Լևենտ (Ստամբուլ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևենտ (այլ կիրառումներ)
Բնակավայր
Լևենտ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքՍտամբուլի մարզ և Բեշիքթաշ
Մակերես1,1 կմ²
Բնակչություն2794 մարդ (2023)[1]
Ժամային գոտիUTC+3 և TRS?
Հեռախոսային կոդ212[2]
Փոստային դասիչ34330[3]
Ավտոմոբիլային կոդ34[4]
Լևենտ (Ստամբուլ) (Թուրքիա)##
Լևենտ (Ստամբուլ) (Թուրքիա)

Լևենտ (թուրքերեն՝ Levent), Ստամբուլի գործարար կենտրոնը, որը տեղակայված է Ստամբուլի եվրոպական հատվածում։ Գտնվում է Բեշիկթաշ թաղամասի կազմում, որը տեղակայված է Ոսկեղջյուրի հյուսիսային մասում՝ Բոսֆորի արևմտյան ափին։ Լևենտը մրցակցում է հարևանությամբ տեղակայված Մասլակ թաղամասի հետ՝ էլիտար երկնաքերերի կառուցման քանակով[5]։ Լևենտում է գտնվում Ստամբուլի ամենաբարձր երկնաքերը՝ 54 հարկանի «Սապֆիրը»[6], որը ունի 261 մետր բարձրություն, ներառյալ նաև ծայրաձողը[6]։

Լևենտի տեսքը Բոսֆորից, աջում` Դոլմաբահչեն է

Անվան ծագում

Կանիոն շոփինգ կենտրոնը Լևենտում՝ Սապֆիր երկնաքերի ֆոնի վրա
Seabus նավը Բոսֆորում, երկրորդ պլանում Լևենտ թաղամասն է, ձախից առաջինը ՝ Սապֆիր երկնաքերը

«Լևենտ» բառը ունի մի քանի նշանակություն։ Լևենտը Թուրքիայում տարածված տղամարդու անուն է։ Բառը առաջացել է Levend բառից, որը Օսմանյան կայսրությունում նշանակում էր «ծովային զինվոր», որն էլ իր հերթին առաջացել է Levantino (լեվանտացի) բառից, որն էլ իտալերենում նշանակում է «մարդ Լեվանտից» (Արևելյան Միջերկրականից)։ Ջենովացիները և վենետիկցիները, որոնք Ստամբուլում հիմնել էին իրենց գաղութները, թուրք նավագնացներին անվանում էին Levend։ Այս բառը թուրքերենում սկսվել է օգտագործվել սկսած 16-րդ դարից։

18-րդ դարում այս անվանումը սկսեց կիրառվել Ստամբուլի արվարձաններում, քանի որ XVIII—XIX դարերում օսմանյան նավատորմի ծովակալ Ջեզաիրլի Գազի Հասան փաշան այնտեղ կառուցեց ռազմածովային ուժերի զորանոցներ։

Մոտակա Իստինյե թաղամասը, որը գտնվում է Բոսֆորի եվրոպական ափին, նույնպես եղել է կարևոր ռազմաստրատեգիական տարածք և այստեղ կառուցվել են մեծ քանակությամբ նավաշինարաններ։ Ռազմական նշանակության մյուս կարևոր օբյեկտները տեղակայված են եղել Ստամբուլի ասիական հատվածում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ