Լորի (երգչուհի)

Լորի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1982(1982-05-02)[1][2] (42 տարեկան)
ԾննդավայրLe Plessis-Bouchard
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, երաժիշտ և ձայնային դերասանուհի
Կայքlorieofficiel.com
 Lorie Վիքիպահեստում

Լորի (ֆր.՝ Lorie, ամբողջական անունը՝ Լաուրա Պետեր, ֆր.՝ Laure Pester, մայիսի 2, 1982(1982-05-02)[1][2], Le Plessis-Bouchard), ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի։ Լորին վաճառել է իր ձայնասկավառակների ավելի քան ութ միլիոն օրինակ: Բացի այդ, նա ունի հագուստի սեփական բրենդ, որը վաճառվում է միայն ֆրանսիական «Z» բուտիկներում։

Մասնագիտություն

Մասնագիտության սկիզբ

Մի օր Լորին իմացել է, որ պրոդյուսեր Ալեքս Բրունջոնը փնտրում է երիտասարդ աղջկա, ով կարող է երգել և պարել: Արդյունքում նա հաջողությամբ անցել է լսումները և ձայնագրել «Pres de moi» երգը։ Այնուամենայնիվ, ոչ մի ձայնագրման լեյբլի դուր չի եկել «Pres de moi» ստեղծագործությունը:

Այնուհետև, «Pres de moi» երգի հեղինակ Ջոնի Ուիլյամսը թրեքը վերբեռնել է peoplesound կայքում։ Միայն առաջին երկու ամսվա ընթացքում կոմպոզիցիան ներբեռնվել է ավելի քան 15000 անգամ։ Դրանից հետո «Epic Group Project» ձայնագրման լեյբլը (Sony Music France-ի ստորաբաժանումը) պայմանագիր կնքեց Լորիի հետ։ Աղջիկը այդ ժամանակ 18 տարեկան էր։

2001—2002: Առաջին հաջողություն

2001 թվականին «Pres de moi» երգը վերջապես թողարկվել է և ապշեցուցիչ հաջողություն ունեցել: Ֆրանսիայում սինգլը վաճառվել է ավելի քան 500,000 օրինակով։ Սինգլի հաջողությունից հետո կատարողը ձայնագրել է համանուն ալբոմը, որը թողարկվել է 2001 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ֆրանսիայում ալբոմը դարձել է եռակի պլատինե՝ վաճառվելով ավելի քան 750,000 օրինակով։

2002 թվականին երգչուհին թողարկել է իր երկրորդ՝ «Tendrement» ստուդիական ալբոմը: Սկավառակը առաջին տեղն է զբաղեցրել ֆրանսիական ալբոմների չարթում։ 2002 թվականին «Tendrement» ալբոմը Ֆրանսիայում վաճառվել է 720 000 օրինակով։

Ալբոմի թողարկումից հետո Լորի Պետերը շրջագայության մեկնեց՝ ի աջակցություն դրա։ Վերադարձից հետո կատարողը գրեց «Ma tournée» գիրքը, որը վաճառվեց ավելի քան 200,000 օրինակով։ Ավելի ուշ Ճապոնիայում վաճառքի է հանվել երգչուհու դեբյուտային «Pres de moi» ալբոմը։ «Pres de moi»-ի վերաթողարկումը ներառում էր մի քանի նոր թրեքեր։

2003: Առաջին թողարկում

2003 թվականին թողարկվել է Լորիի առաջին համերգային DVD-ն և CD-ն՝ «Lorie Live Tour»:

2004: Շարունակություն

2004 թվականին թողարկվել է «Attitudes» ալբոմը։ Ալբոմը Եվրոպայում վաճառվել է ավելի քան 350,000 օրինակով։ «Attitudes»-ը բելգիական և ֆրանսիական ալբոմների հիթ-շքերթներում գրավել է առաջին տեղը։

Ավելի ուշ Լորիի դիսկոգրաֆիան համալրվել է «Rester la meme» և «2lor en moi?» ձայնագրություններով։

Լորին մասնակցել է նաև «Stuart Little 2», «The Incredibles» և «Tinker Bell» ֆիլմերի կրկնօրինակմանը և խաղացել է «De Feu et de Glace», «The Young and the Restless» և «Un Mari de» ֆիլմերում։

Շրջագայություններ

  • 2002—2003: Live Tour
  • 2004: Week End Tour 2004
  • 2006: Live Tour 2006
  • 2008: Le Tour 2LOR

Բեսթսելերներ

  • 2002: «Tous dans le même bateau» with Les Enfoirés
  • 2003: «La Foire aux Enfoirés» with Les Enfoirés
  • 2003: Pluri Elles, a Serge Lama album, on the song Les poètes
  • 2004: Le cœur des femmes with Combat Combo
  • 2004: «Les Enfoirés dans l’espace» with Les Enfoirés
  • 2005: «Le Train des Enfoirés» with Les Enfoirés
  • 2005: Et puis la terre, with A.S.I.E
  • 2006: «Le Village des Enfoirés» with Les Enfoirés
  • 2007։ «La Caravane des Enfoirés» with Les Enfoirés
  • 2007։ Lonely, with 2A.M
  • 2008։ «Les Secrets des Enfoirés» with Les Enfoirés
  • 2009։ «Les Enfoirés font leur cinéma» with Les Enfoirés
  • 2011։ «Les Enfoirés… la Crise de Nerfs» with Les Enfoirés
  • 201։ «Dans l’oeil des Enfoirés» with Les Enfoirés

Ֆիլմագրություն

Սաունդթրեք

  • 2002: Oser ses Rêves in the French soundtrack of Cinderella II: Dreams Come True

Մատենագիտություն

  • 2002: Mes secrets — 200 000 copies sold
  • 2003: Ma tournée — 150 000 copies sold
  • 2005: Attitudes — 150 000 copies sold
  • 2009: 100 Photos Rares et Inédites — 5 100 copies sold

այլ:

  • 2003: Lorie de A à Z by Julie Avril
  • 2004: Lorie, le Phénomène by Thomas Champ
  • 2004: Lorie by Stéphanie-Anne Euranie
  • 2005: Lorie de A à Z by Julie Avril
  • 2005: Lorie by Fabien Lecœuvre
  • 2005: Lorie by Kathy
  • 2009: Lorie, Entre Ange et Glamour by Erwan Chuberre

Սկավառակագրություն

  • 2001: Près de Toi
  • 2002: Tendrement
  • 2004: Attitudes
  • 2005: Best Of
  • 2005: Rester la même
  • 2007: 2lor en moi?
  • 2011: Regarde Moi

DVD

  • Je serai (ta meilleure amie)
  • Près de Vous
  • Tendrement Vôtre
  • Live Tour
  • Week End Tour
  • Best Of
  • Live Tour 2006

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar

Արտաքին հղումներ