Լենա Փաշինյան
Լենա Փաշինյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1931 |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 7, 1995 (63 տարեկան) |
Մահվան վայր | Վանաձոր, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Վանաձորի դրամատիկական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Լենա Մացակի Փաշինյան (հունիսի 14, 1931, Ղարաքիլիսա, ԽՍՀՄ - ապրիլի 7, 1995, Վանաձոր, Հայաստան), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1989)։
Կենսագրություն
Լենա Փաշինյանը ծնվել է Կիրովականում։ 1947 թվականից եղել է Կիրովականի դրամատիկական թատրոնի դերասանուհի։ Ստեղծել է քնարական, դրամատիկական, բարդ հոգեբանական կերպարներ[1]։
Դերեր
Դեր | Հեղինակ | Ստեղծագործություն |
---|---|---|
Ռուզան | Մուրացան | «Ռուզան» |
Եվա | Արտաշես Քալանթարյան | «Վաճառքի ենթակա չէ» |
Աննա | Գրիգոր Տեր-Գրիգորյան | «Գարնան անձրև» |
Լեդի Մակբեթ | Շեքսպիր | «Մակբեթ» |
Տատիկ | Կասոնա | «Ծառերը կանգնած են մահանում» |
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1964
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1989
Հիշատակ
Լենա Փաշինյանի հիշատակին Վանաձորի Տիգրան Մեծի 42 հասցեում տեղադրվել է նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակ (հեղինակ՝ Էդիկ Բոջուկյան)[2][3]։
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Լենա Փաշինյան՝ դրամատիկ և կատակերգակ դերասանուհի
- ↑ 80-ամյա դերասանուհի Ռոզա Մխիթարյանը տարիքը չի զգում
|