Լենյանո
Կոմունա | |||||
---|---|---|---|---|---|
Լենյանո | |||||
Legnano | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | Լոմբարդիա | ||||
Գավառ | Միլան | ||||
Մակերես | 17 կմ² | ||||
ԲԾՄ | 199 մ | ||||
Բնակչություն | 56 157 մարդ (2004) | ||||
Խտություն | 3303,35 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | legnanesi | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+39) 0331 | ||||
Փոստային ինդեքս | 20025 | ||||
Փոստային դասիչ | 20025 | ||||
Ավտոմոբիլային կոդ | MI | ||||
ISTAT | 015118 | ||||
Պաշտոնական կայք | legnano.org | ||||
| |||||
Լենյանո (իտալ.՝ Legnano), քաղաք Իտալիայում, գտնվում է Լոմբարդիա մարզի Միլան գավառում[1]։
Բնակչությունը կազմում է 56 157 մարդ (2004 թվականի տվյալներով)։ Խտությունը կազմում է 3303,35 մարդ/կմ²։ Տարածքը 17 կմ² է։ Էլեկտրոնային փոստ՝ 20025։ Հեռախոսային կոդ՝ 0331։
Քաղաքի հովանավորն է սուրբ Մագնուս Միլանացին։ Տոնը նշվում է ամեն տարի նոյեմբերի 5-ին։
1176 թվականին Լենյանոյում տեղի է ունեցել ճակատամարտ Լոմբարդյան քաղաքների միության և Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ I Շիկամորուսի միջև, ով հավակնում էր իշխանությանը Հյուսիսային և Կենտրոնական Իտալիայի քաղաքներում։ Ֆրիդրիխը պարտություն է կրում, նա ստիպված հաշտության պայմանագիր է կնքում Լոմբարդական լիգայի հետ և հրաժարվում իր քաղաքական մտադրություններից։ Ի պատիվ այս ճակատամարտի, քաղաքը հիշատակվում է իտալական օրհներգում։
Քաղաքում հիմնադրվել է Դոլչե Գաբանա իտալական նորաձևության տունը և այստեղ են գտնվում նրա գրասենյակները։
Արտաքին հղումներ
- պաշտոնական կայք (իտալ.)(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Milano)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենյանո» հոդվածին։ |
|