Խադեր Ադնան
Խադեր Ադնան արաբ․՝ خضر عدنان | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1978 |
Ծննդավայր | Arraba, Jenin Governorate, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին |
Մահացել է | մայիսի 2, 2023[1] (45 տարեկան) |
Մահվան վայր | Ayalon Prison, Ռամլա, Իսրայել |
Քաղաքացիություն | Պաղեստին |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրթություն | Բիրզեյթի համալսարանին (2001) |
Մասնագիտություն | քաղաքական ակտիվիստ |
Կուսակցություն | Պաղեստինի իսլամական ջիհադ |
Khader Adnan Վիքիպահեստում |
Խադեր Ադնան (արաբ․՝ ضر عدنان, մարտի 24, 1978, Arraba, Jenin Governorate, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին - մայիսի 2, 2023[1], Ayalon Prison, Ռամլա, Իսրայել), Խադեր Ադնան Մոհամմադ Մուսա, պաղեստինցի քաղաքական ակտիվիստ և բանտարկյալ, որ մահացել է 87-օրյա հացադուլից հետո, որն սկսել էր ի նշան իր ձերբակալության։ Կյանքի ընթացքում մինչև տասներկու անգամ բանտարկվել է որպես նախնական կալանքի մի մաս՝ մի ընթացակարգով, որը թույլ է տալիս Իսրայելին կալանավորել մարդկանց 6 ամսով վերականգնվող ժամկետներով՝ առանց մեղադրանքի կամ դատավարության՝ հիմնված ենթադրյալ «ազգային անվտանգությանը վտանգող գործողությունների» վրա։
Ձերբակալություններ
Ադնանը Ալ-Ակսայի երկրորդ ապստամբություն ժամանակ 2000-2007 թվականներին[2][3] եղել է Պաղեստինի Իսլամական Ջիհադի ներկայացուցիչը Հորդանան գետի Արևմտյան ափում[4][5][6][7]։ Պաղեստինի իսլամական ջիհադը Իսրայելից բացի արևմտյան մի քանի երկրներում համարվում է ահաբեկչական կազմակերպություն[8]։ Թեև Ադնանը 1999 թվականից ի վեր մի քանի անգամ կալանավորվել է զինված կազմակերպությունում ենթադրյալ գործունեության կասկածանքով, բայց երբեք առնչություն չի ունեցել զինված միավորումների հետ և նրան երբեք մեղադրանք չի առաջադրվել այդ կապակցությամբ[9][10]։
2011 թվականի դեկտեմբերին Ադնանը ձերբակալվել և կալանավորվել է, իսկ հաջորդ օրը նա հացադուլ է հայտարարել՝ բողոքելով կալանքի պայմանների դեմ[11]։ Իսրայելի պետական բանտային ծառայությունը համաձայնել է ազատ արձակել Ադնանին 2012 թվականի ապրիլի 17-ին և դադարեցնել նրա 66-օրյա հացադուլը, որն այն ժամանակ ամենաերկարն էր Պաղեստինի պատմության մեջ[12][13][14][15][16]։
Ադնանը վերջին անգամ ձերբակալվել էր 2023 թվականի փետրվարի 5-ին և մահացել է բանտում մայիսի 2-ին՝ 45 տարեկան հասակում, տասներկուերորդ ձերբակալության ժամանակ՝ 87-օրյա հացադուլից հետո։ Նա քրեակատարողական համակարգում պատիժ է կրել ընդհանուր առմամբ ավելի քան ութ տարի[17]։
Մահվանը հաջորդող գործողություններ
Երբ Ադնանի մահվան լուրը հայտնի է դարձել, օկուպացված տարածքներում համընդհանուր գործադուլ է հայտարարվել[18][19][20]։ Ի պատասխան հրթիռների արձակումների՝ իսրայելական կործանիչները ռմբակոծել են Գազայի թիրախները[21], ինչի արդյունքում 58-ամյա տղամարդ է զոհվել, հինգ մարդ վիրավորվել[22][23]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 بعد 86 يوماً من الإضراب عن الطعام.. الأسير خضر عدنان شهيداً داخل سجون الاحتلال — Al Mayadeen, 2023.
- ↑ «MK Tibi: Adnan came out a winner». 2012 թ․ փետրվարի 22. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
{cite news}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն) - ↑ «Wife of Palestinian hunger striker calls for Egyptian help – Region – World». Ahram Online. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Islamic jihad leader held in West Bank; Israeli troops kill one man in Gaza». Al Arabiya. 2011 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Palestinian on Hunger Strike to Be Freed Without Court Ruling». 2012 թ․ փետրվարի 21. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
{cite news}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն) - ↑ «Islamic Jihad rallies in Ramallah». Middle East Online. 2005 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Khader Adnan no stranger to hunger strikes». Gulf News (անգլերեն). 2012 թ․ փետրվարի 22.
- ↑ Fabian, Emanuel (2023 թ․ մայիսի 2). «Senior member of Islamic Jihad dies in Israeli prison after 86-day hunger strike». The Times of Israel. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Rahman, Omar. «Randa Adnan: 'I still have hope'». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Palestinian prisoner Khader Adnan on hunger strike for 55 days». Middle East Eye (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Adnan: 'The more they torture me, the more determined I become'». IMEMC News. 2015 թ․ հունիսի 16. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Palestinian detainee in Israel now more than 50 days into hunger strike». 2012 թ․ փետրվարի 9.
{cite news}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն) - ↑ «Palestinian on hunger strike 'in critical condition'» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ փետրվարի 8. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
{cite news}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն) - ↑ Cassel, Matthew. «'No food without freedom'». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Palestinian detainee Adnan ends hunger strike – Israel News, Ynetnews». 1995 թ․ հունիսի 20. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
{cite news}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն) - ↑ Alsaafin, Linah (2012 թ․ ապրիլի 21). «'Hunger strike a signal to world's oppressed' – Features». Al Jazeera. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Palestinian Khader Adnan dies in Israel jail after 87-day hunger strike». The Guardian (բրիտանական անգլերեն). 2023 թ․ մայիսի 2. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Prominent Palestinian hunger striker dies in Israeli custody». AP NEWS. 2023 թ․ մայիսի 2. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Violence flares after Palestinian hunger striker's death in Israeli prison». Washington Post. 2023 թ․ մայիսի 2. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Violent clashes in West Bank after death in Israeli custody of Palestinian hunger striker». Arab News. 2023 թ․ մայիսի 2. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Israel bombs Gaza as tensions rise over death of Khader Adnan». Al Jazeera. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Israeli airstrikes on Gaza kill Palestinian as violence ebbs». Associated Press. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Photos: Destruction in Gaza Strip after Israeli bombardment». Al Jazeera. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.