Լիլիան Ստայլզ-Ալեն
Լիլիան Ստայլզ-Ալեն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1896 |
Մահացել է | հուլիսի 15, 1982 (85 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց |
Մասնագիտություն | երգչուհի |
Լիլիան Ստայլզ-Ալեն (հուլիսի 28, 1896 - հուլիսի 15, 1982), 20-րդ դարակեսի բրիտանացի սոպրանո։
Վաղ կյանք
Լիլիան Էլիզաբեթ Ալենը ծնվել է Լոնդոնի Ուեստ Էնդի Մարիլեբոն թաղամասում[1] 1890 թվականին[2] և հետագայում վերցրել նաև մոր օրիորդական ազգանունը[3]։
Երաժշտական կրթությունն ստացել է թատրոնի ու երաժշտության գիլդհոլյան դպրոցում, որտեղ 1909 թվականին արժանացել է կոնտրալտոների համար նախատեսված շերիֆի մրցանակին, հետո նաև Վիեննայում՝ լրջորեն ուսումնասիրելով լիդ ժանրը[4]։
Կարիերա
Կարիերան հիմնականում ծավալել է համերգային բեմերում, քանի որ կազմվածքը հարմար չէր օպերային ներկայացումներում հանդես գալու համար։ Թատերական առաջին դերակատարումը եղել է 1919 թվականին բեմադրված «Eastward Ho!» կոմեդիայում[5]։
1920-ական թվականներին հայտնի էր որպես կայացած համերգային սոպրանո։ Ելույթ է ունեցել Բյուրեղապակյա պալատում տեղի ունեցած հենդելյան փառատոնին[6], Արթուր Սալլիվանի «Ոսկե լեգենդ» կանտատայում[7], «Մեսսիայում»[8][9], Վերդիի «Ռեքվիեմում»[10], Բեթովենի «Սիմֆոնիա № 9»-ում[11], Հենդելի «Սողոմոնում»[12], Սեմյուել Քոլրիջ-Թեյլորի «Հայավաթայի երգեր»-ում[13] և Մենդելսոնի «Էլիջա» օրատորիայում[14]։
Ի հավելումն ստանդարտ երգացանկի՝ կատարել է նաև Առնոլդ Շյոնբերգի «Gurre-Lieder»-ը[15], Ֆրեդերիկ Դիլիուսի «A Mass of Life» կանտատը[16], Գուստավ Մալերի «8-րդ սիմֆոնիան»[17]։
1938 թվականի հոկտեմբերի 5-ին Ռալֆ Վոան Ուիլյամսի «Serenade to Music» ստեղծագործության 16 սկզբնական կատարողներից մեկն էր․ ստեղծագործությունը վերաթողարկվել է խտասկավառակի տարբերակով։
Թեև արտաքնապես հարմար չէր օպերային բեմում ելույթ ունենալու համար, Ստայլզ-Ալենը BBC հեռարձակումների համար հանդես է եկել առաջատար օպերային դերերգերի ստուդիական կատարումներով, այդ թվում՝ Հենդելի «Ռոդելինդան» ու Գլյուկի «Արմիդեն»[18][19]։
«Էդիսոն Բել» ձայնագրման անգլիական ընկերության համար կատարել է մի շարք օպերային արիաների ձայնագրություններ (մի մասն իտալերենով), օրատորիական մեներգերի ու երգերի ձայնագրություններ։ Սրանց մեծ մասը բավականին հազվագյուտ են և խտասկավաառակների վրա դեռ չեն թողարկվել։
Նրա աշակերտների թվում էր, ի թիվս այլոց, նաև Ջուլի Էնդրյուսը[3]։
Վախճանվել է Անգլիայի Կենտ կոմսության Թանբրիջ Վելս քաղաքում[3]։
Ծանոթագրություններ
- The Times Digital Archive - InfoTrac Web. (Accessed 3 July 2007) (requires subscription)
- ↑ Speaking on Desert Island Discs in 1971
- ↑ GRO Death Index, Jul-Aug-Sep 1982
- ↑ 3,0 3,1 3,2 The Times, 17 July 1982
- ↑ The Times, 31 July 1909.
- ↑ The Times, 21 October 1919.
- ↑ The Times, 20 June 1923
- ↑ The Times, 8 March 1926
- ↑ The Times, 29 March 1926
- ↑ The Times, 19 December 1927
- ↑ The Times, 13 November 1926
- ↑ The Times, 8 October 1927
- ↑ The Times, 23 March 1928
- ↑ The Times, 1 June 1928
- ↑ The Times, 30 November 1936
- ↑ The Times, 20 January 1928
- ↑ The Times, 12 December 1946
- ↑ The Times, 9 February 1938
- ↑ The Times, 22 February 1928
- ↑ The Times, 16 April 1928