Լիլիթ (ֆիլմ, 1964)
Լիլիթ անգլ.՝ Lilith | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2] |
Թվական | 1964 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Ռոսեն[1][2] |
Պրոդյուսեր | Ռոբերտ Ռոսեն |
Սցենարի հեղինակ | Ռոբերտ Ռոսեն |
Դերակատարներ | Ուորեն Բիթի[3][2], Ջին Սիբերգ[3], Փիթեր Ֆոնդա[3], Քիմ Հանթեր[3], Ջեսիկա Ուոլթեր[3], Ջին Հեքմեն[3], Էնն Միչամ[3] և Հարրի Նորթափ |
Օպերատոր | Էժեն Շյուֆտան |
Երաժշտություն | Քենոին Հոփքինս |
Մոնտաժ | Արամ Ավակյան |
Կինոընկերություն | Columbia Pictures |
Տևողություն | 114 րոպե |
«Լիլիթ» (անգլ.՝ Lilith), դրամա (1964). գլխավոր դերերում՝ Ջին Սիբերգ և Ուորեն Բիթի։
Սյուժե
Կորեական պատերազմի վետերան Վինսենթ Բրյուսը վերադառնում է Մերիլենդ և դառնում Ռոքվիլում գտնվող հոգեբուժական կլինիկայի բուժեղբայր հոգեկան այն հիվանդների համար, որոնք կարողունակ են։ Ինչպես ավելի ուշ է պարզվում, աշխատանքի ընտրությունն ունեցել է անձնական դրդապատճառներ. նրա մայրը տառապել է հոգեկան հիվանդությամբ։ Երբ նա գալիս է, իր շուրջը տեսնում է վախեցնող կերպարներ. դեմքի դատարկ արտահայտություն ունեցող մարդիկ, որոնց հայացքը քարացած է, շարժումները՝ զոմբիացած, հոգեպես կոտրված արարածներ, որոնց համար Chestnut Lodge-ն իրենց կյանքի վերջն է։
Կլինիկայում նա հանդիպում է Լիլիթ Արթուր անունով բուժվող հիվանդին, որը գեղեցիկ է, երիտասարդ, բայց քմահաճ է և ապրում է իր հորինած փխրուն աշխարհում։ Շուտով պարզ է դառնում, որ հաշվի առնելով սեփական անցյալը՝ Բրյուսն ինքն էլ էմոցիոնալ առումով առանձնապես դիմացկուն չէ։ Նա սիրահարվում է Լիլիթին, և երկուսի միջև սիրավեպ է սկսվում։ Լիլիթի առեղծվածային, ջրահարսի նմանվող անձը գնալով ավելի ու ավելի է տիրում նրան։ Երբեմն նա հանդես է գալիս որպես ընկեր, երբեմն՝ որպես անծանոթ, երբեմն անտեսում է և ապա կրկին հրապուրում։ Բայց միայն Վինսենթին չէ, որ անզսպելիորեն ձգում է Լիլիթը. շուտով հայտնի է դառնում, որ բուժվող հիվանդ տիկին Միգանի և Լիլիթի միջև լեսբիական կապ կա, իսկ հիվանդ Սթիվեն Էվշևսկին ևս սիրահարված է նրան։ Երբ Լիլիթը մերժում է Էվշևսկուն, վերջինս ինքնասպան է լինում, և նրա մահը Լիլիթի համար իսկական խելագարության խթան է դառնում։
Դերերում
- Ջին Սիբերգ՝ Լիլիթ Արթուր
- Ուորեն Բիթի՝ Վինսենթ Բրյուս
- Փիթեր Ֆոնդա՝ Սթիվեն Էվշևսկի
- Քիմ Հանթեր՝ Բժիշկ Բի Բրայս
- Էնն Միչամ՝ Տիկին Իվոն Միգան
- Ջեսիկա Ուոլթեր՝ Լաուրա
- Էլիզաբեթ Լոուրենս
Անվանակարգեր
- 1965 թվականին Ջին Սիբերգն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես դրամայի լավագույն դերասանուհի։
Ֆիլմի շուրջ
- Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1964 թվականի սեպտեմբերի 27-ին։ Ավստրիայում ֆիլմը ցուցադրվեել է 1965 թվականի մայիսի 28-ին, Գերմանիայում՝ նույն թվականի դեկտեմբերի 19-ին։
- Այս ֆիլմը նշանավորում է Ջին Հեքմենի առաջին բեմելը էկրանին։
- Սա Ռոբերտ Ռոսենի վերջին ֆիլմն է։
- Ֆիլմը 100% դրական արձագանքներ է ստանում Rotten Tomatoes կայքում[4] և 7.1/10-ից՝ IMDB-ում[5]։
Արձագանքներ
![]() |
Հրաշալի փորձ է մի փոքր ավելի խորը սուզվել գրեթե անտանելի տարածքում և լույս սփռել խելագարության ու ստեղծագործական երևակայության միջև կապի վրա։ - Թոմ Միլն, բրիտանացի կինոքննադատ
|
![]() |
![]() |
Թափանցող, եթե ոչ ամբողջությամբ բավարար հայացք խելագարության և սիրո եզրին։ - Լեոնարդ Մալթին, ամերիկացի կինոքննադատ և կինոյի պատմաբան
|
![]() |
![]() |
Տարօրինակ, մելամաղձոտ, բանաստեղծական և բավականին հոգնեցուցիչ մելոդրամա։ - Լեսլի Հելիուել, բրիտանացի հեղինակ, կինոգետ, կինոքննադատ և կինոգործիչ
|
![]() |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0058294/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film270567.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.imdb.com/title/tt0058294/fullcredits
- ↑ «Fiche de Lilith». www.rottentomatoes.com (անգլերեն). Վերցված է 5 février 2016-ին..
- ↑ «Fiche de Lilith». www.imdb.com (անգլերեն). Վերցված է 5 février 2016-ին..
Արտաքին հղումներ
- Ֆիլմի մասին՝ TCMDB.com(անգլ.)
- Գրախոսություն՝ Popmatters.com(անգլ.)
|