Լիստերիոզ
Լիստերիոզ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Listeria?, L. monocytogenes?, L. grayi? և L. ivanovii? |
Փոխանցման ձև | placental transmission?, կոնտակտային փոխանցում, օդակաթիլային փոխանցում, կղանքաբերանային ուղի և hospital-acquired infection? |
Հիվանդության ախտանշաններ | տենդ, թունավորում, սրտխառնոց[1], փսխում[1], լուծ[1], Արյուն կղանքում, նշիկաբորբ, ավշային հանգույցների բորբոքում, լյարդի մեծացում, սպլենոմեգալիա, Կոնյունկտիվիտ, մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, Գլխուղեղի բորբոքում, Ոստայնաբորբ, Պտոզ, anisocoria?, Շլություն, Սեպսիս և աբորտ |
Վարակ տարածող | հող, Գյուղատնտեսական կենդանիներ, ջուր, հացահատիկ և ծղոտ |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, Արյան ընդհանուր հետազոտություն, optical microscopy?, Պոլիմերազային շղթայական ռեակցիա, ELISEA? և մանրէաբանական կուլտուրա |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն, մանկաբարձ-գինեկոլոգ, Նեոնատոլոգիա և maternal-fetal medicine? |
Անվանվել է | Listeria? և Ժոզեֆ Լիստեր |
Listeriosis Վիքիպահեստում |
Լիստերիոզ, կենդանիների (հաճախ՝ ոչխարների) և մարդու բնական օջախային վարակիչ հիվանդություն։ Հարուցիչը Listeria monocytogenes բակտերիան է։
Ախտանշաններ
Կենդանիների լիստերյոզը բնորոշվում է նյարդային համակարգի ախտահարմամբ, արյան վարակման (սեպսիս) երևույթներով, վիժումներով և կաթնագեղձի բորբոքումներով։ Հանդիպում է նաև լիստերյոզի չարտահայտված ախտանշաններով (վարակակրություն) ընթացք։ Նյարդային ձևի ժամանակ անկումները 98-100% են։ Ավելի հաճախ հիվանդանում են մատղաշները և հղիները։ Բնության մեջ հարուցչի կուտակման հիմնական աղբյուրը կրծողներն են. դրանց արտաթորանքներն աղտոտում են ջուրը և կերը, որոնց միջոցով վարակվում են կենդանիները։ Հարուցիչն անջատվում է նաև Yxodes persulcatus տզերից։
Ախտորոշում
Ախտորոշում են բակտերիաբանական, շճաբանական հետազոտություններով, լյումինեսցենտող հակամարմինների մեթոդի և կենսանմուշի օգտագործումով։ Բուժումնական հակաբոտիկներ, սուլֆանիլամիդներ, ախտանշանային դեղանյութեր։
Կանխարգելումը և պայքարի միջոցառումներ
Տնտեսությունը հայտարարում են անապահով, նյարդային համակարգի ախտահարումով հիվանդների սպանդ, կասկածելիների՝ մեկուսացում և բուժում, մնացածների՝ վակցինացում, վարակազերծող և առնետասպան միջոցների կիրառում։ Վերջին անգամ հիվանդ կենդանիներ հայտնաբերելուց 2 ամիս անց տնտեսությունը հայտարարում են ապահով։
Մարդու լիստերյոզ
Մարդիկ վարակվում են հիմնականում սննդում լիստերիաներով վարակված կաթ, միս, ձու օգտագործելուց, վարակված հոդվածոտանիների խայթոցից, նաև լիստերիաները շնչուղիներ ընկնելուց։ Լիստերյոզի կանխարգելման համար հիվանդ կենդանիներին խնամելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնային հիգիենայի կանոնները, անապահով տնտեսություններում ստացված մթերքը ենթարկել ջերմամշակման։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Disease Ontology — 2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիստերիոզ» հոդվածին։ |
|