Լո Գուանչժուն
Լո Գուանչժուն չինարեն՝ 羅貫中 | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1334 կամ 1330 |
Ծննդավայր | Թայյուան, Յուան[1] |
Վախճանվել է | մոտ ենթդ․ 1400[2][3][4][…] |
Վախճանի վայր | Հանչժոու, Չինական կայսրություն |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Յուան |
Ուշագրավ աշխատանքներ | Եռաթագավորություն |
![]() |
Լո Գուանչժուն (չինարեն՝ 羅貫中, ծննդյան անունը՝ Լո Բեն չինարեն՝ 罗本, մարտի 30, 1334 կամ 1330, Թայյուան, Յուան[1] - մոտ ենթդ․ 1400[2][3][4][…], Հանչժոու, Չինական կայսրություն), չինացի ականավոր գրող, «Եռաթագավորություն» և հավանաբար Շի Նայան կեղծանվան տակ «Գետախորշեր» վեպերի հեղինակը, որոնք դասվում են չինական գրականության գլուխգործոցների շարքը։
Կենսագրություն
Լո Գուանչժունի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Նորագույն ուսումնասիրությունների համաձայն նա ծնվել է 1315 և 1318 թվականների միջև[5]՝ Թայյուանում՝ մետաքսավաճառի ընտանիքում։ Մինչև 14 տարեկան հասակը հաճախել է դպրոց, սակայն մոր մահից հետո, 1344 թվականին, տեղափոխվում է Սուչժոու քաղաքը, որտեղ նրա հայրը զբաղվում էր առևտրով։ 1356 թվականին մասնակցում է հակամոնղոլական ապսամբությանը, որից մի քանի տարի անց վերադառնում է հայրենի քաղաք։ Հոր մահից հետո վերստին տեղափոխվում Սուչժոու, որտեղ իրեն նվիրում է գրական գործունեությանը։ Յուան հարստության անկումից հետո, Լո Գուանչժունն այլևս դադարում է որևէ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին և զբաղվում է միայն գրական գործունեությամբ։ Նա վախճանվել է հավանաբար 1440 թվականին։
Ստեղծագործություններ
Վեպեր
- «Եռաթագավորություն»
- «Գետախորշեր» (հեղինակային պատկանելությունը կասկածելի է)
- «Պատմական վեպ Սույ և Թան հարստությունների դարաշրջանի մասին»
- «Պատմական վեպ 5 հարստությունների և 10 թագավորությունների դարաշրջանի մասին»
- «Ֆենջուան ապարանքը»
- «Խափանված կախարդանքներ»
Թատերգություններ
- «Սուն Թայցզու հարստության կայսեր առասպելը»
- «Արդար և հավատարիմ որդին»
Գրականություն
- Moss Roberts: Three Kingdoms: A Historical Novel University of California Press, 1991. ISBN 0-520-22503-1
- Yoshikawa Kojiro, Shimizu Shigeru: 水滸伝 (Water Margin), Iwanami Shoten, 1998
- Konferenzbeitrag über Die Geschichte der Drei Reiche von 1999 Արխիվացված 2007-06-21 Wayback Machine (japanisch) (PDF-Datei; 22 kB)
- Qiping Zhao, Luo Guanzhong in Zhongguo da baike quanshu: Chinesische Literatur, 1. Auflage
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #11894522X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Korean Authority File (կոր.)
- ↑ Ouyang Jian, zitiert in Roberts 1991, Seite 938
Տես նաև
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լո Գուանչժուն» հոդվածին։ |
|