Լևոն Մկրտչյան (կինոռեժիսոր)
- Այս հոդվածը կինոռեժիսորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Լևոն Մկրտչյան (այլ կիրառումներ)։
Լևոն Հայկի Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 5214652 |
Լևոն Հայկի Մկրտչյան (Լևոն Գյումրեցի, փետրվարի 25, 1953, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր։
Կենսագրություն
1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, իսկ 1984 թվականին՝ Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտի բարձրագույն դասընթացը, կուրսի ղեկավար՝ Ջ. Ֆիրսովա։ Վավերագրական կինոյի դիմանկարային ժանրում ստեղծել է բավականին ուշագրավ ֆիլմեր, նվիրված հայազգի նշանավոր անձանց՝ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանին, փիլիսոփա Դավիթ Անհաղթին, նկարիչ Ժանսեմին (Jansem) և Գառզուին, աստղագետ Վիկտոր Համբարձումյանին և այլք։ 1989 թվականին նկարահանել է «Պարետային ժամ» ֆիլմը նվիրված Ղարաբաղյան շարժմանը։ 1995 թվականին Ֆրանսիայում բացվել է իր լուսանկարների անհատական ցուցահանդեսը։ 2002 թվականին նկարահանել է շատ հայտնի՝ Մատյան Անկախության վավերագրական ֆիլմը, նվիրված Հայաստանի անկախության 10 ամյակին և նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությանը (1991-2001)։ 1987 թվականին ռեժիսորը իր նկարահանած չորս ֆիլմերի համար արժանացել է Լենինյան Կոմերտմիության մրցանակի դափնեկրի կոչման՝ Եղիշե Չարենց Հայտնի և Անհայտ Էջեր, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ - Կամ Եղիցի լույս և Գյումրի ֆիլմերի համար։ Բանաստեղծ Շիրազը 1983 թվականին Լևոն Մկրտչյանին կնքել էր նոր ազգանվամբ՝ Լևոն Գյումրեցի և ռեժիսորի 1984 թվականին նկարահանած «Այրուձի» ֆիլմը ստորագրված է հենց՝ Լևոն Գյումրեցի անվամբ։ Հովհաննես Շիրազ ֆիլմի դիտումից հետո - «Աստված է իր մատը դրել այս հայի ճակատին», այսպիսի գնահատանքի խոսք է գրել 1983 թվականին Հովհաննես Շիրազը ռեժիսոր Լևոն Մկրտչյանի մասին։ 2001 թվականին նկարահանել է «Եվ եղավ լույս» ֆիլմը նվիրված, Հայաստանում Քրիստոնեության Հաստատման 1700- ամյակին, 301-2001 թթ)։ Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում։
Կինոռեժիսորը 2002 թվականից բնակվում է ԱՄՆ ում։ Նկարահանել է ավելի քան 40 վավերագրական ֆիլմ, 100-ից ավելի հեռուստատեային տեսաֆիլմեր և հաղորդումներ, 20-ից ավելի տեսասյուժեներ՝ միջազգային համբավ ունեցող «CNN» հեռուստաընկերության համար։
Ֆիլմագրություն
- Վահան Տերյան-100 (1985) Ֆիլմի տեքստը կարդում է Սոս Սարգսյանը։
- Պարույր Սևակ կամ «Եղիցի լույս» (1984)
- Գյումրի (1987) Ֆիլմը նկարահանվել է Գյումրիում ավերիչ Երկրաշարժից աﬕսներ առաջ։ Կառապանի անունից պատմում է Ազատ Գասպարյանը
- Եղիշե Չարենց, «Հայտնի և Անհայտ Էջեր» - Սցենարի հեղինակ և ռեժիսոր Լևոն Մկրտչյան, ֆիլմի տեքստը կարդում է Սոս Սարգսյանը։ «Հայկ» վավերագրական Ֆիլմերի կինոստուդիա - 1987։ Ֆիլմում նկարահանվել են՝ Արփենիկ Չարենցը, Գևորգ Էմինը, նկարիչ Ռեգինա Ղազարյանը, երգիչ, բանահավաք՝ Հայրիկ Մուրադյանը և Չարենցի բանտի ընկեր՝ Մուրադ Ջուլֆիգարովը։
- Մաշտոց (1988) տեքստը կարդում է Սոս Սարգսյանը
- Շառլ Ազնավուր Հայաստան (1989)
- Զորավար Անդրանիկ (1990) տեքստը կարդում է Խորեն Աբրահամյանը
- Կիլիկիայի Հայկական Թագավորությունը 1993 Ֆրանսիա սցենարի հեղինակ Հրաչուհի Տատուրյան, ռեժիսոր Լևոն Մկրտչյան։ Ֆիլմում նկարահանվել են Ֆրասիայի նախկին նախագահ Ֆ. Միտերանը, Շառլ Ազնավուրը, նկարիչ Գառզուն, Շահեն Խաչատրյանը և Վեհափառ Հայրապետ Գարեգին Ա -ն։
- Եվ եղավ լույս 2001 (Նվիրված է Քրիստոնեության 1700 ամյակին)
- Մատյան Անկախության (2002) (The manuscript of independence )
- Պրեմիերա Թեհրանում (Ֆիրդուսի, Ռոստամ և Սոհրաբ) դիրիժոր Լորիս Ճգնավորյան, նկարահանվել է Չարլի Չապլինի տղան, Իրան 2001
- Հայրիկի դպրոցը 1995 (երգիչ - բանահավաք Հայրիկ Մուրադյան)
- Ազատության Ճանապարհին - Սցենարը՝ Գևորգ Էմին, Արա Վահունի և Ռուբեն Գևորգյանց
- Հաղթանակների ճանապարհով - Ավստրիա, Գերմանիա, Հունաստան ) սցենարը Հրաչուհի Տատուրյանի
- Պարետային ժամ - 1990
- Հովհաննես Շիրազ (2005)[1][2]
- Հիշողություն - 2005 (Արփիար Ջանոյան)
- Քեզ Սիրում Ենք Հայաստան - 2007
Գրականություն
- Les DOCUMENTARY Films of the ARMENIAN SOVIET REPUBLIC - Berlin 1990
- ARMENIAN Cinema - CRITICS and Film| - JURNALISTS 1924-1999
- Թորոս Թորանյան - Թող Հայաստանը Խոսի, Հալեպ 1998
Ծանոթագրություններ
- ↑ «Hovhannes Shiraz, A Documentary». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Հովհաննես Շիրազ / Hovhannes Shiraz / Оганес Шираз». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
- Կիլիկիայի հայկական թագավորությունը, Armenian Cilicia, France Part 1 director Levon Mkrtchyan
- Armenian Cilicia, France Part 2 director Levon Mkrtchyan
|