Լորշ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լորշ | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Համայնք | Բերգշտրասե | ||
Մակերես | 25,24 կմ² | ||
ԲԾՄ | 93 մետր | ||
Բնակչություն | ▲14 088 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1[2] և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 06251 | ||
Փոստային դասիչ | 64653 | ||
Ավտոմոբիլային կոդ | HP | ||
Պաշտոնական կայք | lorsch.de | ||
| |||
Լորշ, քաղաք Գերմանիայի Հեսսեն նահանգում։ Ենթակա է Դարմշտադտ վարչական շրջանին։ Ներառված է Բերգշտրասե շրջանի մեջ։ Բնակչությունը կազմում է 13 041 մարդ (31 դեկտեմբերի 2010 թ.)[3]: Ընդգրկում է 25.24 կմ քառ․ տարածք։
Լորշի կայսերական աբբայություն
Քաղաքը հայտնի է մասնավորապես, Kloster Lorsch վանքի շնորհիվ, որը հիմնադրվել է 764 թվականին։ 1991 թվականին Լորշի վանքը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում որպես Բենեդիկտյան միաբանություն և Ալտենմյունստեր վանք։ Նրա մասն են կազմում Կարոլինգյան դարպասները (գերմ.՝ Karolingische Torhalle), որը Կարոլինգների ժամանակահաշրջանի ամբողջովին պահպանված միակ շինությունն է։
Տնտեսություն
«TrekStor» GmbH & Co.KG ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին Լորշում, և նրա գլխավոր գրասենյակը գտնվում է այստեղ։
Քաղաքապետ
1993-ից 2011 թվականը Լորշի քաղաքապետը Կլաուս Ջաջերն է։ Նա վերընտրվել է 1999 թվականի փետրվարի 7-ին` 85,2% ձայնով, իսկ 2005 թվականի փետրվարի 13-ին` 70,6%։ 2011 թվականից Լորշի քաղաքապետը Քրիստիան Շենունգն է։
Թանգարան
Լորշի կենտրոնում գտնվում է Museumszentrum Lorsch թանգարանը իր վանական պատմության և բանահյուսության բաժիններով, ինչպես նաև ծխախոտի թանգարանով։
Լորշում հինգշաբթի օրն անցկացվում է շքերթ, որը տեղաբնակներն անվանում են Fastnacht։
Պատկերասրահ
-
Wattenheimer Brücke
-
Կարոլինգյան դարպասներ
-
Լորշի երկաթուղային կայարան
-
Լորշի վանք
Ծանոթագրություններ
- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.) — DESTATIS, 2024.
- ↑ GeoNames — 2005.
- ↑ «Bevölkerung der hessischen Gemeinden am 31. Dezember 2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
- World Heritage Site Kloster Lorsch website Արխիվացված 2016-05-31 Wayback Machine
- Լորշի պաշտոնական կայք (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորշ» հոդվածին։ |
|