Լունար օրբիտեր 2

Լունար օրբիտեր 2
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1966-100A[1]
NSSDCA ID1966-100A
SCN02534
Գործարկման ամսաթիվ1966 նոյեմբերի 6, 23:21:00 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս-Աջենա
Աշխատանքի ավարտ1967 հոկտեմբերի 11
Ուղեծրից դուրս գալու ժամկետհոկտեմբերի 11, 1967
Զանգված385,6 կգ[2]

Լունար օրբիտեր 2, (անգլ.՝ Lunar Orbiter 2), ԱՄՆ ՆԱՍԱԼունար օրբիտեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն[3], որով նախատեսվում էր լուսանկարել Լուսնի մակերևույթի հարթ տարածքները, և գտնել փափուկ վայրէջք կատարելու համար հարմար կետեր Սերվեյոր կայանների և Ապոլոն տիեզերանավերի համար։ Որպես երկրորդական նպատակ կատարվում էին Լուսնի և միջավայրի հետազոտություններ։ Արձակվել է 1966 թվականի նոյեմբերի 6-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս-Աջենա կրող հրթիռով։

Լունար օրբիտեր ծրագիրը ղեկավարվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուցվել էր Բոինգ ընկերության կողմից։

Կայանի կառուցվածք

Լունար օրբիտեր կայանի հիմնական բլոկը ուներ հատած կոնի տեսք, 1,65 մ բարձրությամբ և 1,5 մ տրամագծով հիմքում։ Տիեզերանավը կազմված էր երեք տախտակամածներից։ Նավի ստորին տախտակամածերին տեղադրված էին հետևյալ սարքավորումները՝ մարտկոց, տվյալների հաղորդման մոդուլ, թռիչքի կառավարման համակարգիչ, իներցիալ նավիգացիոն համակարգ, աստղերին հետևող մոդուլ, մուլտիպլեքսային կոդավորիչ, և լուսանկարչական համակարգ։ Հիմնական բլոկի կոնաձև հիմքի ամեն կողմին ամրացված էին չորս արևային մարտկոցներ որոնց բացված դիրքի դեպքում կայանը ուներ 3,72 մ լայնություն։ Կայանի հիմքին միացված էին նաև երկու անտենաներ 1,32 մ և 2,08 մ ձողերի վրա։

Սարքավորումների տախտակամածի վեր միջին տախտակամածում տեղադրված էին՝ արագության վերահսկման շարժիչը, վառելանյութի տարողությունները, արևային տվիչները և միկրոասուպների տվիչները։ Երրորդ տախտակամածի վրա տեղադրված էր ջերմային վահանը, որը պաշտպանում էր կայանը շարժիչի այրման արդյունքում առաջացած արտանետումներից։

Թռիչք

Լունար օրբիտեր 2 կայանը արձակվել է 1966 թվականի նոյեմբերի 6-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս-Աջենա կրող հրթիռով։

Սկզբնական Լուսնի շուրջ ուղեծիրը էլիպտիկ, մոտ հասարակածին էր 196 - 1850 կմ, թեքումը 11,8°։ Հինգ օր անց, կատարելով 33 ուղեծրային պտույտ կատարվեց երկրորդ ուղեծրի ուղղում մինչև 49.7 կմ պերիլուսին։ Իսկ դեկտեմբերի 8-ին ուղեծրի թեքումը փոփոխվեց դառնալով 17,5° որպեսզի հնարավոր լիներ ստանալ նոր տվյալներ Լուսնի գրավիտացիայի մասին։

Լուսանկարումները կայանը կատարել է նոյեմբերի 18-ից 25, և ընդհանուր առմամբ կատարեց է 609 բարձր թույլտվութայմբ և 208 միջին թույլտվությամբ լուսանկարներ, լուսանկարների լավագույն թույլտվությունը կազմում էր 1 մ[4][5]։ Սա ներառում էր Կոպեռնիկ խառնարանի ամբողջական պատկերը, որը մամուլում անվանվեց որպես հարյուրամյակի լավագույն լուսանկար[6], լուսանկարը կայանը կատարել էր նոյեմբերի 25-ին, 45 կմ բարձրությունից։ Բոլոր մնացած սարքավորումներից նույնպես ստացվել են ճշգրիտ տվյալներ։

Լունար օրբիտեր 2-ը բախվեց Լուսնին 1967 թվականի հոկտեմբերի 11-ին, համաձայն ստացված հրահանգի։

2011 թվականին, ՆԱՍԱ-ի Լունար ռեկոնասաս օրբիտեր կայանի լուսախցիկով հնարավոր է եղել գտնել Լունար օրբիտեր 2-ի բախման կետը։ Կայանի 45° թեքությամբ հարվածից հետո բեկորները տարածվել են թիթեռի թևերի նման[7]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 NASA. «Lunar Orbiter 2». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Lunar Orbiter 2». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. «Destination Moon: A history of the Lunar Orbiter Program». NASA. 1976. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. «Lunar Orbiter Photo Gallery - Mission 2». Lunar and Planetary Institute. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. Hansen, Thomas P. «Guide to Lunar Orbiter Photographs» (PDF). NASA. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. Ulivi, Paolo; Harland, David M (2004). Lunar Exploration Human Pioneers and Robot Surveyors. Springer. էջեր 75–76. ISBN 185233746X.
  7. «Lunar Lost and Found - Rediscovering Old Wrecks on the Moon». Popular Mechanics. 2011 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.