Լորետտա Լինչ

Լորետտա Լինչ
անգլ.՝ Loretta Elizabeth Lynch
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի քոլեջ, Հարվարդի իրավունքի դպրոց և Durham High School?
Մասնագիտություն՝ փաստաբան, դատավոր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 21, 1959(1959-05-21)[1] (65 տարեկան)
Ծննդավայր Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Loretta Elizabeth Lynch
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Լորետտա Էլիզաբեթ Լինչ (անգլ.՝ Loretta Elizabeth Lynch, մայիսի 21, 1959(1959-05-21)[1], Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, իրավաբան, ԱՄՆ գլխավոր դատախազ (2015-2017)։ Երկրորդ կինն ու առաջին աֆրոամերիկացին այս պաշտոնում։ Գլխավոր դատախազ նշանակվելուց առաջ Լինչը մոտ հինգ տարի ծառայել է Նյու Յորքի Արևելյան շրջանի դաշնային դատախազ[4]։

Կրթություն

Լորետտա Լինչը ծնվել է 1959 թվականի մայիսի 21-ին Հյուսիսային Կարոլինայի Գրինսբորո քաղաքում։ 1981 թվականին Լինչն ստացել է անգլիական և ամերիկյան գրականության բակալավրի կոչում Հարվարդի քոլեջում[5]։ Իսկ 1984 թվականին նա ստացել է իրավասու դոկտորի աստիճանը Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետից։ 2017 թվականին Լինչը Դյուկի համալսարանում արժանացել է պատվավոր կոչման[6]։

Գործունեություն

1999 թվականին Լինչը նախագահ Բիլլ Քլինթոնի կողմից առաջադրվել է Նյու Յորքի Արևելյան շրջանի դատախազի պաշտոնում։ 2001 թվականին Լինչը ժամանակավորապես հեռացել է դատախազի պաշտոնից, սակայն 2010 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լինչին վերանշանակել է այդ պաշտոնում։

2003 թվականից մինչև 2005 թվականը Լինչը եղել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի խորհրդի անդամ։ 2014 թվականի նոյեմբերի 8-ին Բարաք Օբաման Լինչին առաջադրել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում[7]։ 2015 թվականի փետրվարի 26-ին Լինչն ստանձնել է այս պաշտոնը՝ դառնալով առաջին աֆրոամերիկացի կինը, որը ծառայել է որպես ԱՄՆ գլխավոր դատախազ[8]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորետտա Լինչ» հոդվածին։