Լիբուռն (շրջան)

Լիբուռն
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի շրջան
Մտնում էԺիրոնդ
ՎարչկենտրոնLibourne?
Բնակչություն156 142 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք1283 կմ²

Լիբուռնի շրջան (ֆր․՝ Arrondissement de Libourne), վարչական շրջան Ֆրանսիայում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Ժիրոնդ դեպարտամենտում։ Հյուսիսում սահմանակից է Ծովամերձ Շարանտի դեպարտամենտի Ժոնզակի շրջանին, արևելքում՝ Դորդոյն դեպարտամենտի Պերիգյո և Բերժերակ շրջաններին, հարավում՝ Լանգոնի շրջանին, արևմուտքում՝ Բորդոյի, հյուսիս-արևմուտքում՝ Բլայի շրջանին։ Ունի 129 համայնք։ Զբաղեցնում է 1282,9 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 154․067[2]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Լիբուռն քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է։

Պատմություն

Լիբուռնի շրջանը կազմավորվել է 1800 թվականին[3]։

2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Լիբուռնի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[4]

  • Բրան/Branne
  • Կաստիյոն լա Բատայ/Castillon-la-Bataille
  • Կուտրա/Coutras
  • Ֆրոնսակ/Fronsac
  • Գյուիտր/Guîtres
  • Լիբուռն/Libourne
  • Լյուսակ/Lussac
  • Պյուժոլ/Pujols
  • Սենտ Ֆուա լա Գրանդ/Sainte-Foy-la-Grande

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ