Լինդա Էմոնդ

Լինդա Էմոնդ
անգլ.՝ Linda Emond
Ծնվել էմայիսի 22, 1959(1959-05-22)[1] (65 տարեկան)
ԾննդավայրՆյու Բրանսուիկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան և Loara High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
lindaemond.com

Լինդա Էմոնդ (անգլ.՝ Linda Emond, մայիսի 22, 1959(1959-05-22)[1], Նյու Բրանսուիկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։ Էմոնդը մեծ հաջողությունների է հասել թատրոնում իր խաղացած դերերի շնորհիվ։ Նա եռակի անգամ մրցանակի է արժանացել «Թոնի» անվանակարգում, 2003, 2012 և 2014 թվականներին, Life (x) 3 և «Շրջիկ գործակալի մահը» (անգլ. Death of a Salesman) պիեսներում և «Կաբարե»[3] (անգլ. Cabaret) մյուզիքլում մասնակցության համար։ Նա մասնակցել է նաև բազմաթիվ ներկայացումների ինչպես Բրոդվեյում, այնպես էլ Օֆֆ-Բրոդվեյի բեմում[4]։

Կենսագրություն

Որպես հավելում բեմական հիմնական աշխատանքի՝ Էմոնդը հայտնվեց մի քանի տանյակ ֆիլմերում և հեռուստահաղորդումներում։ 1997 թ. նա նկարահանվեց «Մի կյանք՝ ապրելու համար» (անգլ. One Life to Live) օճառային օպերայում, իսկ տարբեր տարիների ընթացքում եղել է «Լոս Անջելեսի օրենքը» (անգլ. L.A. Law), «Սոպրանոյի տոհմը» (անգլ. The Sopranos), «Օրենք և կարգապահություն» (անգլ. Law & Order), «Օրենք և կարգապահություն. Հատուկ կորպուս» (անգլ. Law & Order: Special Victims Unit), «Օրենք և կարգապահություն. Հանցավոր մտադրություններ» (անգլ. Law & Order: Criminal Intent), «Օրենք և կարգապահություն. Երդվյալ ատյան» (անգլ. Law & Order: Trial by Jury), «Բամբասկոտը» (անգլ. Gossip Girl) և «Լավ կինը» (անգլ. The Good Wife) սերիալների հյուրը։ Նա 2009 թվականին նկարահանվել է նաև Lifetime ալիքի «Ջորջիա Օ’Քիֆ» ֆիլմում։ Իսկ մեծ էկրաններին, Էմոնդը աչքի ընկավ «Լամարկի վերջին գործը» (անգլ. City by the Sea, 2002 թ.), «Հյուսիսային երկիրը» (անգլ. North Country, 2005 թ.) և «Ջուլի և Ջուլիա. Պատրաստենք երջանկություն ըստ բաղադրատոմսի» (անգլ. Julie & Julia, 2009 թ.) ֆիլմերում։

Ընտրյալ ֆիլմագրություն

  • Պոլլոկ (անգլ. Pollock) (2000 թ.)
  • Լամարկի վերջին գործը (անգլ. City by the Sea) (2002 թ.)
  • Մեռնող գալլը (անգլ. The Dying Gaul) (2005 թ.)
  • Մութ ջուր (անգլ. Dark Water) (2005 թ.)
  • Հյուսիսային երկիրը (անգլ. North Country) (2005 թ.)
  • Ստրկություն (անգլ. Trade) (2007 թ.)
  • Տիեզերքի միջով (անգլ. Across the Universe) (2007 թ.)
  • Հարկադրությամբ կռիվ (անգլ. Stop-Loss) (2008 թ.)
  • «Ջուլի և Ջուլիա. Պատրաստենք ուրախությունը բաղադրությամբ» (անգլ. Julie & Julia) (2009 թ.)
  • «Ջորջիա Օ’Քիֆ» (անգլ. Georgia O'Keeffe) (2009 թ.)
  • «Տղամարդը, կինը և թութակը» (2011 թ.)
  • «Օլդբոյ» (անգլ. Oldboy) (2013 թ.)
  • «Օրենքից դուրս» (2014 թ.)
  • «Ջենիի հարսանիքը» (անգլ. Jenny's Wedding) (2014 թ.)
  • Սերը հիվանդություն է (անգլ. The Big Sick) (2017 թ.)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. https://lortelaward.com/lead-actress/
  3. «Linda Emond». Internet Broadway Database. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
  4. «Linda Emond Biography». Broadway World. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ