Լուիս Տեխադա
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Պանամա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 28, 1982[1][2][3] (41 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պանամա, Պանամա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 184 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակող | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սպորտ բոյս | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 9 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լուիս Կառլոս Տեխադա Հանսել (Luis Carlos Tejada Hansell, մարտի 28, 1982[1][2][3], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Սպորտ Բոյս» ակումբի և Պանամայի ազգային հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա
Տեխադան «Տաուրո» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2001 թվականին նա կատարել է իր նորամուտը ակումբի կազմում և միանգամից դարձել է թիմի հիմնական կազմի հարձակվող։ Հաջորդ մրցաշրջանում Տեխադան տեղափոխվել է «Պլասա Ամադոր» ակումբ, որի կազմում անցկացրած 27 խաղերի ընթացքում խփել է 14 գոլ։ 2003 թվականին տեղափոխվել է Կոլումբիա, որտեղ պայմանագիր է կնքել «Դեպորտես Տոլիմա» ակումբի հետ, սակայն չի կարողացել ամրապնդել իր տեղը թիմի կազմում։ Հաջորդ մրցաշրջանում նա հանդես է եկել «Էնվիգադո» ակումբի կազմում, որի կազմում պարբերաբար գոլ է խփել։
2005 թվականի ամռանը ԿՈՆԿԱԿԱՖի ոսկե գավաթի խաղարկության ժամանակ լավ հանդես գալու շնորհիվ Տեխադան եռամյա պայմանագիր է կնքել Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Այն» ակումբի հետ։ Սակայն նոր ակումբի կազմում նա չի ցուցաբերել այն արդյունավետությունը, ինչի պատճառով ԱՖԿ Չեմպիոնների լիգայի ավարտից հետո վերադարձել է հայրենիք։
Պանամայում նա պայմանագիր է կնքել իր նախկին ակումբի՝ «Պլասա Ամադորի» հետ։ Չնայած այդ ակումբում Տեխադանն պարբերաբար գոլեր է խփել, երկրպագուները նրան կոչել են «հաստլիկ» մականունով, որովհետև չի կարողացել հասնել արդյունավետ որակների։ 2006 թվականի ամռանը նա վերադարձել է Կոլումբիա, որտեղ պայմանագիր է կնքել «Օնսե Կալդաս» ակումբի հետ։ Նոր թիմում անցկացրած երեք հանդիպումից հետո նա հեռացվել է թիմից կարգապահական խնդիրների պատճառով։
2006 թվականի դեկտեմբերի 12-ին Տեխադան պայմանագիր է կնքել ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի հետ։ 2007 թվականին MLS-ում Լուիսը հինգ խաղում խաղադաշտում անցկացրել է ընդամենը մի քանի րոպե, ինչից հետո գլխավոր մարզիչ Ջեյսոն Քրայսը հայտարարել է, որ այլևս նրա կարիքը չունի[4]։ Տեխադան վերադարձել է հայրենիք՝ «Տաուրո» ակումբ։ Ակումբում նա անցկացրել է քիչ ժամանակ և շուտով պայմանագիր է կնքել Կալիի «Ամերիկա» ակումբի հետ, սակայն «Տաուրո» ակումբի կազմում Լուիսը հասցրել է 4 խաղերում խփել 4 գոլ։ Նոր ակումբի կազմում Տեխադան առաջին մրցաշրջանում ընդամենը երեք գոլ է խփել, բայց հաջորդ մրցաշրջանում դարձել է թիմի հիմնական խաղացող և 12 գոլով դարձել նրա լավագույն ռմբարկու։ «Ամերիկա» ակումբի հետ Լուիսը հասել է առաջնության եզրափակիչ, որտեղ նրա ակումբը զիջել է «Բոյակա Չիկոյին»։ Առաջնության ավարտից հետո շատ ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերել հարձակվողի նկատմամբ, որոնց թվում էր նաև արգենտինական «Ռիվեր Փլեյթը>»[5]։ 2008 թվականի ձմռանը Տեխադան տեղափոխվել է «Միլոնարիոս» ակումբի կազմ։ 2009 թվականի փետրվարի 8-ին «Խունիոր» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ Մարտի 22-ին «Սանտա Ֆե» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[7]։
«Միլոնարիոսի» կազմում իր անհաջող ելույթներից հետո Տեխադան տեղափոխվել է պերուական «Խուան Աուրիչ» ակումբի կազմի։ 2010 թվականի փետրվարի 15-ին «Մելգարի» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Պերուի առաջնությունում[8]։ Ապրիլի 4-ին «Ունիվերսիդադ Սեսար Վալիեխո» ակումբի դեմ խաղում Տեխադան խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[9]։ 2011 թվականին Տեխադան հաղթել է Պերուի առաջնությունում և դարձել նրա լավագույն ռմբարկուն։
2012 թվականի ամռանը Տեխադան տեղափոխվել է մեքսիկական «Տոլուկա» ակումբ։ Սեպտեմբերի 24-ին «Ատլանտե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Մեքսիկայի Պրիմերայում։ Այս խաղում նա խփել է իր առաջին գոլը և օգնել թիմին հաղթել։
2013 թվականի մարտի 7-ին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության՝ «Բարսելոնա Գուայակիլ» ակումբի դեմ խաղում Տեխադան խփել է գոլ, որով օգնել է իր թիմին խաղն ավարտել ոչ-ոքի[10]։.
Միջազգային կարիերա
Պանամայի ազգային հավաքականի կազմում Տեխադան իր նորամուտը կատարել է 2001 թվականին։ 2003 թվականի փետրվարի 27-ին Կուբայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ ազգային հավաքականի։
2005 թվականին Տեխադան ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մասնակցել է մրցաշարի բոլոր խաղերին և խփել երկու գոլ՝ աչքի ընկնելով Տրինիդադ և Տոբագոյի ու Կոլումբիայի ազգային հավաքականների դեմ խաղերում։ Մրցաշարի արդյունքում Լուիսը ճանաչվել է նրա ամենաարժեքաոր ֆուտբոլիստը։ 2009 թվականին նորից մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖի ոսկե գավաթի խաղարկությանը։ Նա մասնակցել է մրցաշրջանի բոլոր խաղերին և երկու անգամ աչքի է ընկել Նիկարագուայի ազգային հավաքականի դեմ խաղում, իսկ 1/4 եզրափակչի՝ ԱՄՆ-ի ազգային հավաքականի դեմ խաղում հեռացվել է խաղադաշտից։
2011 թվականին Տեխադան երրորդ անգամ է մասնակցել ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Նա օգնել է իր թիմին գրավել առաջին տեղը խմբում՝ հեղինակելով երկու գոլ Կանադայի և Գվադելուպայի ազգային հավաքականների դեմ խաղերում։ 1/4 եզրափակչի՝ Հոնդուրասի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում Տեխադայի խփած գոլի շնորհիվ խաղի արդյունքը որոշվել է տասնմեկ մետրանոց հարվածաշարով, և նրանք հաղթել են։
2015 թվականին Տեխադան դարձել է ԿՈՆԿԱԿԱՖի ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հայիտյի[11], Հոնդուրասի[12], Տրինիդադ և Տոբագո[13], Մեքսիկայի[14] և ԱՄՆ-ի[15] ազգային հավաքականների դեմ խաղերին։ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ խաղում նա գոլ է խփել։
2016 թվականին Տեխեդան հայտագրվել է իր հավաքականի կազմում՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որն անցկացվել է ԱՄՆ-ում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Չիլիի[16], Բոլիվիայի[17] և Արգենտինայի[18] ազգային հավաքականների դեմ խաղերին։
2018 թվականին Տեխադան ընգրկվել է Պանամայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը անցկացվել է Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Բեգիայի[19] և Թունիսի[20] ազգային հավաքականների դեմ խաղերին։
Ձեռքբերումներ
Թիմային
- Պերուի ֆուտբոլի առաջնություն – 2011
Միջազգային
Անհատական
- Պանամայի առաջնության լավագույն ռմբարկու – Ապերտուրա 2006
- Պերուի առաջնության լավագույն ռմբարկու (15 գոլ) – 2011
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967.
- ↑ Luis Tejada stats(չաշխատող հղում) — ESPN Soccernet
- ↑ ««Matador» Tejada posible refuerzo del River Plate»։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-17-ին։ Վերցված է 2019-03-28
- ↑ Хуниор VS. Мильонариос 2:1
- ↑ Мильонариос VS. Санта-Фе 1:1
- ↑ Մելգար VS. Խուան Աուրիչ 1:1
- ↑ Խուան Աուրիչ VS. Ունիվերսիդադ Սեսար Վալիեխո 2:3
- ↑ Տոլուկա VS. Բարսելոնա Գուայակիլ 1:1
- ↑ «Պանամա VS. Հայիթի 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-08
- ↑ «Հոնդուրաս VS. Պանամա 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-11
- ↑ «Տրինիդադ և Տոբագո VS. Պանամա 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-19
- ↑ «Պանամա VS. Մեքսիկա 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-23
- ↑ «Պանամա VS. ԱՄՆ 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-14
- ↑ «Չիլի VS. Պանամա 4:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-15
- ↑ «Պանամա VS. Բոլիվիա 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-07
- ↑ «Արգենտինա VS. Պանամա 5:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-11
- ↑ «Բելգիա VS. Պանամա 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-18
- ↑ «Պանամա VS. Թունիս 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-28
Արտաքին հղումներ
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
|