- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Հայրապետյան (այլ կիրառումներ)
Լևոն Հայրապետյան (ապրիլի 17, 1989(1989-04-17)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ և Erewan[3]), հայ ֆուտբոլիստ է և հիմա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում խաղում է որպես պաշտպան։ Նրա հայրը Սոս Հայրապետյանն է, ով արժանացել է օլիմպիական մեդալի՝ մականախաղ մարզաձևում։ Ներկա պահին հանդես է գալիս չեխական Պրշիբրամի կազմում։
Ակումբային կարիերան
Հայրապետյանն իր առաջին քայլերը ֆուտբոլում կատարել է Գերմանական ակումբում՝ Համգուրգում։ Սկզբում նա խաղացել է Բրեմֆեյլդեր 1945 սիրողական ակումբում, որից հետո տեղափոխվել է Համբուրգ։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Համբուրգի երկրորդ կազմում անցկացնելով 7 խաղ։ 2010 թվականին Փյունիկի հետ նվաճել է Հայաստանի Բարձրագույն լիգայի գավաթը։ Իսկ արդեն 2014 թվականին, նա պայմանագիր է կնքել չեխական Պրշիբրամի հետ։
Միջազգային կարիերան
Սկզբում Հայրապետյանը խաղացել է Հայաստան Մ-19ում, հետո Հայաստան Մ-21ում։
2011 թվականի փետրվարի 9-ին նա նշեց իր նորամուտը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում, Վրաստանի դեմ ընկերական խաղում։ 2012 թվականին Բուլղարիայի դեմ խաղում նա լուրջ վնասվածք ստացավ և վիրահատվեց Մյունխենում։ Ապաքինվելուց հետո նա վերադարձավ խաղադաշտ և ԱՄԷի դեմ խաղում խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի համար։
Կենսագրություն
Լևոնը Սոս Հայրապետյանի որդին է։ Դեռ փոքր տարիքից Լևոնին հայրը օգնել է ֆուտբոլային կարիերայի հարցում։ Հայրապետյանը ունի նաև գերմանական քաղաքացիություն։
Նվաճումներ
Փյունիկ
Ծանոթագրություններ