Լիդևեյ Վելտեն (Lidewij Welten, հուլիսի 16, 1990(1990-07-16), Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ), հոլանդացի մականորդուհի[3]։ Խոտի հոկեյի Հոլանդիայի հավաքականում և «Հերտոգենբոս» թիմում հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Եռակի օլիմպիական չեմպիոն է (2008, 2012 և 2020)[4][5], 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն (2014, 2018), Եվրոպայի քառակի չեմպիոն, չեմպիոնների գավաթի խաղարկությունների քառակի հաղթող։
Վելտենը դեռ պատանեկան հասակում ընդգրկվել է Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում. համարվում էր աշխարհի ամենախոստումնալից տաղանդներից մեկը։ Ազգային հավաքականի մարզիչ Մարկ Լամերսն ընտրեց նրան 2008 թվականի պեկինյան ամառային օլիմպիական խաղերի համար. դա երիտասարդ աղջկա մարզական կարիերայում առաջին մեծ միջազգային մրցաշարն էր[6]։ Լիդևեյը լիովին արդարացրեց իր հետ կապված ակնկալիքները և թիմակիցների հետ նվաճեց օլիմպիական ոսկին՝
եզրափակիչում 2–0 հաշվով հաղթելով Չինաստանի թիմին։ Օլիմպիական երկրորդ ոսկե մեդալը նա նվաճեց 2012 թվականի ամառային խաղերում։ Հաջորդ՝ 2016 թվականի օլիմպիական խաղերում նա և իր թիմակիցները ստիպված էին բավարարվել արծաթե մեդալով։ Սակայն չորս տարի անց՝ Տոկիոյի օլիմպիադայում դարձյալ գրավեցին առաջին տեղը և հռչակվեցին չեմպիոն։
2018 թվականին Լոնդոնում՝ հոկեյի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում նա վերստին Հոլանդիայի հավաքականի հետ ոսկե մեդալ նվաճեց՝ եզրափակիչում 6-0 հաշվով հաղթելով Իռլանդիայի հավաքականին։ Ընդ որում՝ այդ վճռորոշ մրցախաղում Լիդևեյը խփեց գոլերից մեկը։ Նա ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող[7][8]։
2024 թվականի հունվարի 27-ին նա Instagram-ի միջոցով հայտարարեց, որ դադարեցնում է իր մրցելույթները Հոլանդիայի հավաքականի կազմում
Մրցելույթները օլիմպիադաներում
Օլիմպիադան |
Մրցաձևը |
Գրաված տեղը
|
Պեկին 2008 |
խոտի հոկեյ |
01
|
Լոնդոն 2012 |
խոտի հոկեյ |
01
|
Ռիո դե Ժանեյրո 2016 |
խոտի հոկեյ |
01
|
Տոկիո 2020 |
խոտի հոկեյ |
01
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ