Լոկշա (ուտեստ)

Լոկշա
Լոկշա հավի լյարդով
Տեսակկերակուր և կարտոֆիլով ուտեստ
Առաջացման երկիր Սլովակիա
 Lokše Վիքիպահեստում

Լոկշա (սլովակ.՝ lokša, lokeš կամ lokoš, չեխ․՝ lokše, lata, présňák կամ šumpál ), կարտոֆիլից պատրաստված տափակ հացի տեսակ, որը տարածված է Սլովակիայի արևմտյան մասում և Չեխիայի Հանրապետության Հարավային Մորավիայի շրջանում, որտեղ այն կոչվում է նաև լայն լապշա և ավելացվում է ապուրների մեջ։

Անվանում

Անվանումը ծագել է պարսկերեն լահսա («շիլա») բառից և թաթարների միջոցով է հասել սլավոնական լեզուներին։ Սլովակերեն լոկշա - lokša [ˈlɔkʂa] նշանակում է կարտոֆիլի խմորից թխված կարկանդակ, ուկրաիներեն loksa նշանակում է գրտնակված խմոր[1]։

Լոկշան (Lokša) Չեխիայում նաև հայտնի է որպես լատա (lata), փրիսնակ (přesňák), շումպալ (šumpál) կամ պատենտա (patenta), իսկ Սլովակիայում լոկեշ (lokeš) կամ լոկոշ (lokoš)։

Պատրաստում

Կեղևով եփած կարտոֆիլը մաքրում են կեղևից, քերիչով անցկացնում, ավելացնում ալյուր և աղ։ Հունցում են խմորը, որը բաժանում են ոչ մեծ մասերի և բարակ լոշիկներ գրտնակում։ Այնուհետև թխում են ջեռոցում կամ չոր թավայի վրա՝ առանց յուղի։

Սլովակիայում ավելի տարածված է աղով տարբերակը։ Բլիթները ցողում են ճարպով (ցանկալի է սագի ճարպ) և ավելացնում ապուրի մեջ կամ լցոնում են թթու կաղամբով կամ աղացած մսով։

Մորավիայում ավանդաբար պատրաստում են քաղցր լոկշա, որի վրա քսում են ջեմ և շաղ տալիս կակաչի սերմեր և շաքար, իսկ երբեմն էլ հալեցրած կարագ են ցողում դրա վրա[2]։

Կիրառում

Հյուսիսային Հունգարիայում այն կտրատում և եփում են, ավելացնելով բրինզա պանիր, կակաչի սերմեր կամ կաթնաշոռ։ Սղության ժամանակ այն պատրաստել են տարեկանի ալյուրով և օգտագործել հացի փոխարեն[3]։ Նրանց համար, ովքեր աշխատում են տնից հեռու (օրինակ՝ անտառում), լոկշան նախապես թխվում, կտոր-կտոր է արվում և դրվում կտավե տոպրակի մեջ։ Ուտելուց առաջ վրան տաք ջուր է պետք լցնել, որ փափկի[4]։

Ավանդական Սուրբ Ծննդյան սնունդ Սլովակիայում[2][5]։

Պատկերասրահ

Քաղցր լոկշա շաքարավազով և կակաչի սերմերով Լոկշա` բրինզա պանրով, կարմիր կաղամբով, կոճապղպեղով և ջեմով Լոկշա` բրինզա պանրով և մանգալիկայի մանր կտրատած բեկոնով

Ծանոթագրություններ

  1. «laska | Magyar etimológiai szótár | Kézikönyvtár». www.arcanum.com (հունգարերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
  2. 2,0 2,1 «Lokshe (Lokše) recipe - Slovak Cooking» (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
  3. «A magyarországi szlovákok». www.sulinet.hu. Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
  4. Répáshuta: Egy szlovák falu a Bükkben. [Ռեպաշուտա. Սլովակիայի գյուղ Բուկում] Szerk. Szabadfalvi József és Viga Gyula. Միշկոլց։ Herman Ottó Múzeum. 1984. = Միսկոլց քաղաքի Հերման Օտոյի թանգարանի ազգագրական հրատարակություններ, 13. ISBN 963 01 5278 9
  5. Bratislava, GM Media s r o. «Karácsonyi ételek-ízek Szlovákiában». Világszám Online Hírmagazin (hungarian). Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.{cite web}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոկշա (ուտեստ)» հոդվածին։