Լեոպոլդ Ռանկե Leopold Ranke |
---|
|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1795(1795-12-21)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 20, 1795(1795-12-20)[4] Վիե, Roßleben-Wiehe, Kyffhäuserkreis, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[5] |
---|
Մահացել է | մայիսի 23, 1886(1886-05-23)[1][6][2][…] (90 տարեկան) Բեռլին, Գերմանական կայսրություն[7][5] |
---|
Գերեզման | Sophienkirche |
---|
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
---|
Դավանանք | լյութերականություն |
---|
Մասնագիտություն | պատմաբան, ակադեմիկոս, համալսարանի դասախոս և գրող |
---|
Հաստատություն(ներ) | HU Berlin |
---|
Գործունեության ոլորտ | պատմություն |
---|
Պաշտոն(ներ) | Պրուսիայի պատմագիր |
---|
Անդամակցություն | Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա, Սերբական գրականության ընկերություն, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5] |
---|
Ալմա մատեր | Լայպցիգի համալսարան (1818) և Պֆորտայի ցամաքային դպրոց |
---|
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[8] |
---|
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[9][10] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Albert Hauck?, Philipp Jaffé?, Տիմոֆեյ Գրանովսկի և Heinrich von Sybel?[11] |
---|
Հայտնի աշակերտներ | Albert Hauck? և Adolf Holm?[12] |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Clarissa Graves? |
---|
Երեխա(ներ) | Otto von Ranke?[13], Maximiliane von Ranke?[13], Fridhelm von Ranke?[13] և Albrecht von Ranke?[13] |
---|
Leopold von Ranke Վիքիպահեստում |
Լեոպոլդ Ռանկե Լեոպոլդ ֆոն Ռանկե (Leopold von Ranke, դեկտեմբերի 21, 1795(1795-12-21)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 20, 1795(1795-12-20)[4], Վիե, Roßleben-Wiehe, Kyffhäuserkreis, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[5] - մայիսի 23, 1886(1886-05-23)[1][6][2][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[7][5]), գերմանացի պատմաբան։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1825-1871), Պրուսական թագավորության պաշտոնական պատմագիր (1841 թվականից)։ Ռանկեի հայացքները ձևավորվել են իդեալիզմի և բողոքականության ազդեցությամբ։ Ըստ նրա, պատմ․ ընթացքը աշխարհի կառավարման «աստվածային պլանի» իրականացումն (պրովիդենցիալիզմ) է, և որում վճռական է կրոնի դերը, խիստ կարևորել է քաղ․ և դիվանագիտական պատմությունը, «մեծ մարդկանց» (թագավորներ, պապեր, զորավարներ) գործունեությունը, անտեսել սոցիալական հարաբերությունները։ Այդ սկզբունքներն արտահայտված են նրա «Ռոմանական և գերմանական ժողովուրդների պատմությունը 1494-1535 թթ. (1824), «Հարավային Եվրոպայի թագավորներն ու ժողովուրդները 16-17-րդ դարերում» (1827), «Գերմանական պատմությունը Ռեֆորմացիայի դարաշրջանում» (հ․ 1-6, 1839-1847), «Պրուսական պատմության տասներկու գիրք» (հ․ 1-5, 1874), «Ֆրանսիական պատմությունը, հատկապես 16 և 17 դարերը» (հ․ 1-5, 1852-1861), «Անգլիական պատմությունը, հատկապես 16 և 17-րդ դարերը» (հ․ 1-7, 1859-1868) և այլն աշխատություններում, որոնք պերճ են շարադրանքով, սակայն ծայրահեղ մակերեսային ե այլ բովանդակությամբ։ Ռանկեի ներդրումը պատմագիտության զարգացման մեջ նրա հետազոտական մեթոդիկան է, որի համաձայն՝ օբյեկտիվ ճշմարտությունը բովանդակվում է գլխավորապես (քաղ․ բնույթի) արխիվային նյութերում (ինչ չկա փաստաթղթերում, գոյություն չունի պատմության համար), աղբյուրների ճիշտ օգտագործումը պահանջում է բանասիրական վերլուծություն, Փաստաթղթերի հավաստիության հաստատում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 6,0 6,1 6,2 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 7,0 7,1 7,2 Ранке Леопольд фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118598279 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Lundy D. R. The Peerage
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|