Լեոնարդ Ալբերտ «Լենի» Քրավից (անգլ.՝ Leonard Albert «Lenny» Kravitz, մայիսի 26, 1964(1964-05-26)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկյան R'n'B և ռոք-երգիչ, ռետրո երգերի հեղինակ, գործիքավորող, պրոդյուսեր, ստեղծագործում է ռեգգի, սոուլ, ֆանկ, ֆոլկ ոճերում։ Խաղացել է The Hunger Games ֆիլմում։ Վոկալիստ լինելու հետ մեկտեղ, նա ձայնագրման ստուդիայում նվագում է կիթառ, բաս, ստեղնաշարային և հարվածային գործիքներ։ Չորս տարի շարունակ ստացել է Գրեմմի, որպես «Լավագույն տղամարդ ռոք-վոկալիստ» («Best Male Rock Vocal Performance»), 1998 թվականից 2002 թվականներին։ Լենի Կրավիցը վաճառել է 20 միլիոն իր ձայնագրություններից ամբողջ աշխարհում։