնզե մեդալներ։ Լարիսա Լատինինան հայտնի է նաև նրանով, որ 1957 թվականի Եվրոպայի առաջնությունում հաղթել է բոլոր ոսկե մեդալները։
Կենսագրություն
Լարիսա Դիրիյը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 27-ին Ուկրաինայի Խերսոն քաղաքում։ Հայրը՝ Սեմյոն Անդրեևիչ Դիրիյը (1906-1943), զոհվել է Հում՝ Ստալինգրադի ճակատամարտում։ Մայրը՝ Պելագեա Անիսիմովնա Բարաբանյուկը (1902-1975), եղել է հավաքարար։ Մանուկ հասակից Լարիսա Դիրիյը երազել է զբաղվել բալետով։ Երբ նրա հայրենի քաղաքի Ժողովրդական արվեստի տանը բացվում է պարարվեստի ստուդիա, մայրն իր վերջին փողերով դստերն ուղարկում է այնտեղ։ Ստուդիայի փակումից հետո Լարիսա Դիրիյն սկսում է զբաղվել մարմնամարզությամբ։ 1950 թվականին նա ստանում է առաջին կարգ և ուկրաինացի դպրոցականների թիմի կազմում մասնակցում Կազանում անցկացվող համամիութենական առաջնությանը։ Իններորդ դասարանում նա կատարում է սպորտի վարպետի կոչման համար անհրաժեշտ նորմաները։ 1953 թվականին ոսկե մեդալով ավարտում է Խերսոնի № 14 դպրոցն ու ընդունվում Կիևի ճարտարագիտական ինստիտուտ։ Բրատցևոյում անցկացվող համամիութենական հավաքում հաջողությամբ հաղթահարում է նախընտրական փուլը և մասնակցում Բուխարեստում անցկացվող Երիտասարդների ու ուսանողների համաշխարհային փառատոնին, որտեղ վաստակում է առաջին ոսկե մեդալները։ Հանդես է եկել Կիևի «Բուրեվեստնիկ» ակումբում։ Տեղափոխվել է սովորելու Ֆիզկուլտուրայի ինստիտուտում։
Նվաճումներ
1954 թվականի աշխարհի առաջնությունում ԽՍՀՄ թիմը վաստակել է առաջին տեղը, իսկ Լարիսա Լատինինան (Դիրիյ) նրա կազմում ստացել է իր առաջին ոսկե մեդալը աշխարհի առաջնությունում։
1956, 1960 թվականներին դարձել է բացարձակ օլիմպիական չեմպիոն, 1956, 1960, 1964 թվականներին հաղթել է թիմային առաջնություններում, 1956, 1960, 1964 թվականներին՝ ազատ վարժություններում, 1956 թվականին՝ հենացատկում։ Արծաթե մեդալների է արժանացել 1964 թվականի Օլիմպական խաղերի բացարձակ առաջնությանում (զիջել է Վերա Չասլավսկայային), 1956, 1960 թվականների զուգափայտերի, 1960 թվականին՝ գերանի վրա կատարած վարժություններում, 1964 թվականին՝ հենացատկում։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է դարձել առարկաներով թիմային առաջնությունում (1956 թվական), հենացատկում (1960 թվական), գերանի (1964 թվական) ու զուգափայտերի (1964) վրա կատարած վարժություններում։
Աշխարհի բացարձակ չեմպիոն է դարձել 1958 ու 1962 թվականներին։ Աշխարհի թիմային առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել 1954, 1958, 1962 թվականներին, հենացատկում՝ 1958 թվականին, զուգափայտերի վրա վարժություններում՝ 1958 թվականին, ազատ վարժություններում՝ 1962 թվականին։
Լարիսա Լատինինան Եվրոպայի բացարձակ չեմպիոն է դարձել 1957, 1961 թվականներին։ 1957 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն ազատ վարժություններում, հենացատկում, գերանի ու զուգափայտերի վրա կատարած վարժություններում, 1961 թվականին՝ ազատ վարժություններում։
1968, 1972, 1976 թվականներին Լարիսա Լատինինան մարզել է ԽՍՀՄ մարմնամարզության օլիմպիական հավաքականը։ Եղել է 1980 թվականին Մոսկվայում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի անդամ։ Հեղինակել «Հավասարակշռություն» (ռուս.՝ «Равновесие», 1975) և «Մարմնամարզությունը տարիների միջով» (ռուս.՝ «Гимнастика сквозь годы», 1977)։
2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերից հետո Մայքլ Ֆելպսի հետ մասնակցել է Louis Vuitton ընկերության գովազդային ֆոտոսեսիային որպես բոլոր ժամանակների ամենաշատ տիտղոսներն ունեցող մարզիկներ։
Պարգևներ
Լարիսա Լատինինան արժանացել է ԽՍՀՄ Լենինի շքանշանի (1957), Ժողովուրդների բարեկամության շքանշանի (1980), «Պատվո նշան» երեք շքանշանով (1960, 1965, 1972), Ռուսաստանի Դաշնության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»]] II (2015)[2], III (2010)[3] և IV աստիճանի շքանշանների (2004)[4], Պատվո շքանշանի (1999)[5], Ուկրաինայի իշխանուհի Օլգայի III աստիճանի շքանշանի (2002)[6], Օլիմպիական ոսկե մեդալի[7]։
Ընտանիք
- Առաջին ամուսին՝ Իվան Լատինին
- Դուստր՝ Տատյանա Իվանովնա Լատինինա (ծնվել է 1958 թվականին), պարել է «Берёзка» անսամբլում
- Փեսան՝ Ռոստիսլավ Վադիմովիչ Օրդովսկի-Տանաևսկի Բլանկո (ծնվել է 1958 թվականին), գործարար
- Թոռներ՝ Կոնստանտին (ծնվել է 1981 թվականին), Վադիմ (ծնվել է 1994 թվականին)
- Որդին՝ Անդրեյ
- Երրորդ ամուսին՝ Յուրի Իզրաիլևիչ Ֆելդման (ծնվել է 1938 թվականին), տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի ու Միջազգային էլեկտրատեխնիկական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս
Օլիմպիական խաղերում վաստակած մեդալներ
Օլիմպիական խաղեր |
Բացարձակ առաջնություն |
Ազատ վարժ. |
Հենացատկ | Զուգափայտերով վարժություններ |
Գերան | Թիմային առաջնություն |
Թիմ. առ. առարկաներով |
---|---|---|---|---|---|---|---|
1956 Մելբուրն | 4 | ||||||
1960 Հռոմ | - | ||||||
1964 Տոկիո | - |
Ծանոթագրություններ
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Указ Президента Российской Федерации № 115 от 8 марта 2015 года «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ «Указ Президента Российской Федерации № 87 от 21 января 2010 года «О награждении орденом „За заслуги перед Отечеством" III степени Латыниной Л. С.»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации № 1604 от 27 декабря 2004 года «О награждении орденом „За заслуги перед Отечеством" IV степени Латыниной Л. С.»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации № 1741 от 30 декабря 1999 года «О награждении государственными наградами Российской Федерации работников учреждений и организаций физической культуры и спорта»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ Указ Президента України № 1078/2002 від 29 листопада 2002 року «Про відзначення державними нагородами України чемпіонів та призёрів Олімпійських ігор, тренерів та організаторів спортивного руху»(ուկր.)
- ↑ «Олимпийская идея в знаках, символах, наградах». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
Արտաքին հղումներ
- Большой Энциклопедический словарь ռուս.՝
- Лариса Латынина: «Чтобы не бояться, не думайте о страхе»
- Лариса Латынина на сайте peoples.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարիսա Լատինինա» հոդվածին։ |
|