Լիմբուրգերենը (հոլանդերեն՝ Limburgs, գերմաներեն՝ Limburgisch, ֆրանսերեն՝ Limbourgeois) Արևելյան ստորին ֆրանկոներենի լեզվական տարբերակն է, որը գործածվում է Լիմբուրխ և Ռայնլանդ տարածաշրջաններում, ընդհանուր հոլանդական / բելգիական / գերմանական սահմանի վրա։ Լեզուն գործածվում է Վենլո-ից մինչև Դյուսելդորֆ մինչև Ախեն մինչև Մաստրիխտ մինչև Հասելթ և հետ մինչև Վենլո ընկած շրջանաձև տարածքում։ Սովորաբար օգտագործվում է որպես խոսակցական լեզու, և որպես այդպիսին ավելի լայն կիրառում ունի, քան որևէ այլ ֆլամանդական բարբառ։