Լևոն Բադալյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Բադալյան
Ծնվել էհունիսի 26, 1929(1929-06-26)[1][2]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էփետրվարի 3, 1994(1994-02-03) (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1953)[1]
Մասնագիտությունբժիշկ և նյարդաբան
Կոչումպրոֆեսոր[1][2] և ակադեմիկոս[2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1964)
ԱշխատավայրՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[2]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
ԽՍՀՄ պետական մրցանակ

Լևոն Հովհաննեսի Բադալյան (հունիսի 26, 1929(1929-06-26)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - փետրվարի 3, 1994(1994-02-03), Մոսկվա, Ռուսաստան[2]), հայ խորհրդային բժիշկ, նյարդախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965ԽՄԿԿ անդամ 1958 թվականից։ ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1986), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1986)։

Գ. Հ. Բադալյանի եղբայրը։

Կենսագրություն

Լևոն Բադալյանի հուշատախտակը Երևանում

1953 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1963-1994 թվականներին ղեկավարել է Մոսկվայի Ն. Պիրոգովի անվան 2-րդ բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետի նյարդային հիվանդությունների ամբիոնը և բժշկական գենետիկայի լաբորատորիան։ 1964 թվականից եղել է Մոսկվայի գլխավոր նյարդախտաբանը, 1967-1994 թվականներին եղել է Համառուսաստանյան բժշկական գենետիկայի և ժառանգական հիվանդությունների պրոբլեմային հանձնաժողովի նախագահը, 1971-1994 թվականներին՝ ԽՍՀՄ նյարդախտաբանների և հոգեբույժների ընկերության փոխնախագահ, Մանկաբույժների բուլղարական ընկերության պատվավոր անդամ[3]։

Գիտական ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են կլինիկական գենետիկայի և նյարդային համակարգի ժառանգական հիվանդություններին[4]։

Պարգևներ

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1986)

Երկեր

  • Наследственные болезни у детей, М., 1971 (համահեղինակ)
  • Справочник по клинической генетике, 1971
  • Лекции по клинической генетике, 1974
  • Детская неврология, 3 изд., перераб. и доп., М., 1984
  • Детские церебральные параличи, Киев, 1988 (համահեղինակ)
  • Клиническая элекгронейромиография, М., 1986 (համահեղինակ)

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 32. ISBN 99930-1-001-7. {cite book}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 204