Լիդիան Ինթերնեյշնլ
Լիդիան Ինթերնեյշնլ | |
---|---|
Տեսակ | ԲԲԸ |
Երկիր | Ջերսի |
Տնօրեն | Ժոաո Կարելլիո[1] |
Ընդհանուր ակտիվներ | US$508 միլիոն[2] |
Դուստր ընկերություններ | Լիդիան Արմենիա |
Կայք | lydianinternational.co.uk |
Լիդիան Ինթերնեյշնլը բաց բաժնետիրական ընկերություն է, որը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում։
Լիդիան Ինթերնեյշնլը երկրաբանահետախուզական և հանքարդյունաբերական ընկերություն է, որը կենտրոնացած է Ամուլսարի հանքավայրը շահագործելու ուղղությամբ[3]։ Լիդիանը ունի նաև Վրաստանում ոսկու հետախուզական «Քելա» նախագիծ, բայց այս պահին այն գտնվում է սառեցված վիճակում[4]։
Լիդիան Ինթերնեյշնլը Հայաստանում իր գործունեությունը իրականացնում է իր դուստր Լիդիան Արմենիա ընկերության միջոցով։ Ըստ Հայաստանի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի իրականացման դեպքում վերջինիս ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի մոտ 2% ՀՆԱ-ի աճի տարեկան կտրվածքով[5][6]։
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության բաժնետերեր են Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Amber Capital, Franklin Resources, Donald Smith Value Fund LP, Sprott Resources, Van Eck և բազմաթիվ այլ ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներ։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Լիդիանի նոր նախագահը Ժոաո Կարելլիոն է
- ↑ «2018 First Quarter Financial Statement» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Lydian International․». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «LYDIAN INTERNATIONAL MANAGEMENT'S DISCUSSION AND ANALYSIS For the nine month period ended September 30, 2016» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Ամուլսարում ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ի գարնանը. Կարայանն այցելել է հանքավայր
- ↑ «Economic Impact». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |