Լեսթեր Սիթի (անգլ.՝ Leicester City), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Լեսթեր քաղաքից, որը հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։
Երկար տարիներ ակումբի տնային մարզադաշտը եղել է «Ֆիլբերտ Սթրիթը», որտեղ խաղացել է մոտ 111 տարի։ 2002 թվականից «Լեսթերի» տնային մարզադաշտը «Քինգ Փաուերն» է, որը կարող է տեղավորել 32,315 հանդիսական։ Ակումբի մականունն է «աղվեսներ»։
Ակումբի ամենամեծ ձեռքբերումը եղել է չեմպիոնությունը Պրեմիեր Լիգայի 2015-16 մրցաշրջանում։
Պատմություն
«Լեսթերը» հիմնադրվել է 1884 թվականին՝ սկզբնական «Լեսթեր Ֆոսսի» անունով։ Երկար ժամանակ ակումբը միայն ընկերական խաղերի էր մասնակցում։ 1891 թվականից սկսեց հանդես գալ Կենտրոնական լիգայի առաջնությունում, իսկ 3 տարի հետո՝ 1894 թվականին ակումբը տեղափոխվեց երկրորդ դիվիզիոն։ Այդ ժամանակ էլ «աղվեսներն» ունեցան պատմության մեջ իրենց ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ Անգլիայի գավաթի ընտրական փուլում 13:0 հաշվով հաղթեցին «Նոթս Օլիմպիկին»։
«Լեսթերը» 1 անգամ հաղթել է Առաջին լիգայում՝ Անգլիայի երրորդ դիվիզիոնում (2008/09), 3 անգամ նվաճել է Լիգայի գավաթը (1963/64, 1996/97, 1999/00) և 1 անգամ դարձել է Անգլիայի սուպերգավաթակիր (1971)։ Չեմպիոնշիպի 2013/14 մրցաշրջանի արդյունքում «Լեսթերը» զբաղեցրեց առաջին հորիզոնականը և Պրեմիեր Լիգայի 2014/15 մրցաշրջանում հանդես գալու հնարավորություն ստացավ։ 2015/16 մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը Պրեմիեր Լիգայում։
Ներկա կազմ
2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
Նվաճումներ
- Անգլիայի առաջին դիվիզիոն/Պրեմիեր Լիգա
- Հաղթող (1). 2015–16
- Երկրորդ տեղ (1). 1928–29
- Անգլիայի երկրորդ դիվիզիոն/Չեմպիոնշիպ
- Հաղթող (7). 1924–25, 1936–37, 1953–54, 1956–57, 1970–71, 1979–80, 2013–14
- Երկրորդ տեղ (2). 1907–08, 2002–03
- Փլեյ օֆֆի հաղթող (2). 1993–94, 1995–96
- Անգլիայի երրորդ դիվիզիոն
- Անգլիայի լիգայի գավաթ
- Հաղթող (3). 1963–64, 1996–97, 1999–2000
- Երկրորդ տեղ (2). 1964–65, 1998–99
- Անգլիայի սուպերգավաթ
- Հաղթող (1). 1971
- Երկրորդ տեղ (1). 2016
- Անգլիայի գավաթ
Արտաքին հղումներ
|
---|
| 2019-20-ի ակումբներ | |
---|
| Նախկինում հանդես եկած ակումբներ | |
---|
| Մրցաշրջաններ | |
---|
| Մրցաշար |
- Թիմեր
- Ֆուտբոլիստներ
- օտարերկրյա
- օտարերկրյա ռմբարկուներ
- հաղթողներ
- Մարզիչներ
- Մարզադաշտեր
- Հիմնադրում
- Հեռարձակման հիմնադրում
- Հեռարձակողներ
- Մրցավարներ
|
---|
| Վիճակագրություն և մրցանակներ |
- Ռեկորդներ
- Բոլոր ժամանակների մրցաշարային աղյուսակ
- Հեթ Տրիկներ
- Ամենագոլառատ խաղեր
- Ոսկե խաղակոշիկ
- Ոսկե ձեռնոց
- Ամսվա մարզիչ
- Մրցաշրջանի խաղացող
- Ամսվա մարզիչ
- Ամսվա խաղացող
- Ամսվա գոլ
- 500+ խաղ անցկացրած ֆուտբոլիստներ
- 100+ գոլ խփած ֆուտբոլիստներ
- Լավագույն ռմբարկուներ ըստ մրցաշրջանների
- 100+ անառիկ խաղ անցկացրած դարպասապահներ
- 10 մրցաշրջանների մրցանակներ
- 20 մրցաշրջանների մրցանակներ
|
---|
| Ֆինանսներ |
- Ամենահարուստ ակումբներ
- Թիմերի տերեր
- Տրանսֆերային ռեկորդներ
- Խաղ 39
|
---|
| Կապնված մրցաշարեր | |
---|
|