Լեոպոլդե Լուկե

Լեոպոլդե Լուկե
իսպ.՝ Leopoldo Luque
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1949(1949-05-03)[1][2][3]
ԾննդավայրՍանտա Ֆե, Արգենտինա
Մահացել էփետրվարի 15, 2021(2021-02-15)[4][5] (71 տարեկան)
Մահվան վայրՄենդոսա, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Leopoldo Luque Վիքիպահեստում

Լեոպոլդե Խաստինո Լուկե (իսպ.՝ Leopoldo Jacinto Luque, մայիսի 3, 1949(1949-05-03)[1][2][3], Սանտա Ֆե, Արգենտինա - փետրվարի 15, 2021(2021-02-15)[4][5], Մենդոսա, Արգենտինա), արգենտինացի առաջատար ֆուտբոլիստ, հարձակվող, աշխարհի չեմպիոն (1978)[6][7]։

Կենսագրություն

Ֆուտբոլով սկսել է զբաղվել վաղ տարիքից, հանդես է եկել գավառական ակումբներում։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտը նշել է 1972 թվականին՝ «Ռոսարիո Սենտրալ» ակումբում, արի կազմում երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն։ Հետագայում հանդես է եկել «Ռիվեր Փլեյթ» ակումբում, որի կազմում ևս երեք անգամ դարձել է առաջնության չեմպիոն։

1978 թվականին եղել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատարներից մեկը աշխարհի առաջնությունում․ առաջին երկու խաղերում նա աչքի է ընկել Հունգարիայի և Ֆրանսիայի հավաքականների դարպասը խփած մեկական գոլով։ Ֆրանսիացիների դեմ խաղում Լուկեն վնասվածք է ստացել և չի խաղացել հաջորդ երկու խաղերում։ Այդ օրերին ավտովթարից մահացել է իր եղբայրը։ Նա խաղադաշտ է վերադարձել Բրազիլիայի դեմ խմբային փուլի երկրորդ խաղում։ Կիսաեզրափակչում Լուկեն երկու գոլ է խփել Պերուի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասին (6-0)։

Եղել է Մենդոսա նահանգի սպորտի նախարարը։

2020 թվականի դեկտեմբերին Լուկեն վարակվել էր COVID-19 -ով, իսկ հունվարին նրա մոտ ախտորոշվել է է երկկողմանի թոքաբորբ։ Փետրվարի 15-ին նա մահացել է սրտի և շնչառության կանգից[8]։

Նվաճումներ

  • Արգենտինայի չեմպիոն (1975, 1977, 1979, 1979, 1980)
  • Աշխարհի չեմպիոն (1978)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդե Լուկե» հոդվածին։