Լյուսի Բոյնտոն
Լյուսի Բոյնտոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1994 (31 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | James Allen's Girls' School? և Blackheath High School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Ռամի Մալեք |
Լյուսի Բոյնտոն (անգլ.՝ Lucy Boynton, հունվարի 17, 1994, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), բրիտանացի դերասանուհի ՝ հեռուստատեսության և կինեմատոգրաֆիայի ոլորտում[1]։
Մանկություն
Լյուսի Բոյնտոնը ծնվել է բրիտանացի հայտնի լրագրող ՝ Գրահամ Բոյնտոնի, և նրա կնոջ ՝ Ադրիանա Պիելուի ընտանիքում։ Նա ունի ավագ քույր ՝ Էմմա Լուիզան։ Երբ նա հինգ տարեկան էր, նրա ընտանիքը Նյու Յորքից Լոնդոն վերադարձավ[2], որտեղ Գրեհեմ Բոյնտոնը զբաղեցրել է Telegraph Media Group-ի ՝ ճանապարհորդության բաժնի գլխավոր խմբագրի պաշտոնը։ Լյուսին կրթություն է ստացել աղջիկների մասնավոր ՝ James Allen's Girls' School և Blackheath High School դպրոցներում[3]։
Կարիերա
Լյուսի Բոյնտոնի առաջին մասնագիտական դերը ստացել է Քրիս Նունանի ՝ «Միսս Փոթեր» ֆիլմում, որտեղ խաղացել է երիտասարդ Բեատրիս Փոթերի դերը։ Այնուհետև սկսեց հեռուստատեսությունում գլխավոր դերեր ստանալ․ 2007 թվականին նա խաղացել է բալետի պարուհի Փոուզի Ֆոսսիլի դերը ՝ «Բալետային կոշիկներ» ֆիլմում[4], 2009 թվականին խաղացել է Դեշվուդ քույրերից կրտսերի ՝ Մարգարետի դերը ՝ «Զգացում և զգացմունքայնություն» հեռուստասերիալում, որը նկարահանվել է Ջեյն Օսթինի վեպի հիման վրա[5]։
2011 և 2014 թվականներին Բոյնտոնին կարելի է տեսնել «Բորջիա» սերիալի սերիաներում։ 2015 թվականին BBC -ն թողարկել է բազմասերիանոց ՝ «Կյանքը հրապարակներում» (անգլ. Life in Squares) հեռուստաֆիլմը, որը պատմում է Բլումսբերի խմբի կյանքի մասին, որտեղ Բոյնտնը խաղացել է արվեստագետներ ՝ Վանեսսա Բելլի և Դունկանա Գրանտանի դստեր ՝ Անգելիկա Բելլի դերը[6]։ 2016 թվականին նա խաղացել է սկսնակ մոդել Ռաֆինայի դերը ՝ «Սինգ սթրիթ» երաժշտական մելոդրամայում և «Մի՛ բախիր երկրորդ անգամ» (անգլ. Don't Knock Twice) սարսափ ֆիլմի գլխավոր ՝ Քլոեի դերում[7]։
2017 թվականը Բոյնտոնի ֆիլմագրությունում ավելացվեց այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ՝ Ջերոմ Սելինջերի մասին պատմող «Փրկիչը տարեկանի արտում» ֆիլմը[7] և «Սպանություն „Արևելյան ճեպընթացում“» Քեննեթ Բրանայի դետեկտիվ ֆիլմը ՝ նկարահանված Ագաթա Քրիստիի վեպի հիման վրա, որտեղ նա խաղացել է երիտասարդ կոմսուհի Հելենա Անդրենի դերը։ 2018 թվականին թողարկվել է «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը, որտեղ Բոյնտոնը կատարել է Ֆրեդի Մերկուրիի սիրուհու ՝ Մերի Օսթինի դերը[8]։
Անձնական կյանք
2018 թվականից Բոյնտոնը սկսել է հանդիպել «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի խաղընկեր ՝ Ռամի Մալեքի հետ[9]։
Ֆիլմագրություն
Ֆիլմ
Տարեթիվ | Անվանում | Դեր |
---|---|---|
2006 | Miss Potter | Երիտասարդ Բեատրիս Փոթեր |
2013 | Hymn to Pan | Հոլիդեյ |
2013 | Copperhead | Էսթեր Հագադորն |
2015 | The Blackcoat's Daughter | Ռոզի |
2016 | Lock In | Լյուսի |
2016 | Sing Street | Ռաֆինա |
2016 | I Am the Pretty Thing That Lives in the House | Փոլլի Փարսոնս |
2016 | Don't Knock Twice | Խլոյա |
2017 | Rebel in the Rye | Քլեիրի Դուգլաս |
2017 | Let Me Go | Էմիլի |
2017 | Murder on the Orient Express | Կոմսուհի Հելենա Անդրենի |
2018 | Apostle | Անդրեա Հոուի |
2018 | Bohemian Rhapsody | Մերի Օսթին |
Հեռուստատեսություն
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2007 | Ballet Shoes | Փոուզի Ֆոսսիլ | Հեռուստաֆիլմ |
2008 | Sense & Sensibility | Մարգարետ Դեշվուդ | Հեռուստատեսային մինիսերիալ |
2010 | Mo | Հենրիետտա Նորտոն | Հեռուստաֆիլմ |
2011 | Lewis | Զոե Սուսկին | Սերիա։ "The Gift of Promise" |
2011, 2014 | Borgia | Քույր Լուսիա | Սերիա։ "God's Monster", "1497" |
2014 | Endeavour | Փետրա Բրիերս | Սերիա։ "Nocturne" |
2014 | Law & Order: UK | Գորգիա Հաթոն | Սերիա։ "Bad Romance" |
2015 | Life in Squares | Անգելիկա Բելլ | Հեռուստատեսային մինիսերիալ |
2017 | Gypsy | Ալլիսոն Ադամս | Գլխավոր դեր |
2019 | The Politician (TV series) | TBA | Գլխավոր դեր |
Ծանոթագրություններ
- ↑ Inc, Fanpop. «Lucy Boynton Article: About Lucy Boynton- An Introduction». www.fanpop.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
{cite web}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ Smith, Krista. «Lucy Boynton Owes Her American Accent to Sabrina the Teenage Witch». Vanities (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Tweedie, Neil (2006 թ․ դեկտեմբերի 5). «Once upon a time there was a little girl who wanted to be a movie star» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «BBC - Press Office - All-star cast dance onto BBC One in Ballet Shoes». www.bbc.co.uk. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Ann, Laurel (2008 թ․ մարտի 29). «Sense and Sensibility 2008: Cast Preview». Austenprose - A Jane Austen Blog (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Life in Squares actress Lucy Boynton: Spotlight». Mail Online. 2015 թ․ հուլիսի 26. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 7,0 7,1 Hipes, Patrick; Hipes, Patrick (2016 թ․ ապրիլի 7). «'Sing Street's Lucy Boynton Joins 'Rebel In The Rye'». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «QueenOnline.com - News». www.queenonline.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Rami Malek Finally Confirms His Relationship With Lucy Boynton». Us Weekly (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսի Բոյնտոն» հոդվածին։ |
|