Լուիջի Վոլտա
Լուիջի Վոլտա Luigi Volta | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1876[1][2] Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[2] |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1952[1][2] (76 տարեկան) Միլան, Իտալիա[2] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Թուրինի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Թուրինի գիտությունների ակադեմիա[2] |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[1] |
Լուիջի Վոլտա (իտալ.՝ Luigi Volta, հուլիսի 27, 1876[1][2], Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[2] - հոկտեմբերի 7, 1952[1][2], Միլան, Իտալիա[2]), իտալացի աստղագետ, աշխատել է Թուրինի աստղադիտարանում։
Աստերոիդներ այտնաբերող, հայտնի իտալացի ֆիզիկոս Ալեսսանդրո Վոլտայի թոռը[3], աշխատել է Թուրինի աստղադիտարանում։ 1928 թվականից 1934 թվականները ընկած ժամանակահատվածում հայտնաբերել է ընդհանուր առմամբ 5 աստերոիդ[4]։
1898 թվականին ավարտել է Պավիայի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։ Միլանի, Թուրինի և Հայդելբերգի աստղադիտարաններում կարճ պրակտիկայից հետո հրավիրվել է Կարլոֆորտե միջազգային կայան Սարդինիա կղզում, որտեղ զբաղվել է երկրաֆիզիկական հետազոտություններով։ 1925 թվականին նա նշանակվել է Թուրինի համալսարանի պրոֆեսոր, ինչը թույլ տվեց Վոլտային զբաղեցնելու Թուրինի աստղադիտարանի տնօրենի պաշտոնը[5]։ Այս պաշտոնում Լուիջի Վոլտան աշխատել է մոտ 16 տարի, մինչև 1941 թվականը, երբ նա տեղափոխվեց Միլան, որպեսզի ստանձնի Բրերի աստղադիտարանի ղեկավարությունը։ Թոշակի է անցել 1951 թվականին։ Նա զբաղեցրել է նույնպես Իտալական աստղագիտական միության նախագահի պաշտոնը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ «Vòlta, Luigi». Enciclopedia Treccani. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «250 anni di storia dell'Osservatorio Astronomico di Torino» (անգլերեն). Osservatorio Astronomico di Torino. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
- L’astronomia porta gli strumenti a Pino Torinese Արխիվացված 2007-10-20 Wayback Machine(իտալ.)
|