Լուիջի Սքուարցինա իտալ.՝ Luigi Squarzina |
---|
![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/79/LuigiSquarzina64.jpg/250px-LuigiSquarzina64.jpg) |
Ծնվել է | փետրվարի 18, 1922(1922-02-18)[1][2][3] |
---|
Ծննդավայր | Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[3] |
---|
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 2010(2010-10-08)[1][2][3] (88 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[3] |
---|
Մասնագիտություն | դրամատուրգ, թատերական ռեժիսոր, գրող, սցենարիստ, դերասան, ռեժիսոր, դրամատուրգ և հեղինակ |
---|
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
---|
Կրթություն | Սիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա և Հռոմի Սապիենզա համալսարան |
---|
Պարգևներ | |
---|
Luigi Squarzina Վիքիպահեստում |
Լուիջի Սքուարցինա (իտալ.՝ Luigi Squarzina , փետրվարի 18, 1922(1922-02-18)[1][2][3], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[3] - հոկտեմբերի 8, 2010(2010-10-08)[1][2][3], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի ռեժիսոր և դրամատուրգ։
Կենսագրություն
1946 թվականին ավարտել է Հռոմի դրամատիկական արվեստի ազգային ակադեմիան։ 1952 թվականին Հռոմում կազմակերպել և ղեկավարել է (Վ․ Դասմանի հետ) «Իտալական արվեստի թատրոնը», ուր բեմադրած Շեքսպիրի «Համլետ»-ը Լուիջի Սքուարցինային Իտալիայի անվանի ռեժիսորի ճանաչում է բերել։ Բեմադրություններ է տալիս դրամատիկական և օպերային թատրոններում, այդ թվում՝ Զենովայի «Տեատրո ստաբիլե»-ում, որը ղեկավարում է 1962 թվականից (Ի․ Կյեզայի հետ), ինչպես և «Լա Սկալայում» (Միլան) ու Հռոմի օպերայում։ Դոլդոնիի, Շեքսպիրի, Դոստոեսկու, Պիրանդելլոյի երկերի շարքում Սքուարցինան բեմադրում է նաև արտասահմանյան և իտալական ժամանակակից առաջադեմ դրամատուրգների պիեսները։ 1948 թվականից հանդես է գալիս նաև որպես դրամատուրգ։ Դիմադրության շարժման մասնակից Սքուարցինայի պիեսները («Լուսնի երեք քառորդը», 1953, «Նրա դերը պատմության մեջ», 1955, «Ռոմանիոլա», 1957, «Սեպտեմբերի 8», 1972, վերջինն է․ Դե Բեռնարտի և Ռ․ Զանգրանդիի հետ են) ուղղված են ֆաշիզմի դեմ և աչքի են ընկնում սուր քաղաքական պաթոսով։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Archivio Storico Ricordi — 1808.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 219)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|